TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+26.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրք-սիրիական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է. Սիրիայի ԱԳՆ

19:52 22.05.2023

Սիրիայի արտգործնախարար (ԱԳ) Ֆայսալ Միքդադն անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերություններին: Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Միքդատը անհնարին է համարել երկրների հարաբերությունների կարգավորումն այն պարագայում, երբ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում: Փոխանցում է Իսկ երկու պետությունների ղեկավարների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ շեշտել […]

̰
Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա. Թբիլիսիի քաղաքապետ

18:35 22.05.2023

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա, և կառավարությունը ողջունում է հնարավորինս շատ զբոսաշրջիկների և այն բիզնես ընկերությունների ժամանումը Վրաստան, որոնք պատժամիջոցների ցանկում չեն: Քաղաքապետը նշել է՝ ընդդիմությունը, որն այժմ պահանջում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել, ողջունում էր (իրենց իշխանության եղած ժամանակ- […]

̰
Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

18:09 22.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա: Մայիսի 22-ին թուրքական արժույթն ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել՝ 1 դոլար/20.07 լիրա և 1 եվրո/22.27 լիրա: Այս փոխարժեքները լիրայի ու միջազգային այս դրամական միավորների բոլոր ժամանակների ամենավատթար հարաբերակցություններն են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ […]

̰
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածուն ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի Էրդողանին. ԶԼՄ-ներ

11:52 22.05.2023

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու «Աթա» դաշինքից (Աթաթուրքի դաշինք) Սինան Օգանը մտադիր է երկրորդ փուլում հայտարարել Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին, հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օգանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու է նախագահ Էրդողանին։ Նա կասի, որ չի աջակցի Քըլըչդարօղլուին, քանի որ նա աջակցում է ահաբեկչական […]

̰
Աֆրիկայում առևանգված վրացի նավաստիները հայտնաբերվել են

11:01 22.05.2023

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան և Ծովային տրանսպորտի գործակալության ջանքերի արդյունքում մայիսի 21-ին վրացի նավաստիները գերությունից ազատվել են, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է Ալիք մեդիան: Ըստ ԱԳՆ-ի՝ նավաստիները բուժզննում են անցնում Նիգերիայում, և նրանց առողջական վիճակը բավարար է։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մոտ օրերս նավաստիները կվերադառնան հայրենիք. նրանց վերադարձն ապահովում է […]

̰
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք

10:35 22.05.2023

Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։ը: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

̰
Անկարան բանակցություններ է վարում ռուսական արտադրանքի համար վճարման խոչընդոտները վերացնելու համար

10:33 22.05.2023

Թուրքական կողմը ՄԱԿ-ի հետ միասին բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ՝ վերացնելու ռուսական արտադրանքի վճարման գործողությունների խոչընդոտները, որոնց արտահանումը նախատեսված է հացահատիկի գործարքի շրջանակներում, Ռիա Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է մինչև հուլիսի 17-ը ներառյալ՝ առանց որևէ փոփոխության, եթե երկու ամսվա ընթացքում […]

̰
Լեո Դոքերթին Հայաստան այցի ընթացքում կոչ կանի ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

10:22 22.05.2023

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Միացյալ Թագավորության (ՄԹ) նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին Նա կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը […]

̰
Հայ-ադրբեջանական հանդիպումները, Արցախի հարցը, ՀՀ-ի ռազմական համագործակցությունը. շաբաթն ամփոփում է Սոսի Թաթիկյանը

18:32 20.05.2023

Ի՞նչ տվեցին Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումները: Եռակողմ հանդիպումների համատեքստն ու զարգացումները, շաբաթվա իրադարձություններն ամփոփել է միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Վրաստանի նախագահը բոյկոտել է Georgian Airways-ի՝ դեպի Ռուսաստան թռիչքները

18:26 20.05.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի օգտվի Georgian Airways-ի ծառայություններից՝ Ռուսաստան թռչելու որոշման պատճառով։ Այս մասին նա ասել է շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, ճեպազրույցում։ «Ես հայտարարում եմ Airzena-ի (Georgian Airways) ավիաընկերության բոյկոտ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։ Երկրի ղեկավարը կոչ է արել համաքաղաքացիներին միանալ իր բոյկոտին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ ավիափոխադրողը շահագրգռված է միայն հարստացմամբ։ […]

̰
Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ինդոնեզիա

15:30 20.05.2023

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 22-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերով կայցելի Ջակարտա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ ընդգծելով, որ Ռայիսին կմեկնի Ինդոնեզիա՝ տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների խորացման և ընդլայնման նպատակով: Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահի օրակարգում են Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպումը և տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը: Իրանի կառավարության […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է իրանական հոլդինգի ներկայացուցիչներին

13:11 20.05.2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։ Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծութուն, ջերմոցաշինություն […]

̰
Ռուսաստանում մեկնարկել է Թուրքիայի ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը

12:09 20.05.2023

Թուրքիայում համապետական ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը սկսվել է շաբաթ օրը Մոսկվայում հանրապետության դեսպանատանը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ընտրատեղամասը բաց է լինելու երեք օր՝ շաբաթից երկուշաբթի, առավոտյան 8-ից 22։00-ը։ Բացի Մոսկվայից, Ռուսաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները կկարողանան քվեարկել Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Նովոռոսիյսկում գտնվող գլխավոր հյուպատոսություններում։ «Քվեարկության ավարտից հետո բոլոր քվեաթերթիկները հաշվելու համար կուղարկվեն Թուրքիա»,- […]

̰
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական  գրությամբ տապանաքարերի մասունքներ

11:39 20.05.2023

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: «Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, որը մի […]

̰
Չորս տարվա ընթացքում առաջին անգամ կայացել է «Georgian Airways»-ի չվերթը Թբիլիսիից Մոսկվա

10:12 20.05.2023

Վրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը չորս տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիից թռել է Մոսկվա, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։ Թռիչքի թույլտվությունը տրվել է մայիսի 16-ին։ Օդանավը բեռնված է եղել մոտավորապես 80 տոկոսով: Ինչպես ՌԻԱ Նովոստիին ասել է ուղևորներից մեկը, տոմս գնելու դժվարություններ չեն եղել։ «Միակ բանն այն է, որ Georgian Airways-ը բջջային հավելված չունի, ուստի […]

̰
Իլհամ Ալիևին մտահոգում են հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության աճող ծավալները

22:10 19.05.2023

Բաքվում մտահոգված են Հայաստանի ու Հնդկաստանի միջև աճող ռազմական համագործակցության կապակցությամբ: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստան զենքի վաճառքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ առիթով է Ալիևն այդ թեմային անրադարձել և ինչի՞ հետ են կապված նրա այսօրինակ ջղաձգումները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ալիևը թեմային անդրադարձել է Ադրբեջանում Հնդկաստանի […]

̰
Թռիչքների վերսկսմամբ Վրաստանի եվրաինտեգրումը չի վտանգվի․ Ղարիբաշվիլի

21:01 19.05.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման պատճառով Վրաստանի եվրաինտեգրմանը վտանգ չի սպառնա։ Նրա խոսքով՝ «Վրաստանը դեռ Եվրամիության անդամ չէ, հետևաբար պարտավորություն չունի ենթարկվել նրա քաղաքականությանը»։ «Վրաստանի եվրաինտեգրումը ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ չի վտանգվի։ Մենք Եվրամիության անդամ չենք, ենթարկվելու համար ԵՄ-ի քաղաքականությանը պետք է լինենք Եվրամիության անդամ, այսօր մենք ԵՄ անդամ […]

̰
ԱՄՆ ռազմածովային հատուկ նշանակության ուժերը Վրաստանում անցկացրել են համատեղ զորավարժություններ

20:54 19.05.2023

Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի արևմտյան գումարտակի, Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության առափնյա պահպանության հատուկ ջոկատների և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի համատեղ փոխանակման զորավարժություն (JCET) է տեղի ունեցել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ ՊՆ-ի՝ երեք շաբաթյա վարժանքների ընթացքում անձնակազմը զարգացրել է օպերատիվ հմտություններ և […]

̰
Ո ՛չ Ռուսաստանից թռիչքներին. Վրաստանի նախագահի արձագանքը

20:33 19.05.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբշվիլին արձագանքել է չորս տարվա ընդմիջումից հետո այսօր Մոսկվայից Թբիլիսի կատարված առաջին թռիչքին: «Չնայած Վրաստանի ժողովրդի հակազդեցությանը՝ Ռուսաստանն իր առաջին անցանկալի թռիչքն իրականացրեց Թբիլիսի։ Ո՛չ, Ռուսաստանից թռիչքներին»,-aliq.ge-ի փոխանցմամբ՝ Twitter-յան իր միկրոբլոգում գրել է նախագահը: Մոսկվա -Թբիլիսի չվերթն իրականացրել է ռուսական Azimuth ավիաընկերությունը: Վրաստանում ստորագրահավաք է սկսվել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ: […]

̰
Թուրքիայից կոկաինով բեռնված կոնտեյներ է հայտնաբերվել Նիդերլանդներում

20:24 19.05.2023

Թուրքիայից Նիդերլանդներ ուղարկված անվադողերով բեռնված կոնտեյներում թմրանյութ է հայտնաբերվել։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոտերդամ նավահանգիստ հասած կոնտեյներում հայտնաբերվել է շուրջ 2 մլն լիրա արժողությամբ ավելի քան 1 տոննա «կոկաին» տեսակի թմրանյութ  (84.5մլն եվրո), որը թաքցված է եղել ծածկոցների և պայուսակների մեջ։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Նիդերլանդական կողմը հայտնում է, որ սկսված քրեական հետապնդման արդյունքում թմրանյութի ապօրինի […]

̰
Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի ճանապարհին․ The Hill

19:57 19.05.2023

Ամերիկյան The Hill լրատվական կայքում տնտեսագետ Դեսմոնդ Լաչմանը վերլուծություն է հրապարակել այն մասին, թե Թուրքիայում համապետական ընտրություններն ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա և նշել է, որ Թուրքիան գտնվում է արժութային ճգնաժամի ճանապարհին։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Լաչմանը, անդրադառնալով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին, նշել է․ «Չնայած սարսափելի տնտեսական քաղաքականությանը, ամենայն հավանականությամբ, Էրդողանը կընտրվի։ Թուրքիան հավանաբար կշարունակի վարել […]

̰
Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները․ Լավրով

18:16 19.05.2023

Հաջորդ շաբաթ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։ «Հաջորդ շաբաթ պետք […]

̰
Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները խիստ կարևոր են, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում

11:41 19.05.2023

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում պատասխանել է Մոսկվայում արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունների մասին հարցին: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպես են Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգները վերաբերվում այդ բանակցություններին Մոսկվայում և Ռուսաստանի դերին այս բանակցություններում՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմի համատեքստը: Վեդանտ Պատելը պատասխանել է. «Մենք շարունակում ենք լիարժեք աջակցություն և ներգրավվածություն ցուցաբերել […]

̰
Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և Կաշենի հանքավայրի ուղղությամբ. ՊԲ

10:08 19.05.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ […]

̰
Ո՞ւմ կպաշտպանի Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Սինան Օհանը

21:31 18.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկած Ռեջեփ Էրդողանն ու Քեմալ Քըլըչդարօղլուն վերսկսել են նախնտրական քարոզարշավը: Առաջին փուլում 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օհանը մինչև այս շաբաթվա վերջ կհայտարարի, թե ում է սատարելու: Վաղը կկայանա նրա հանդիպումը Քըլըչդարօղլուի հետ, որից հետո շատ բան պարզ կլինի: Փաստորեն, Թուրքիայի ընտրությունների արդյունքը վճռելու է ադրբեջանցի՞ն, կկարողանա՞ արդյոք Քըլըչդարօղլուն […]

̰
Վրաց-թուրքական «Սարփի» մաքսակետում օրինախախտման դեպքեր են կանխվել

19:51 18.05.2023

Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում օրինախախտման 2 դեպք է կանխվել։ Տեղեկության համաձայն՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողներն օտարերկրյա քաղաքացուն պատկանող ձեռքի ուղեբեռի զննման արդյունքում հայտնաբերել են 34 հազար լարիից ավելի արժողությամբ չհայտարարագրված ոսկի (քաշը՝ 239,64 գրամ)։ Երկրորդ դեպքում նույնպես մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր` 21 հազար լարի ընդհանուր մաքսային արժեքով (քաշը՝ 224,26 գրամ)։ […]

̰
Էրդողանի ընտրվելու դեպքում երկիրը կբախվի տոտալ ֆինանսական ճգնաժամի․ ամերիկացի տնտեսագետ

19:37 18.05.2023

Ճշգրիտ կանխատեսումներով հայտնի ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին վատատեսական կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Twitter-ում արած գրառմամբ 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ճշգրիտ կանխատեսած տնտեսագետը նշել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելու դեպքում երկիրը կհայտնվի ամբողջական ֆինանսական ճգնաժամի մեջ: «Եթե ​​Էրդողանը հաղթի նախագահական ընտրություններում, ինչը հավանական է թվում, Թուրքիան կբախվի […]

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

16:27 18.05.2023

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի […]

̰
Թուրքիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը ավերել է մի քանի տներ ու մզկիթներ

11:45 18.05.2023

Անկարայում փոթորիկը հարվածել է մի քանի շենքերի տանիքների և ավերել մզկիթների մինարեթները։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, հայտնել է թուրքական TRT Haber.հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայում ցերեկային անձրևի ժամանակ փոթորկի հետևանքով պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներ և այլ տներ։ Մասնավորապես, բեկորներից մեկն էլ հարվածել է Կենտրոնական մզկիթի մինարեթին և ավերել այն։ Տուժել է […]

̰
Ռուսաստանն ու Իրանը սկսում են նավթի և գազի 10 հանքավայրերի շահագործում

10:29 18.05.2023

Ռուսաստանը Իրանի հետ միասին շահագործում է գազի և նավթի 10 հանքավայր։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Արդեն աշխատանքներ են տարվում դաշտերում։ Մեր ընկերությունը բավականին հաջողությամբ իրականացնում է մի քանի նախագծեր։ Եվ նա դիտարկում է լրացուցիչ աշխատանքները»,- ասել է նա։ Նովակի խոսքով, վեց հանքավայր դիտարկվում են նավթային ընկերությունների կողմից, ևս երկուսը` գազային […]

̰
BACK_TO_TOP