10:29 18.05.2023
Ռուսաստանը Իրանի հետ միասին շահագործում է գազի և նավթի 10 հանքավայր։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Արդեն աշխատանքներ են տարվում դաշտերում։ Մեր ընկերությունը բավականին հաջողությամբ իրականացնում է մի քանի նախագծեր։ Եվ նա դիտարկում է լրացուցիչ աշխատանքները»,- ասել է նա։ Նովակի խոսքով, վեց հանքավայր դիտարկվում են նավթային ընկերությունների կողմից, ևս երկուսը` գազային […]
21:48 17.05.2023
Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին թույլ չեն տվել ինը շրջաններում լրացուցիչ քվեատուփեր տեղադրել Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար։ Այս մասին չորեքշաբթի A Haber հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք ԿԸՀ-ին տեղեկացրել ենք, որ նա կարող է քվեատուփեր տեղադրել այն քաղաքներում, որտեղ մենք ներկայացուցչություններ չունենք, բայց մեր բազմաթիվ քաղաքացիներ են […]
21:06 17.05.2023
Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող: Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է […]
20:54 17.05.2023
Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում»(ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի առաջադրած նախագահի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CNN TÜRK» և «Kanal D» հեռուստաընկերություններին համատեղ հարցազրույց է տվել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը «Արդյո՞ք կա մեկն ում տեսնում եք խորհրդարանի (մեջլիս) նախագահի պաշտոնում» հարցին ի պատասխան տվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն առաջննորդ Դեվլեթ […]
20:25 17.05.2023
Ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը իր շապիկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, ինչը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքող գրառումներ են արել Twitter-ում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը պատասխանել է ֆրանսիական Fransız «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարին՝ «Մինչ լաթի կտորները խելքը կորցրել են․․․ մենք […]
19:19 17.05.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը կրկին խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և վրացական ընկերությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Պատելն ասել է՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնվեն, ապա այն աճող անհանգստության պատճառ կդառնա ոչ միայն ԱՄՆ-ի և արևմտյան երկրների, այլ նաև վրացական օդանավակայանները սպասարկող ընկերությունների […]
10:48 17.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը, նախապատրաստվելով մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, կկենտրոնանա հեռուստատեսային հաղորդումների և տարածաշրջանային այցելությունների վրա, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է ավելի ուժեղ սոցիալական ծրագրով հասնել համախոհներին և ընդգծել իր մտադրությունը ահաբեկչության դեմ վճռականորեն պայքարելու համար, չորեքշաբթի գրում է Hurriyet թերթը։ Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական […]
08:18 17.05.2023
Թերապևտ Անաստասիա Մենյալովան ասել է, որ լոգանք ընդունելը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրա համար հակացուցումներ կան, հատկապես, եթե ջրի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր է։ Gazeta.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում պետք է հրաժարվել տաք լոգանքից։ Բժիշկը բացատրել է, որ տաք ջրի մեջ օրգանիզմն արագ է տաքանում, ինչի պատճառով […]
21:23 16.05.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է 2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները: Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում […]
20:45 16.05.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել էր արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Թուրքիայի ընտրություններին, բրյուսելյան բանակցություններին և ըստ դրանց արդյունքների՝ սպասվող զարգացումներին: Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ Եվրամիությունը Բաքվի վրա ազդելու գործիքներ չունի, հետևաբար բրյուսելյան հարթակը հայկական կողմի համար ամենաանբարենպաստն է: Պատճառներից մեկը Ադրբեջանի անզիջում վարքագիծն է: Այն միջնորդ կողմը, որը կազմակերպում է բանակցությունները, պետք է […]
19:31 16.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի մասին։ «Մեզ համար 2-րդ փուլն ավելի հեշտ է լինելու, որովհետև ձայների տարբերությունը շատ հստակ է։ Կա մոտ 2.5 միլիոն քվեի տարբերություն»: Իբրահիմ Քալընի կարծիքով՝ այդ տարբերությանը հնարավոր չէ հակակշռել, քանի որ իրենք պահպանելու են իրենց քվեները և […]
19:08 16.05.2023
Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոյի խոսքով, Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսմամբ: Ստանոն նշել է՝ ԵՄ-ն և ԵՄ-ի գործընկերները թռիչքներ չեն իրականացնում Ռուսաստանից կամ դեպի Ռուսաստան, ինչը շատ կարևոր է։ «Մենք ցավում ենք Վրաստանի որոշման համար՝ վերսկսել թռիչքները դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ` այն բանից հետո, երբ […]
18:47 16.05.2023
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեսթա շրջանում տեղի ունեցած ռազմաօդային օպերացիայի ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել։ Բախումներում սպանվել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 զինյալ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ օպերացիան դեռ շարունակվում է։ ՔԲԿ-ի աղբյուրներից այս տեղեկության իսկության վերաբերյալ դեռևս որևէ պարզաբանում չի տրվել։
18:23 16.05.2023
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սոցցանցերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող «սադրիչ գրառումներ» կատարողների դեմ։ Մասնավորապես հաղորդվում է, որ դատախազությունը սոցիալական ցանցերի օգտահաշիվների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ նշելով, որ դրանք ընտրությունների արդյունքներին և երկրաշարժի գոտում գտնվող ընտրողներին ուղղված «սադրիչ գրառումներ» են, որոնք հրապարակայնորեն կեղծ […]
18:13 16.05.2023
Գուդամակղարի կիրճում փրկարարները գետից դուրս են բերել օտարերկրյա զբոսաշրջիկների երկու դի։ Առաջինի դին հայտնաբերվել է երեկ, իսկ երկրորդինը՝ այսօր։ Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, տեղեկության համաձայն՝ երեկ գետը նրանց քշել տարել է ռաֆթինգի ժամանակ։ Գուդամակղարիի կիրճը գտնվում է արևելյան Վրաստանում, համարվում է Մթիուլեթիի մաս։
11:18 16.05.2023
Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերը Վրաստանի քաղաքացու են ձերբակալել, հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ), փոխանցում է Ալիք մեդիան: Ըստ ՊԱԾ-ի հաղորդագրության՝ ձերբակալությունը տեղի է ունեցել օկուպացված տարածքում։ ՊԱԾ-ը հաղորդել է, որ նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալուն պես ակտիվացրել են Եվրամիության դիտորդական առաքելության «թեժ գիծը»։ ՊԱԾ-ի տվյալներով, միջադեպի մասին անմիջապես […]
10:38 16.05.2023
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցություններին: պատասխանել է հարցին, թե ինչպես է պետքարտուղարությունն արձագանքել արդյունքներին, և արդյոք հանդիպումն արդարացրել է սպասելիքները։ Նա հայտնել է, որ ինքը լացուցիչ գնահատական չունի հանդիպման վերաբերյալ: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չի եղել: Բայց որպես Արլինգթոնում մեր […]
21:25 15.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Քվեարկության մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է եղել՝ 88,84 տոկոս, ինչը Թուրքիայի համար ռեկորդային է համարվում։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%-ից ավելի ձայն: Մայիսի 28-ին նշանակվել […]
20:54 15.05.2023
Մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է անցկացնում Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով չեղարկել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները։ Ակցիան ուղիղ հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանրահավաքի մասնակիցները քննադատել են Վրաստանի իշխանությունների դրական արձագանքը Մոսկվայի որոշմանը` վերացնել ուղիղ չվերթների արգելքը և վերացնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Նրանք երկրի ղեկավարությունից պահանջում […]
20:48 15.05.2023
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՈւ) մասնակցությունը Իրանի և Չինաստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններին ազդանշան էր Արևմուտքին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին՝ Թեհրանում ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովի հետ հանդիպմանը։ «Ռուսական նավատորմի մասնակցությունը Իրանի և Չինաստանի հետ համատեղ երեք զորավարժություններին շատ արժեքավոր էր, հատկապես վերջին […]
20:40 15.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել վերջին 15 ամսվա ընթացքում: «Մեր բարդ պատմության պատճառով մենք սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ […]
20:32 15.05.2023
Հայաստանը, Թաիլանդը,Ադրբեջանը, Վիետնամը և Հարավային Կորեան անկախ տնտեսող ճանապարհորդների համար լավագույն հանգստի վայրերն են, ըստ ATOR-ի: Ասոցիացիայի փորձագետները վկայակոչում են Cotswold Outdoor-ի ուսումնասիրության տվյալները, որտեղ փորձագետները հաշվի են առել հյուրատների քանակը, անվճար տեսարժան վայրերը և խանութներում սննդի գները: Պարզվել է, որ հինգ երկրների մայրաքաղաքներում կարելի է չորս օր և երեք գիշեր անցկացնել 30-ից 90 դոլար […]
19:14 15.05.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182,5 հազար այցելու։ Ինչպես հաղորդում է aliq.ge-ն, ըստ Geostat-ի՝ այս տվյալները մոտ 4,5 անգամ ավելի են, քան Ադրբեջանից այցելուների թիվը։ Վրաստան այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 256,8 հազար, երկրորդում Թուրքիան՝ 216,4 հազար այցելու։ Ի դեպ, Ադրբեջանը […]
18:26 15.05.2023
Այսօրվանից՝ մայիսի 15-ից, պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, որով չեղարկվել է Վրաստանի հետ 2000 թվականից գործող վիզային ռեժիմը: Հաղորդում է Aliq Media-ն։ Այսօրվանից Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի Ռուսաստանում կարող են մնալ 90 օր։ Նշենք, որ Պուտինն այս հրամանագիրը ստորագրել է մայիսի 10-ին։ Ռուսաստանի նախագահի նույն օրը հրապարակած երկրորդ […]
18:09 15.05.2023
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով նախագահական ընտրությունների 2-րդ փուլին՝ նա ասել է, որ Էրդողանի սուլթանությունը դեռևս չի վերջացել, իսկ սոցհարցումներից եզրակացություններ անելը բավականին դժվար է։ Հունաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին նախարարն ասել է․ «Ամեն անգամ ամենալավի հույսն ենք ունենում, սակայն ամենավատին ենք պատրաստվում։ Հունաստանի […]
16:42 15.05.2023
Թեև ԵՄ քաղաքացիական առաքելությունը Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ հենց տեղում չի եղել, սակայն ավելի ուշ դիտորդները գնացել են այնտեղ, գնահատականներ տվել ու ուղարկել ուղիղ Բրյուսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե կա արդյոք հաշվետվություն ԵՄ […]
11:19 15.05.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների կապակցությամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանական պետության ղեկավարը շնորհավորել է նախագահ Էրդողանին և Հանրապետական միությանը Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու կապակցությամբ»,- ասվում է զեկույցում։ Ալիևը նշել […]
10:32 15.05.2023
Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի ընտրատեղամասերում քվեարկած Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին (54,47%) սատարել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, որոնք երկուշաբթի օրը տարածել է Anadolu գործակալությունը։ Երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել է Թուրքիայի քաղաքացիների 38,26%-ը, ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը հավաքել է 4,24%: Մուհարեմ Ինջեն, […]
10:11 15.05.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Թուրքիայի նախագահական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ «կհաղթի նա, ով կհաղթի» և ընդգծել, որ տարածաշրջանում բավականաչափ խնդիրներ կան։ «Հուսով եմ՝ ով կհաղթի, կհաղթի: Աշխարհի այս հատվածում բավականաչափ խնդիրներ կան»,- լրագրողներին ասել է Բայդենը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեատուփերի 100%-ը բացելուց հետո հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական […]
09:46 15.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում քվեատուփերի 100%-ը բացելուց հետո հավաքում է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Նման տվյալներ է հաղորդում երկուշաբթի օրը պետական TRT հեռուստաալիքը։ ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել է իր թեկնածությունը, […]