Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

13:00 16.03.2023

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում:

Երկու զեկույցները վերահաստատում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Եվրախորհրդարանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքները, մասնավորապես ուժի չկիրառման երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. Հիմնարար սկզբունքները։

Եվրախորհրդարանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քայլերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, սակայն միևնույն ժամանակ դատապարտում է Ադրբեջանի ղեկավարների պահվածքը, որը խաթարում է այդ ջանքերը, մասնավորապես՝ հետագա հարձակումների բացահայտ սպառնալիքների, հաճախակի սահմանների խախտումների, տարածքային պահանջների միջոցով, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ կամ հայ բնակչության նկատմամբ ատելության խոսքի տարածում, հատկապես կրթության ոլորտում։

Երկու զեկույցներում էլ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ադրբեջան զեկույցում նշվում է բազմաթիվ հայ ռազմագերիների ֆիզիկական բռնության, ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչների նկատմամբ նվաստացման ու խոշտանգումների ենթարկելու մասին:

Հայաստանի մասին զեկույցում Եվրախորհրդարանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական պատճառը, այն է՝ նախկին ինքնավար մարզի կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, մնում են չլուծված։

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ հոդվածի կատարմանը, ԵԽ-ն երկու զեկույցներում էլ ընդգծում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Եվրախորհրդարանը ընդգծում է Ադրբեջանի պարտավորությունները ՄՔԴ-ի 2023 թվականի փետրվարի 22-ի հրամանով, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, եթե ՄՔԴ-ի փետրվարի 22-ի հրամանն անհապաղ չկատարվի։

Կարևոր է նշել, որ ԵՄ-Ադրբեջան զեկույցում ԵՄ խորհրդարանականները ցավում են, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագիրը կենտրոնանում է միայն էներգետիկ համագործակցության վրա և ենթակա չէ որևէ պայմանի։

Ավելին, ԵՄ խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի էքսպանսիոնիստական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով՝ Ադրբեջանի կողմից կռվելու հայերի դեմ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում և վերանայել Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը։ Ավելին, Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում շոշափելի քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ի վերջո, Եվրախորհրդարանը երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրող:

EAFJD-ի նախագահ Գասպար Կարապետյանը մեկնաբանել է.

«Զեկույցները հստակորեն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ և Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե նա չկատարի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄՔԴ-ի հրամանը»:

 

Կարևոր է, որ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ընդգծվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, այն է՝ 3 հիմնարար սկզբունքներին։

Կարապետյանը եզրակացրեց, որ Եվրախորհրդարանի դիրքորոշումը կարևոր է հայկական կողմի համար, այնուամենայնիվ, ԵՄ գործադիր իշխանությունն է, որ պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ հիմք ընդունելով Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ EAFJD-ն կշարունակի ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

BACK_TO_TOP