13:11 11.05.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ լուսադեմին ադրբեջանական ԶՈՒ ստարաբաժնումների կողմից հրետանային զենքերից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին, ներկայացրել իրավիճակի սրման Ադրբեջանի հիմնական նպատակները:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Այսօր ժամը 06:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստարաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին:
Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունն որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո: Մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում:
Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները:
Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիա և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար:
Սա տեղի է ունենում հիմա: Սա է տեղի ունենում հիմա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են: Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար: Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով:
Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար: Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, կրկնում եմ, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը:
Բայց սա միակ նպատակը չէ, և հաջորդը՝ միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը:
Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է: Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով: Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով: Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով: Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը:
Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի, այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում: Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»:
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...
10:25 23.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
10:17 23.05.2025
Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափըՀաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...
10:00 23.05.2025
Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...
09:55 23.05.2025
Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...
09:50 23.05.2025
ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունըԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...