19:37 11.04.2023
Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հոդված է հրապարակել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների, փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։ Հեղինակ Ստեֆանի Գլինսկին հոդվածը վերնագրել է «Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հեղինակը գրել է, որ մոտեցող ընտրությունների ֆոնին՝ Թուրքիան շարունակում է երկրաշարժից հետո ապրել հետշոկային վիճակ, սակայն փորձում է կայունացնել նաև դրամական միավորը։ Հոդվածում, որի համար […]
19:06 11.04.2023
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում: Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ: Նա հավելել է, որ նախքան ընտրությունները Էրդողանը ևս չի մեկնի Ռուսաստան: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն նաև նշել է, որ առաջիկայում չի սպասվում Թուրքիայի ու […]
18:30 11.04.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի խոսքով, երրորդ նախագահի գործն ուղարկվել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հաղորդում է aliq.ge-ն։ Սակայն Սաակաշվիլիի փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են այս տեղեկությունը։ «Առողջական վիճակից ելնելով՝ մարդուն պետք է հնարավորություն տրվի վերականգնելու առողջությունը, եթե նա դա անելու հնարավորություն ունի»,- ասել է Ալասանիան։ […]
18:11 11.04.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևվլութ Չավուշօղլուն «A Haber»-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Իրաքի Սուլեյմանիե քաղաքում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին: Փոխանցւոմ է Ermenihaber.am-ը։ «Սուլեյմանիեյում ամեն տեղ վերահսկում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD)»,- ասել է նախարարը: Չավուշղօղլուն հիշեցնելով, որ Իրաքի հյուսիսում ընկած ինքնաթիռը Սիրիայի ժողովրդավարական ուժերին է պատկանում, նշել է. «Մեր […]
16:12 11.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
11:30 11.04.2023
Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50 անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին և տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ […]
10:48 11.04.2023
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
10:40 11.04.2023
Թուրքիան շահագործման է հանձնել երկրի ամենամեծ ռազմանավը և մարտական անօդաչու թռչող սարքերի համար աշխարհում առաջին ավիակիրը՝ TCG Anadolu-ն։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ապրիլի 10-ին։ «TCG Anadolu նավի միջոցով Թուրքիան կդառնա տեխնոլոգիաների, համակարգերի և լուծումների համաշխարհային առաջատարներից մեկը, որոնք փոփոխություններ են կատարում տեղում», – ասել է Թուրքիայի նախագահ […]
10:28 11.04.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն հավելել է, որ դրան այլընտրանք չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևն այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ալիևը նշել է, որ իր ղազախ գործընկերոջը […]
10:07 11.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
08:50 11.04.2023
Վրացական ռազմական մայրուղու երկայնքով տեղաշարժն արգելվել է ծանր տրանսպորտային միջոցների համար՝ եղանակային վատ պայմանների պատճառով, երեքշաբթի հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները՝ 2023 թվականի ապրիլի 11-ի ժամը 00:20-ից մինչև հետագա […]
08:32 11.04.2023
Առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել Պերուի արևմուտքում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է La Republica թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի պահին ավտոբուսում, որը Հուանուկո քաղաքից Լիմա էր ուղեւորվում, եղել է 76 մարդ։ 12 տուժածներ վնասվածքների ծանրության պատճառով հոսպիտալացվել են։ Ուղևորներ տեղափոխող տրանսպորտային ընկերության տվյալներով՝ ավտոբուսը բախվելով բեռնատարին, ընկել է ժայռից։ Սակայն […]
22:30 10.04.2023
Թուրքիայում ավարտվել է խորհրդարանական ընտություններին մասնակցող կուցակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակների հանձնման համար նախատեսված ժամկետը: Կա՞ն անակնկալներ, ի՞նչ տեսք ունի իշխող կուսակցության ցուցակը, և արդյո՞ք ընդդիմությանը հաջողվե՞լ է պահպանել միասնականությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, անակնկալներ կան: Փաստորեն իշխող դաշինքին չհաջողվեց համաձայնության գալ՝ միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ: Արդյունքում իշխող՝ «Արդարության և զարգացման» […]
18:36 10.04.2023
Ռուսական աշխատուժի ներգրավումը դեպի Վրաստան աճել է գրեթե չորս անգամ, aliq ge-ի փոխանցմամբ՝ գրում BusinessPressNews-ը: Ըստ այդ տվյալների՝ ռուսական աշխատուժի զանգվածային ներգրավման առումով Վրաստանը երրորդ տեղում է։ Վրաստանում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ՌԴ աշխատուժի 9 300 հայտ, ինչը 160 տոկոսով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այն ժամանակ Վրաստանում աշխատելու ցանկություն էր […]
18:09 10.04.2023
Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։ «Ես […]
13:07 10.04.2023
Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
12:41 10.04.2023
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հաղորդագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի […]
12:21 10.04.2023
Երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորել են Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նրանք մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, քանի որ տարածքում սահմանափակ տեսանելիություն է եղել։ Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում անհետ կորած զինծառայողին գտնելու ուղղությամբ։
12:03 10.04.2023
Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում տղամարդ է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդուն սպանել են սառը զենքով։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան Interpressnews.ge-ի փոխանցմամբ` ներքին գործերի նախարարության աշխատակիցները սպանության համար մեղադրվողին կալանավորել են։ Դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` կանխամտածված սպանություն։
11:49 10.04.2023
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն ապրիլի 9-ին հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին Եվրոպայում», սկսվել է կուսակցության երիտասարդական թևի ելույթներով և շարունակվել քաղաքական գործիչների ուղերձներով, հայտնում է Ալիք մեդիան: ՄԱՇ-ի առաջնորդ Լևան Խաբեիշվիլին հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել է իրենց 4 հիմնական պահանջները և ընդդիմությանը համագործակցության կոչ արել։ Խաբեիշվիլիի խոսքով, որպեսզի […]
11:22 10.04.2023
31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան […]
11:08 10.04.2023
Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 14-ի ընտրություններում պատգամավորների թեկնածուների միասնական ցուցակ կազմելու ժամանակ, հարցին միջամտել են «Ժողովրդական դաշինքի» նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի թիկնապահները, գրում է Star թերթը։ Թուրքիայի համընդհանուր ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները կիրակի օրը բարձրագույն ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց թեկնածուների վերջնական ցուցակները։ «Ընդդիմադիր դաշինքում լարվածությունը հասել է իր […]
23:57 09.04.2023
Սիրիայի և Իրանի նախագահներ Բաշար ալ Ասադը և Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում ասել են, որ միաբևեռ աշխարհն անհետանում է, հայտնել են Սիրիայի ղեկավարի գրասենյակից Telegram-ում։ «Նախագահները նշել են, որ միաբևեռ աշխարհը վերանում է ժողովուրդների և երկրների զգոնության շնորհիվ, որոնք հավատարիմ են իրենց ինքնիշխանությանը և արժանապատվությանը»,- ասվում է ուղերձում։ Բացի դրանից, ըստ գրասենյակի, Սիրիայի և Իրանի առաջնորդները […]
23:39 09.04.2023
Ալժիրի և Իրանի նախագահներ Աբդելմաջիդ Թեբունը և Էբրահիմ Ռաիսին կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Ennahar Online տեղեկատվական պորտալը։ Երկու պետությունների նախագահները քննարկել են «ներկայիս իրավիճակը օկուպացված պաղեստինյան տարածքներում, որտեղ բռնություն և ագրեսիա է տեղի ունենում սիոնիստ օկուպանտի կողմից (Իսրայել-ՏԱՍՍ-ի նշումը)»։ Թեբունն […]
21:48 09.04.2023
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին:
20:17 09.04.2023
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հետ միասին ապրիլի 9-ին Թբիլիսիի կենտրոնում ակցիա է անցկացնում գործող իշխանության դեմ։ Հանրահավաքին հարյուրավոր մարդիկ են մասնակցում։ Ցուցարարները հավաքվել են ինչպես խորհրդարանի դիմացի հրապարակում, այնպես էլ հարակից Ռուսթավելի պողոտայում, որի երթևեկությունը արգելափակվել է ոստիկանների կողմից, հայտնում է «Իզվեստիա»-ի թղթակից Գիորգի Ջաբիշվիլին։ Իրավիճակը հանգիստ […]
19:22 09.04.2023
Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին մասնակցող թուրքական հիմնական կուսակցությունները կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել թեկնածուների ցուցակները։ Ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) աղբյուրները, դատելով ցուցակներից՝ նոր խորհրդարանում ԱԶԿ խմբակցության կազմը կփոխվի 70%-ով։ ԱԶԿ-ի ղեկավարությունը, որի նախագահն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշել է առանց բացառության կիրառել «երեք ժամկետի» […]
18:11 09.04.2023
Թուրքիան ապրիլի 11-ին ուղեծիր դուրս կբերի տեղական արտադրության դիտորդական արբանյակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «İMECE-ը՝ մեր առաջին տեղական և ազգային արտադրության բարձրորակ դիտորդական արբանյակը, տիեզերք կարձակվի ապրիլի 11-ին: Մեր պատրաստված մարդկային ռեսուրսներով, մեր տրամադրած հնարավորություններով և զարգացած տեխնոլոգիաներով մենք կշարունակենք լինել համաշխարհային տիեզերական մրցավազքում»,- «Թվիթերում» գրել է Էրդողանը։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը […]
17:10 09.04.2023
Սաուդյան Արաբիայի իշխանությունների տեխնիկական պատվիրակությունը կիրակի այցելել է շենք, որտեղ նախկինում գտնվում էր Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ թագավորության ներկայացուցիչները Իսլամական Հանրապետություն են ժամանել շաբաթ օրը, նույն օրը այցելել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Պատվիրակության այցի նպատակը Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան բացմանը նախապատրաստելն է։ Մարտի 10-ին Թեհրանը և […]
16:38 09.04.2023
Իրանցի սահմանապահները 270 հազար լիտր դիզվառելիք են առգրավել չորս նավերից, որոնք անօրինական կերպով գտնվում էին Բանդար Աբաս նավահանգստում։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգան նահանգի դատական իշխանության ղեկավարին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության սահմանապահ ստորաբաժանումների զինվորականները չորս նավերի ստուգման ժամանակ, որոնք գտնվել են Բանդար Աբաս նավահանգստում, հայտնաբերել են 270 հազար լիտր մաքսանենգ դիզվառելիք։ […]