11:36 03.12.2022
Թուրքական բանակի հրետանին ուրբաթ օրը կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սահմանային Այն ալ Արաբի և նրա շրջակայքի ուղղությամբ։ Firat News գործակալության փոխանցմամբ՝ կրակի են ենթարկվել Կուրանի շրջանում տեղակայված կառավարական ուժերի դիրքերը, ինչի հետեւանքով երկու զինվոր է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը թուրքական զորքերի մոտալուտ ներխուժումը հետ մղելու նպատակով Այն […]
10:36 03.12.2022
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում բացասաբար են անդրադառնում ԱՄՆ-ի և քրդական զինված ուժերի օպերատիվ փոխգործակցության վրա, բայց ոչ այդ համագործակցության ռազմավարական մակարդակի վրա։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեր մտահոգությունն այս պահին այն է, որ թուրքական […]
00:00 03.12.2022
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 2-ին միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում, փոխանցում է «Արմենպրես»-ը: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և […]
22:54 02.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
22:49 02.12.2022
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է խթանել միջխորհրդարանական երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, ասել է ասամբլեայի նախագահ Մարգարետա Զոդերֆելտը Լոձում ԱԳ նախարարների (ԱԳՆ) ԵԱՀԿ Խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ ԽՎ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը։ Նա մատնանշել է տարածաշրջանում խաղաղության […]
22:00 02.12.2022
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը գոհունակությամբ են մեկնաբանում Բուդապեշտում: Հունգարիայի արտգործնախաչար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ համաձայնությունը նոր էջ կբացի երկու երկրների դարերի պատմություն ունեցող հարաբերություններում: Արյդո՞ք կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումը վերջնականապես կայացված է, և ինչի՞ արդյունքում Հայաստանը համաձայնվեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ «Հորիզոնի» տաղավարում թեմայի […]
20:40 02.12.2022
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն հայտնել է Թուրքիայում օտարազգիների թիվը։ Ըստ տվյալների՝ ժամանակավոր կացության կարգավիճակով Թուրքիայում ապրում է 3․577․714 սիրիացի։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Որպես փախստական Թուրքիայում է ապրում 3․896․431 մարդ, որոնցից 318․717-ը օգնություն են ստանում միջազգային հանրության կողմից: 1․342․995 էլ բնակվում են Թուրքիայում, բայց հանդիսանում են այլ երկրի քաղաքացիներ։ Նա տեղեկացրել […]
19:47 02.12.2022
Ռուսաստանը Վրաստանի հետ ցամաքային «Վերին Լարս-Կազբեգի» սահմանին թեթև տրանսպորտային միջոցների համար 12 նոր երթուղի է գործարկել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ Գերատեսչությունը նշել է, որ մինչ այս տարվա հուլիս ամիսը շահագործման է հանձնվել բեռնատարների համար նախատեսված 12 գոտի: «Այս միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մեծացնել սահմանային կետի թողունակությունը և՛ ուղևորափոխադրումների, և՛ բեռնափոխադրումների համար, մինչև […]
18:42 02.12.2022
Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ անհասանելի և վտանգավոր տեղաբնակների համար: 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պարտավորվեց մոտ երկու միլիոն քառակուսի մետր […]
19:16 01.12.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում մաքսավորները Վրաստանի քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերել են չհայտարարագրված մինչև 2 կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր: Հաղորդում է aliq. ge-ն։ Ըստ տեղեկությունների՝ օրինախախտ քաղաքացին նշված ապրանքները թաքցրել էր սննդամթերքի փաթեթներում: Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 164 744,7 լարի։ Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների […]
18:47 01.12.2022
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը գլխավորապես քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական աղբյուրի՝ Պենտագոնը «կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայի քրդական ուժերի դեմ: Օսթինը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում իրավիճակի լարվածության, այդ թվում՝ Թուրքիայի ավիահարվածների կապակցությամբ, որոնցից մի […]
15:58 01.12.2022
Թուրքիայի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ սկսված ռազմական գործողություններին ԱՄՆ-ից Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո արձագանքել է նաև Գերմանիան,տեղեկացնում է Ermenihaber-ը։ Մասնավորապես Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը խնդրել է Թուրքիային խուսափել ցամաքային գործողություններ իրականացնելուց Սիրիայի ու Իրաքի հյուսիսում: Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել էր Իրաքում […]
12:24 01.12.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Հանդիպմանը Ղարիբաշվիլին և Ռիքերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։ Ըստ տեղեկության՝ նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկան, որը պայմանավորված է երկու երկրների համագործակցության շրջանակներում իրականացվող […]
23:11 30.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է դիմել ռազմական միջամտության՝ որպես վերջին միջոց, որպեսզի թույլ չտա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Foreign Policy-ի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ։ «Նախագահն ասաց, որ որպես վերջին միջոց, ինքը կհամաձայնի ռազմական սցենարին, եթե դա օգնի թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: […]
22:00 30.11.2022
Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս […]
21:32 30.11.2022
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողության մտադրությունից հետ պահելու համար: Այս մասին փոխացում է Ermenihaber-ը՝ հղում անելով արաբական Al Jazeera-ին: Նշվում էր, որ Անկարան պահանջներ է ներկայացրել գործողությունը հետաձգելու համար։ Դրանց շարքում է նաև Սիրիայի հյուսիսային Մանբիչ, Քոբանի ու Թել Ռըֆաթ շրջաններից քրդական կազմավորումների (SDF-«Սիրիայի ժովովրդական ուժեր») դուրսբերումը: Թիրախ համարվող այս 3 […]
18:38 30.11.2022
Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ «Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի […]
15:24 30.11.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Սամխարաուլիի փորձաքննությունների բյուրոյի փորձագետների առաջարկած թունաբանական հետազոտությունից, փոխանցում է Aliq.ge-ն։ «Փաստաբաններից մեկը տեղեկություն է տարածել Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին, և մենք փորձաքննությունների ազգային բյուրոյին խնդրել ենք թունաբանական հետազոտություն անցկացնել, որին Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել»,- ասել է Բրեգաձեն։ Նախարարի […]
22:00 29.11.2022
Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, […]
19:51 29.11.2022
Ռուսաստանի հետ Ռաշթ-Աստարա երկաթուղային հատվածի համատեղ նախագծի իրականացումը կարող է տևել ավելի քան երեք տարի։ Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում ընթացող Transtec միջազգային ֆորումի լիագումար նիստում։ Նրա խոսքով՝ այս հատվածում անհրաժեշտ է զարգացնել երկաթուղով փոխադրումների ենթակառուցվածքը, «միջոցառումներ են […]
15:35 29.11.2022
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով: Այս մասին այսօր տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ Նա նշել է Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կարևորությունը։ Նա հայտարարել է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, և ստեղծվում են շփումներ, […]
13:55 29.11.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքմենստանի փոխնախագահ և արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամլո ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն, նշելով, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, ասել է, որ դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության համար ձեռք բերված եռակողմ համաձայնության շրջանակներում դեռ անհրաժեշտ քայլեր կան, որ պիտի […]
10:10 29.11.2022
Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDS) քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Այն ալ Արաբից (Քոբանի), որոնք գտնվում են Հալեպի նահանգում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։ Անկարան պահանջել է դուրս բերել Սիրիայի դեմոկրատական ուժերը Մանբիջից, Այն ալ Արաբից և Թել Ռիֆաթից։ Ըստ Al […]
23:26 28.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ հակազդելու Անկարայի կողմից ճանաչված ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որի ուժերը տեղակայված են հարևան Իրաքում և Սիրիայում: Ելույթ ունենալով կառավարության նիստից հետո՝ նա նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել՝ իր հողերը ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար։ «Թուրքիան ոչ մեկից թույլտվություն չի խնդրի […]
22:00 28.11.2022
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս որոշել է անդրադառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է այդ հարցը իր այսօրվա նիստում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և կա՞ կոնկրետ բանաձևի նախագիծ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Քննարկումները Երևանի ժամանակով ժամը 19:00-ին են սկսվել, մինչև այս պահը ես տեղեկություն չունեմ արդյունքների մասին: […]
20:35 28.11.2022
Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», ինչին Ադրբեջանը դեմ է արտահայտվել: Ո՞րն է Ալիևի նման դիրքորոշման իրական պատճառը: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը […]
19:52 28.11.2022
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը պարզելու նպատակով այցելել է «Վիվամեդ» կլինիկա: Հաղորդում է Aliq Media-ն։ Հանրային պաշտպանը նշել է, որ ինքը կփորձի զրուցել բուժանձնակազմի, Սաակաշվիլիի անձնական բժշկի և անձամբ Սաակաշվիլիի հետ, եթե դրա ցանկությունն ու ֆիզիկական հնարավորություններն ունենա։ «Ես վաղուց անձամբ չեմ տեսել Միխեիլ […]
19:17 28.11.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ […]
18:25 28.11.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի […]
15:40 28.11.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում ևս մեկ թունավոր նյութի՝ մկնդեղի առկայությունը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է «Մթավարի» հեռուստաալիքը։ Բացի այդ, իրավաբանը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտարարել է, որ նախկին նախագահը ներկա կլինի սահմանն ապօրինի հատելու գործով դատական նիստին, որը տեղի կունենա այսօր՝ […]