TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ

21:30 12.05.2023

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Ադրբեջանը միայնակ է մնացել. ռազմական փորձագետը` Բաքվի սադրանքների և ՀՀ ԶՈՒ-ի գործողությունների մասին

21:17 12.05.2023

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին և Հայաստանի զինված ուժերի կանխարգելիչ գործողություններին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը. «Եթե մեկ բառով նկարագրելու լինեմ կամ մեկ նախադասությամբ, ապա պետք է ասեմ, որ Ադրբեջանը իրականում հիմա փորձում է հնարավորինս զերծ մնալ բանակցային կամ հանդիպումների գործընթացներից, որովհետև Թուրքիայում տեղի ունեցող ներքին քաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ ինքը մնացել է, […]

̰
Արևմուտքն ուզում է, որ Էրդողանը պարտվի ընտրություններում․ Le Monde

20:38 12.05.2023

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս անգամ թեմային անդրադարձել է ֆրանսիական «Le Monde»  պարբերականը: Ըստ հրապարակման՝ արևմտյան մամուլն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցությունը պարտվեն առաջիկա համապետական ընտրություններում: Ընդ որում պարբերականը նկատել […]

̰
Մոսկվայի հետ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների մասն են․ Վրաստանի վարչապետ

19:39 12.05.2023

Վրաստանի վարչապետը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի արգելքի չեղարկումը և Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան առանց վիզայի մուտքի հնարավորությունը։ Նա նշել է, որ թռիչքներն առևտրատնտեսական հարաբերությունների բաղկացուցիչ մասն են։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունի, որի վերականգնումը կառավարության աժանիքն է։ «Մենք թիմում քննարկում ունեցանք, վերլուծեցինք՝ թռիչքները առևտրատնտեսական […]

̰
Գնել Սանոսյանն ու Կախա Կախիշվիլին ընդգծել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու կարևորությունը

18:14 12.05.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Երկուստեք ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, առկա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ էներգետիկ և ջրային ոլորտի վերաբերյալ։

̰
Թուրքիայում ավտովթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել

11:15 12.05.2023

Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 7 մարդ է զոհվել, նույնքան էլ վիրավորվել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է NTV հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ ինը մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պոզանտա շրջանի Ադանայում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, ոստիկաններն ու հրշեջները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Անկարայի ուղղությամբ մայրուղին ժամանակավորապես արգելափակվել է։ Այնուհետև […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

10:39 12.05.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Լարսը բաց է

08:08 12.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցերը

22:25 11.05.2023

Այսօր` մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին: Նա ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնական […]

̰
Արարատ Միրզոյանը պորտուգալացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր

22:05 11.05.2023

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել նաև […]

̰
Էրդողանի մրցակիցն ընտրություններից 3 օր առաջ հանել է իր թեկնածությունը

21:19 11.05.2023

Թուրքիայում ընտրություններից 3 օր առաջ թեկնածուներից մեկը հայտարարել է ինքնաբացարկի մասին: Մնացին 3 թեկնուծուներ, իսկ ո՞վ էր այդ 4-րդը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրապայքարից հրաժարվեց թեկնածու Մուհարեմ Էնջեն, ում համարում էին ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցնող։ Որպես պատճառաբանություն՝ հիշատակել է իր վրա գործադրվող ճնշումը և տարբեր տեսակի սադրանքները: Հիշեցնեմ՝ Էնջեն նախորդ ընտրություններում Էրդողանի […]

̰
Էրդողանին հաջողվել է ուղղորդել ընտրությունների քարոզարշավի տեղեկատվական նարատիվը. քննարկում Արևելագիտության ինստիտուտում

21:01 11.05.2023

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է իր ձեռքը վերցնել, ձևավորել այդ երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հիմնական տեղեկատվական, քարոզչական նարատիվը և ուղղորդել այն։ Այս կարծիքը հայտնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանը՝ նույն ինստիտուտում կայացած «Թուրքիան առանցքային ընտրությունների շեմին» խորագրով կլոր […]

̰
ՔԿ նախագահը Ստրասբուրգում ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների խախտումները

20:31 11.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամների հետ գտնվում է Ստրասբուրգում։ Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, որի նպատակն է գործարկել ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը և խթանել քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՀՀ ՊՆ

20:20 11.05.2023

Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրության փոփոխության դեպքում հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
Կարասինը Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» է անվանել

19:35 11.05.2023

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» է անվանել: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ «Եվ այնուամենայնիվ, Զուրաբիշվիլին տարօրինակ քաղաքական գործիչ է: Նա փորձում է ագրեսիվ արձագանք առաջացնել բարի կամքի ժեստին` օդային հաղորդակցությունը վերականգնելու Ռուսաստանի որոշմանը: […]

̰
Չավուշօղլուն պատմել է մոսկովյան հանդիպումների մասին

19:16 11.05.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումից հետո վերադարձել է Թուրքիա։ Անթալիայի օդանավակայանում նա մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած երկկողմ հանդիպումից՝ Չավուշօղլուն նշել է․ «Սիրիայի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակումից հետո քննարկել ենք մեր օրակարգում առկա երկկողմ հարցերը։ Տարածաշրջանային […]

̰
Ռուսաստանի հետ մերձենալու ժամանակը չէ․ ԱՄՆ Պետդեպը՝ Վրաստանին

18:47 11.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը, արձագանքելով Պուտինի որոշմանը, ըստ որի`  Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ուղիղ չվերթերի արգելքը վերացվում է, ասել է, որ այժմ Ռուսաստանի հետ մերձենալու ժամանակը չէ։ «Ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն վրաց ժողովուրդը գուցե պետք է գերադասեր, որ Պուտինը դուրս բերեր ռուսական բանակը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքից»,- Aliq Media-ի փոխանցմամբ՝ […]

̰
Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիա և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար․ վարչապետ

13:11 11.05.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ լուսադեմին ադրբեջանական ԶՈՒ ստարաբաժնումների կողմից հրետանային զենքերից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին, ներկայացրել իրավիճակի սրման Ադրբեջանի հիմնական նպատակները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, […]

̰
Որքանո՞վ է հավանական, որ կիրակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի․ Փաշինյանը՝ նման հնարավորության մասին

13:03 11.05.2023

Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փորթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել: Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրն Ադրբեջանի հետ խաղաղության […]

̰
Ադրբեջանի՝ իրավիճակի սրման իրական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է. Փաշինյան

11:41 11.05.2023

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ իրավիճակի սրման իրական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է, և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը: Բայց սա, ըստ նրա՝ միակն նպատակը չէ: «Հաջորդը՝ միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը»,-կարծում է Փաշինյանը:

̰
Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Փաշինյան

11:22 11.05.2023

Ակտիվ հրետակոծությունը նվազել է հայկական կողմի ադեկվատ պատասխանի արդյունքում. այսօր կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո, մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և […]

̰
Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ

10:49 11.05.2023

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
Արցախի ՄԻ պաշտպանն ու ՀԱԿ Արցախի տնօրենը Կոնգրեսի գրասենյակների համար հրավիրված ճեպազրույցում ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված իրավիճակը

09:22 11.05.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Կոնգրեսի գրասենյակների համար  հրավիրել է ճեպազրույցը, որտեղ ուղիղ եթերով զեկուցել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՀԱԿ Արցախի տնօրեն Գև Իսկաջյանը: Ստեփանյանը և Իսկաջյանը տեղում թարմացումներ են ներկայացրել Ադրբեջանի 150-օրյա շրջափակման և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու սրացող արշավի ազդեցության մասին։ Երկուստեք կարևորվել է Արցախի քաղաքացիների, հատկապես երիտասարդների, […]

̰
Ինչո՞ւ է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն առաջարկում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»

22:16 10.05.2023

Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է երկրի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս ակնարկել էր, որ թուրքական աշխարհը համախմբելու համար ամենևին էլ պետք չէ «Զանգեզուրի միջանցքը»: Մևլութ Չավուշօղլուն էլ Քըլըչդարօղլուի խոսքերն անընդունել է համարել։ Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած շաբաթ թվիթերյան ուղերձով դիմել էր հայրենակիցներին: Պարզ դարձավ, որ նա չի […]

̰
Չավուշօղլուն Սիրիայի հարցով Մոսկվայում քառակողմ բանակցությունները կառուցողական է անվանել

21:54 10.05.2023

Մոտ ժամանակներս կսկսվեն Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի պատրաստման աշխատանքները, դա կանի հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ վերադառնալով Մոսկվայից, որտեղ նույն օրը տեղի են ունեցել Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններ։ «Սիրիայի հարցով Մոսկվայում չորս կողմի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: Նրանք ընդգծել են մեր […]

̰
Հակարիի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետը հայտնվելուց հետո տասնյակ հիվանդներ չեն կարողանում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվել

21:48 10.05.2023

Հակարիի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետը հայտնվելուց հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների համար ևս միջանցքը փաստացի փակվել է: Տասնյակ հիվանդներ այսօր չեն կարողանում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվել՝ նեղ մասնագիտական բուժումների համար:

̰
ՌԴ քաղաքացիների համար եռամսյա վիզա սահմանել․ Զուրաբիշվիլիի կոչը

20:51 10.05.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահը հայտարարել է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ավիահաղորդակցության արգելքի չեղարկումից հետո անցկացրած ճեպազրույցում: Նախագահը նշել է՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարող են մի շարք պատճառներ ունենալ, […]

̰
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու 3 հայ կա

20:19 10.05.2023

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի համար յուրաքանչյուր քվեն կարևոր է ու որոշիչ։ Ուստի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հատուկ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնություններին և փորձում նրանց ներկայացուցիչներին ներգրավել կուսակցության կամ դաշինքի շարքերը։ Այս տարի, ինչպես ավելի վաղ հայտարարվեց, Կարո Փայլանը չի ընդգրկվի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» […]

̰
Զախարովան մեկնաբանել է Վրաստանի վերաբերյալ Պուտինի հրամանագրերը

19:03 10.05.2023

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 10-ի հրամանագրերը, որոնք նախատեսում են Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնում և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում։ Զախարովան ասել է՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն կհրապարակի թռիչքների վերսկսման մասին հրամանագրի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով, բացի այդ չեղարկվել է ՌԴ ԱԳ […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

17:40 10.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
BACK_TO_TOP