17:40 10.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
09:08 10.05.2023
Չորեքշաբթի առավոտյան տարածաշրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո թուրքական Քոնիայի բնակիչները խուճապահար դուրս են եկել փողոց, ոմանք ստացել են բժշկական օգնություն, գրում է Yeni Şafak թերթը։ Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 02.14-ին Կուլլուի շրջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,86 կմ խորության վրա։ «Չնայած […]
08:49 10.05.2023
Հացահատիկային միջանցքի անվտանգության հարցերը ներառված են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման օրակարգում, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը Ստամբուլում։ Ինչպես չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է տեղական դիվանագիտական աղբյուրը, բանակցությունների արդյունքների հիման վրա համաձայնագրերի ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ «Երկարաձգելու շանսեր կան՝ հաշվի առնելով Անկարայի ակտիվ դիվանագիտությունը և Թուրքիայի նախաձեռնությունների շնորհիվ հացահատիկային միջանցքի վերականգնումը: Հացահատիկային միջանցքի […]
21:39 09.05.2023
Նոր զարգացումներ է ստանում Իրանի ադրբեջանցի անջատողականներին Իսրայելի աջակցության շուրջ սկանդալային պատմությունը: Բաքվում խիստ դժգոհ են, որ պաշտոնական Երուսաղեմը հրաժարվել է աջակցել «Հարավային Ադրբեջան» հիպոթետիկ պետության ստեղծմանը: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ հայտնելով՝ հիշեցրել է թե ինչ էր պատահել և ինչպես է այս ամենն առնչվում մեր շահերին: «Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանի […]
19:53 09.05.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համակարգչային հանցագործությունների թիվն աճել է 4.9 տոկոսով կամ 12 դեպքով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ ՆԳՆ-ի՝ այս տարվա առաջին 3 ամիսներին գրանցվել է համակարգչային հանցագործության 257 դեպք։ Բացահայտվել է 109 գործ, և բացահայտման գործակիցը, համապատասխանաբար, կազմում է 42,41 […]
19:36 09.05.2023
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը կարևոր է ԵՄ-ի համար, և մենք փորձում ենք բոլոր կողմերին հետ բերել համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահiանը և ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը երկուշաբթի հեռախոսազրույց են ուինեցել, քննարկել են […]
19:14 09.05.2023
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ. Հայ ժողովուրդը մայիսի 9-ը առանձնահատուկ խոնարհումով է նշում: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք մատուցեցին ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի […]
19:03 09.05.2023
Գերմանա-թուրքական առևտրաարդյունաբերական պալատի (AHK) նախագահ Փընար Էրսոյը հայտնել է թուրք-գերմանական առևտրային հարաբերությունների մասին՝ նշելով, որ այս պահին Թուրքիայում կա մոտավորապես 8.000 գերմանական ընկերություն։ Էրսոյը մասնավորապես հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի մասնաբաժինն օտարերկրյա ուղղակի ներդրումերում կազմում է 6.4%։ 2022-ին գերմանական ներդրումներն ամբողջությամբ կազմել են 697մլն դոլար։ «Այդ ներդրումների մեծամասնությունը Թուրքիայում հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծող երկարաժամկետ ներդրումներ […]
17:37 09.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին նշանակված ընտրություններից առաջ հայտարարել է պետական ծառայողների աշխատավարձերը 45 տոկոսով բարձրացնելու մասին։ Աշխատավարձը կբարձրացվի գրեթե 700 հազար պաշտոնյայի համար, խոստացել է պետության ղեկավարը։ «Մենք որոշել ենք բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը 45 տոկոսով, խոսքը մոտ 700 հազար մարդու մասին է», – ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Էրդողանի խոսքով՝ […]
17:17 09.05.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան՝ մայիսի 10-ին մասնակցելու Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։ Նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկումներ տեղի կունենան Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի վերաբերյալ։ Ակնկալվում են Չավուշօղլուի մասնակցությամբ երկկողմ հանդիպումներ։
11:20 09.05.2023
Եվրոպական խորհուրդը հաստատել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնեն: «Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպումով, 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում […]
10:53 09.05.2023
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպումը Մոսկվայում կլինի ԱՄՆ-ում բանակցությունների շարունակությունը։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Խաղաղության պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը միմյանց շարունակությունն են, քանի որ քննարկվող հարցերը հայտնի են»,- լրագրողի համապատասխան հարցին պատասխանել է նա: Հայաստանին և Ադրբեջանին դեռևս չի հաջողվել բանակցային […]
09:57 09.05.2023
Երկուշաբթի օրը Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայից 29 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 441 հազար մարդ։ Օջախը գտնվում է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:09 08.05.2023
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
21:39 08.05.2023
Գրեթե 5 ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության պաշարումը, որն ուղեկցվում է տրանսպորտային և էներգետիկ ապօրինի շրջափակմամբ և հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով համակարգված ու հետևողականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։ Այս քաղաքականության շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծել, այլ նաև արհեստականորեն հրահրել բնապահպանական աղետ և […]
21:09 08.05.2023
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընրություններին մնացել է 6 օր: Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ռեջափ Թայիփ Էրդողանի ընտրական շտաբի կազմակերպած՝ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Որո՞նք են եղել Էրդողանի հնչեցրած գլխավոր թեզերը, ի՞նչ պատկեր են արձանագրում վերջին սոցհարցումները և ինչպե՞ս են տրամադրված քվեարկել Թուրքիայի տարբեր էթնիկ համայնքները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ […]
19:50 08.05.2023
Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել։ Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, ըստ փորձագետների եզրակացության՝ նշված շենքերը 19-րդ դարի ավերակներ են։ «Ուսումնասիրության և որոշումների ընդունման գործընթացում ներգրավված են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ներկայացուցիչները և հնագետները»,-Aliq Media-ի փոխանցմամբ՝ նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ հնագետ Մերաբ Ձնելաձեի, որի հայտարարությունը հրապարակել է […]
19:16 08.05.2023
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր S-400 զենիթահրթիռային համակարգերն ուղարկել Ուկրաինա, բայց պաշտոնական Անկարան հրաժարվել է: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:H «S-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին՝ մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա մի առաջարկ է, որն վերաբերում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ […]
18:42 08.05.2023
Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանն ու Զիզի քարն այս տարի ևս՝ 22-րդ անգամ, մեկ տարածքում համախմբեցին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ամենամյա աղայանական օրն` ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսիի մունիցիպալիտետի Բոլնիս-Խաչեն (ներկայիս՝ Բոլնիսի) գյուղում: Aliq Media-ի հաղորդմամբ՝ 24 տարի առաջ սկզբնավորված այս տոնն ամեն տարի (բացառությամբ 2020-2021 թվականների՝ համաճարակի պատճառով) նշվում է […]
18:15 08.05.2023
Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը ՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։ Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական […]
18:07 08.05.2023
Մայիսի 3-4-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հունիսին կայանալիք «TBI EX23» լայնամասշտաբ ուսումնավարժության վերջնական պլանավորման համաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա․ Դաշյանը և […]
14:10 08.05.2023
Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել՝ համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչության և Ղուրանը այրելու համար, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական համակարգի մամուլի կենտրոնին։ «Դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեհը մահապատժի է դատապարտվել մարգարեին վիրավորելու, հավատուրացության, Ղուրանն այրելու, սուրբ հասկացությունները վիրավորելու և ուրիշների անձնական լուսանկարները առանց նրանց համաձայնության հրապարակելու մեղադրանքով, իսկ Յուսեֆ Մեհրդադին՝ Մարգարեին […]
11:52 08.05.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրաման է ստորագրել 801 դատապարտյալի ներում շնորհելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ Ներման ակտը նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին։
10:52 08.05.2023
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գործունեությանը Սիրիայի մասնակցության վերականգնումը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և նրա խնդիրներին արտաքին միջամտության նվազեցմանը, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ ԱՊԼ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավարները կիրակի օրը կայացած արտահերթ հանդիպման ժամանակ հավանություն են տվել 12 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի վերադարձը տարածաշրջանային կազմակերպությանը։ «Իսլամական երկրների միջև տարաձայնությունների […]
10:31 08.05.2023
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը հակամարտող հարևանների միջև՝ վերջին շրջանում վիճելի սահմանի շուրջ մարտերի աճից հետո: Այս մասին հայտնում է Financial times-ը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Financial Times-ին հայտնել են նախապատրաստական […]
23:48 07.05.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի 7-ի տեղեկագրում։ Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Հաղորդագրությունում […]
21:32 07.05.2023
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և փոխնախագահի հավանական թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ընդհատել է իր հանրահավաքը Էրզրումում՝ Թուրքիայի արևելքում՝ քարկոծվելուց հետո։ Իմամօղլուն Էրզրում է ժամանել կիրակի օրը՝ նախընտրական հանրահավաքի, իսկ նույն օրը ավելի վաղ հանրահավաքներ է անցկացրել Սիվասում և Չորումում։ Թվիթերում քաղաքապետը Էրզրումի հանրահավաքին ընդառաջ ավտոբուսների տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ քաղաքապետարանը միտումնավոր է դրանք տեղադրել տեղում՝ միջոցառմանը […]
18:00 07.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ հոբելյանական գագաթնաժողովին: Մանրամասները՝ տեսանյութում:
14:00 07.05.2023
Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) Twitter-ում։ Նախարարության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Կիրիհան թաղամասում տեղական ժամանակով 11.36-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,88 կմ խորության վրա։
10:52 07.05.2023
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Ամենակարճ ժամկետում […]