10:11 15.05.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Թուրքիայի նախագահական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ «կհաղթի նա, ով կհաղթի» և ընդգծել, որ տարածաշրջանում բավականաչափ խնդիրներ կան։ «Հուսով եմ՝ ով կհաղթի, կհաղթի: Աշխարհի այս հատվածում բավականաչափ խնդիրներ կան»,- լրագրողներին ասել է Բայդենը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեատուփերի 100%-ը բացելուց հետո հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական […]
09:46 15.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում քվեատուփերի 100%-ը բացելուց հետո հավաքում է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Նման տվյալներ է հաղորդում երկուշաբթի օրը պետական TRT հեռուստաալիքը։ ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել է իր թեկնածությունը, […]
08:13 15.05.2023
Թուրքիայի նախագահական ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուի ձայների թիվը հասել է 45 տոկոսի, մշակվել է քվեաթերթիկների 99,9 տոկոսը, հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Նրա մրցակիցը՝ երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստացել է ձայների 49,34 տոկոսը։ Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, ապա քվեարկության երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են […]
00:54 15.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ծրագրել էր սպասել Անկարայում նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, կիրակի օրը ժամանել է Ստամբուլ։ Ավելի վաղ Էրդողանը քվեարկել էր Ստամբուլում և ծրագրել էր մնալ այնտեղ՝ սպասելով ընտրությունների արդյունքներին։ Սակայն ավելի ուշ, անհայտ պատճառներով նա վերադարձել էր Անկարա։ Անկարայում, Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ, այս […]
23:56 14.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում առաջատարն է։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի տվյալները։ Քվեաթերթիկների 83,75 տոկոսի մշակման արդյունքներով հայտնի է դարձել, որ Էրդողանը ստացել է ձայների 50,41 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ներկայում ունի 43,93 տոկոս ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ Սինան Օղանը՝ 5,32 տոկոս ձայն։ Ինքը՝ Էրդողանը, կուսակիցներին հորդորել […]
23:12 14.05.2023
Թուրքական ընդդիմության կողմնակիցները կիրակի երեկոյան Անկարայում ցույցի են դուրս եկել ՝ աջակցություն հայտնելու իրենց նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Թուրքիայի դրոշներով հավաքվել են Ժողովրդահանրապետական կուսակցության Սյոգութոզու թաղամասում գտնվող շտաբի մոտ, նրանք նաև կարգախոսներ են հնչեցրել՝ ի պաշտպանություն կուսակցության և նրա նախագահ Քըլըչդարօղլուի։ Հանրահավաքի որոշ մասնակիցներ սկսել է են տոնել Էրդողանի […]
22:50 14.05.2023
Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 73,39%-ը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 38.106.368 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.47։ Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 51,14% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.05%, […]
22:02 14.05.2023
ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման. Մենք շարունակելու ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Այս մասին twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Մեկնաբանելով կիրակի օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ […]
21:18 14.05.2023
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես […]
20:35 14.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեաթերթիկների 20%-ից ավելի հաշվարկից հետո ստացել է ձայների 55,46%-ը։ Հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է 38,57 տոկոս։ Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցել նախագահական ընտրություններ։ Զուգահեռ երկրում անցկացվել են նաև խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Էրդողանը, Քըլըչդարօղլուն և թուրք […]
19:33 14.05.2023
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը տևել է մոտ 4 ժամ։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում էր ունեցել Շառլ Միշելի հետ: Այսօր՝ մայիսի 14-ին, Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
19:19 14.05.2023
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դրանք դեռ զարգանում են որպես գործընկերություն, առաջադեմ գործընկերություն, հատուկ հարաբերություններ, որոնք ունեն խորը պատմական արմատներ»,- ասել է Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է երկու տարի առաջ Մոսկվայի, Երևանի և Բաքվի կողմից ստորագրված […]
18:43 14.05.2023
Ռուսաստանը կտրականապես հերքում է նախագահական ընտրություններին միջամտելու թուրքական ընդդիմության մեղադրանքները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հարգելու է թուրք ժողովրդի ընտրությունը,հայտնում է Ինտերֆաքսը։ Մեկնաբանելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը Թուրքիայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին՝ Կրեմլի խոսնակն ասել է, որ «պարոն Քըլըչդարօղլուի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել […]
18:25 14.05.2023
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, փակվել են ընտրատեղամասերը, ձայների հաշվարկը սկսվել է։ Ընտրությունները սկսվել են այսօր տեղական ժամանակով ժամը 08:00-ին և ավարտվել ժամը 17:00-ն։ Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմեթ Յեները հայտնել է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր։ Ստամբուլում քվեարկությանը մասնակցելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է […]
18:18 14.05.2023
Թուրքիայի նախագահը և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կիրակի օրը Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց առաջ մի քանի թղթադրամ է բաժանել երեխաներին, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Էրդողանը Ստամբուլի ասիական հատվածում գտնվող տեղամաս է ժամանել կնոջ հետ։ Մինչ այդ տեղում անվտանգության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ Էրդողանի այցը ընտրատեղամաս տևել է մոտ 10-15 րոպե՝ դպրոցի միջանցքներում նախագահը […]
17:22 14.05.2023
Թուրքիայում մայիսի 14-ին՝ ժամը 08։00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական […]
17:04 14.05.2023
Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել՝ սրտի կանգի պատճառով։ Այս մասին մայիսի 14-ին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Թուրքիայի Ռիզե նահանգի ընտրական հանձնաժողովի աշխատակիցը սրտի կաթված է ստացել։ «Շերեֆ Քուրթը, ով ընտրատեղամասի աշխատակից է, սրտի կաթված է ստացել։ Դեպքի վայր ժամանած բժշկական խմբերը ցուցաբերել են առաջին օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել […]
15:38 14.05.2023
Թուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği-İIFÖD), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը։ Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես […]
15:21 14.05.2023
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որում նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։ Հիշեցնենք, մայիսի 13-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եռակողմ հանդիպման […]
13:53 14.05.2023
Մայիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն այցելել է Թեհրանի գրքի միջազգային տոնավաճառ, որտեղ հանդիպել է ցուցահանդեսի ղեկավար Յասեր Ահմադվանդի և օտարերկրյա հրատարակիչների կոմիտեի ղեկավար Իսմայիլ Ջանալիփուրի հետ։ Տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Նշելով, որ այս տարի մի քանի գիրք է թարգմանվել պարսկերեն, դեսպանն ասել է. «Երկու երկրների մշակութային և պատմական սերտ […]
13:06 14.05.2023
Մայիսի 12-ին յուրահատուկ միջոցառմամբ եւ գեղարվեստական հագեցած ծրագրով, հովանավորությամբ և նախագահությամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի և կազմակերպությամբ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցավ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում՝ Ս. Սարգիս եկեղեցում: Տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Տերունական աղօթքով մեկնարկած միջոցառմանը Տ. Վաղինակ ծ. վրդ. […]
12:13 14.05.2023
Թուրքիան մի շարք արգելքներ է մտցրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը, հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը: Այսպիսով, քվեարկության օրը ժամը 06:00-ից մինչև 00:00-ն արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Բացառությամբ բնակելի թաղամասերում անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու անձանց, բոլորին արգելվում է զենք կրել։ Ընտրությունների օրը փակ կլինեն բոլոր ժամանցի վայրերը, ինչպիսիք են […]
10:25 14.05.2023
Թուրքիայի 81 նահանգներում կիրակի օրը բացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Նրանք կաշխատեն տեղական ժամանակով մինչև ժամը 17:00-ը։ Քվեարկության ավարտից հետո նախ կհաշվարկվեն նախագահի թեկնածուներին տրված ձայները։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։ Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ-ի թղթակիցները, Անկարայում և Ստամբուլում, Թուրքիայի խոշոր քաղաքներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում […]
23:34 13.05.2023
ԵԽ ղեկավարի մամուլի ծառայությունը հրապարակել է Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջին կադրերը։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։
22:54 13.05.2023
Ռուսաստանը կտրականապես մերժում է թուրքական ընդդիմության մեղադրանքները՝ այս երկրում նախագահական ընտրություններին միջամտելու մասին, «դա բացառվում է», – շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հարգելու է թուրք ժողովրդի ընտրությունը։ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քլչդարօղլուի հայտարարությունը Թուրքիայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը […]
19:40 13.05.2023
Այս շաբաթ Ադրբեջանը դարձյալ ռազմական սադրանքի դիմեց: Սա այն դեպքում, երբ շաբաթն ամփոփվելու է բրյուսելյան հանդիպմամբ: Ի՞նչ եզրահանգումների տեղիք է տալիս այս ամենը: Այս թեմային անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը`«Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
19:06 13.05.2023
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ Ermenihaber.am-ի՝ «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կիսվել է իր տեսակետով և ընդգծել, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները չեն վերացնի առկա ճգնաժամը, այլ ավելի կխորացնեն այն։ «Իսկապես Թուրքիան կանգնած է կարևոր խաչմերուկում և այն ճանապարհները, որոնք կարող է ընտրել Թուրքիան, կարևոր են […]
18:08 13.05.2023
Թշնամու ձեռագիրն անփոփոխ է. Ադրբեջանն այս շաբաթ կրկին սադրանքի դիմեց: Վերջին օրերին ինչպիսի՞ բախումներ տեղի ունեցան Հայ-ադրբեջանական սահմանին և կանխարգելիչ ի՞նչ գործողությունների դիմեց Հայաստանի զինված ուժերը. Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:25 13.05.2023
Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածու։ Մայիսի 11-ին, սակայն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ վերցրեց թեկնածությունը և պայքարում մնացին 3 թեկնածու․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։ Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» [1] և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» [2] դաշինքները։ Երրորդ ուժ դառնալու պայքար է […]
22:05 12.05.2023
Իրանի թուրքալեզու անջատողականները նոր համարձակ քայլ են կատարել՝ երկիրը փլուզելու նպատակով: Հարավային Ադրբեջանի անջատման հիմքերը նախապատրաստելու համար հատուկ կառույց է ձևավորվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիմնադիր կոնֆերանսն է կայացել՝ մի կառույցի, որի անվանումը շատ խոսուն է. այն կոչվում է «Հարավային Ադրբեջանի […]