TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

09:50 04.11.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Ադրբեջանը հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ է սկսել Իրանի սահմանին

22:00 03.11.2022

Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են սկսել Իրանի սահմանի հարևանությամբ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Զորավարժություններին մասնակցում են հատուկ ստորաբաժանումները: Այսինքն՝ նպատակը հենց իրենց գործողությունները մշակելն է, և այս զորավարժությունները ղեկավարելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմետ Միրզաևը: Նշեմ, որ հենց ինքն է ղեկավարել Հադրութի օկուպացիան: Բայց հատուկ […]

̰
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը

17:08 03.11.2022

Այս մասին «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

13:28 03.11.2022

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։ Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ […]

̰
Ըստ Ադրբեջանի՝ ԼՂ-ում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան երրորդ երկիր. Մարուքյան

13:04 03.11.2022

Ադրբեջանը առաջ է քաշում այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ մնան ադրբեջանական պայմաններով, կա՛մ գնան երրորդ երկիր։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանն առաջ է քաշում այն վարկածը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ մնան […]

̰
Ալիևը մեղադրում է ֆրանսիացիներին Ալժիրում ցեղասպանություն իրականացմելու մեջ․ ինչո՞վ կպատասխանի Փարիզը

22:00 02.11.2022

Իլհամ Ալիևը կրկին Ֆրանսիային սադրող հայտարարություններով է հանդես եկել: Այս անգամ Ադրբեջանի նախագահը մեղադրել է ֆրանսիացիներին մարդկության դեմ հանցանքներ կատարելու և ցեղասպանություն գործելու մեջ:  Ի՞նչն է Ալիևը մարդկության դեմ հանցանք համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը մեկնել է Ալժիր, ուր այսօր իր աշխատանքն է սկսել արաբական երկրների լիգայի 31-րդ […]

̰
Իրանը գազ կգնի Ռուսաստանից, իր գազն էլ կվաճառի այլ երկրներին

20:00 02.11.2022

Իրանը գազ կգնի Ռուսաստանից և իր գազը կվաճառի այլ երկրներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ «Ռուսաստանի հետ Իրանի գազի առևտրի սցենարն այս երկրից գազ գնելն է, իսկ հետո սեփական գազը հարևան երկրներ արտահանելը։ Եթե ​​մենք չգնենք կամ չփոխանակենք ռուսական գազը, Ռուսաստանը կհամագործակցի այլ երկրների հետ. Վերջերս […]

̰
Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի հետ սահմանին

18:38 02.11.2022

Ադրբեջանի Հանրապետության հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են հատուկ նշանակության ջոկատների զորամասերի զորավարժությունները։ Զորավարժություններին ներգրավված ՌՕՈՒ ստորաբաժանումները և հրթիռահրետանային զորքերը, որոնք կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։   Ըստ պլանի՝ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով ռազմաօդային ուժերի և նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ։  

̰
«Հացահատիկային միջանցքով փոխադրումները կշարունակվեն նախկինի պես». Էրդողան

16:37 02.11.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր ժամը 12-ից սկսած ուկրաինական հացահատիկի փոխադրումները Սև ծովով կշարունակվեն նույն կերպ, ինչպես նախկինում, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանն այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստին ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է. «Երեկ հեռախոսազրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, այսօր Զելենսկու հետ եմ խոսելու։ Պարոն Շոյգուն […]

̰
Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում

08:54 02.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վրաստանում բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս

00:11 02.11.2022

Վիրաբույժ Ռոստոմ Շվելիձեն մահացել է Վրաստանի արևմուտքի հիվանդանոցներից մեկում բարդ վիրահատություն կատարելիս։ Տեղի ունեցածի մասին հայտնում է Новости-Грузия-ն։ Շվելիձեն փորձել է փրկել Զեստաֆոնի մունիցիպալիտետի Ցիպլավակե գյուղի երիտասարդ տղամարդու կյանքը. նա որսորդական հրացանից վիրավորվել է հարևանի հետ վիճաբանության ժամանակ: Վիրահատությունը շարունակվել է ութ ժամ։ «Վիրահատության ժամանակ նա վատացավ, բայց նա չդադարեց պայքարել երիտասարդ տղամարդու կյանքի համար։  […]

̰
Թուրքիայի արևմուտքում այրվում է տեքստիլ գործարան

23:51 01.11.2022

Հրդեհը բռնկվել է երեքշաբթի օրը Թուրքիայի արևմտյան Բուրսա քաղաքում գտնվող տեքստիլ գործարանում։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ հրշեջները փորձում են հսկողության տակ առնել կրակը։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն ձեռնարկության ղեկավարությունը նշել է, որ հաստատությունում աշխատողներ չեն եղել։

̰
Բաքուն հայտարարել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող անօրինական կազմավորման բացահայտման մասին

23:46 01.11.2022

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) երեքշաբթի հայտարարել է, որ բացահայտվել է իրանական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ստեղծված անօրինական զինված կազմավորումը։ «Պետական ​​անվտանգության ծառայությունը համապարփակ հետաքննություն է անցկացնում Իրանի հատուկ ծառայությունների կողմից երկրից դուրս զորավարժություններին Ադրբեջանի քաղաքացիների գաղտնի ներգրավման, նրանց գործունեության ֆինանսավորման և ուղղորդման, երկրի պետական ​​անվտանգության շահերի դեմ օգտագործման դեպքերի առնչությամբ։ ..> Անօրինական զինված խմբավորումների […]

̰
Անկարան «շոկ է ապրել» հացահատիկի գործարքի վերաբերյալ Մոսկվայի որոշումից հետո

23:32 01.11.2022

Անկարան ցնցված էր հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից հետո և հույս ունի հաղթահարել ճգնաժամը, ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին։ Ռուսաստանը շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ահաբեկչության […]

̰
Իրանի հետ «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2030 թվականը

22:35 01.11.2022

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2030 թվականը։

̰
Ռուսաստանի կողմից որևէ լուրջ հաջողության հասնել, որևէ ուղղությամբ, չհաջողվեց. քաղաքագետը՝ Սոչիի հանդիպման մասին

22:14 01.11.2022

Սոչի մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Ինչո՞ւ չստորագրվեց այդ փաստաթուղթը: Ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի, անհամաձայնություն է եղել 15 կետերից մեկի շուրջ: «15-րդ կետը Ադրբեջանին որևէ կերպ ձեռնտու չէ, այդտեղ խոսվում է ԼՂ-ի կարգավիճակը հետագայում պարզելու մասին, […]

̰
Ի՞նչ կարևոր հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին

21:57 01.11.2022

Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվում է Սաադաբադ պալատ: Այնտեղ էլ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին է ողջունում վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունենում դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչում են երկու երկրների հիմները: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: […]

̰
Ի՞նչ կտա Հայաստանին ու Իրանին Քաջարանի թունելի կառուցումը

21:22 01.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվումъ Քաջարանի թունելի կառուցման հարցը։  Կա՞ն հստակ պայմանաորվածություններ Քաջարանի թունելի վերաբերյալ, և ի՞նչ կտա Քաջարանի թունելը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում […]

̰
Վրաստանը պատրաստվում է «Agile Spirit 2023» զորավարժություններին

18:59 01.11.2022

Վրաստանի պաշտպանական ուժերը Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության հետ արդեն սկսել են «Agile Spirit 2023» («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժությունների նախապատրաստական ​​աշխատանքները։ Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ, մեկ շաբաթ շարունակ անցկացվել է ուսումնական պլանավորման նախնական համաժողով։ Հատկանշական է, որ Agile Spirit 2023-ը կանցկացվի ամռանը։ «Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները օտարերկրյա գործընկերների հետ քննարկել են զորավարժությունների իրականացման փուլի ժամկետներն […]

̰
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Թուրքիա մեկնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետների հետ

18:36 01.11.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սոցիալական ցանցում գրառում է արել, որտեղ նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ու Շվեդիայի վարչապետների հետ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ու Շվեդիայի հայտն ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր երկիր  իրավունք ունի ընտրելու սեփական ուղին։     Անդրադառնալով Ռուսաստանին՝ Ստոլտենբերգը գրել է․ «Ռուսաստանը […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի կարճատև այցը Իրան. ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

17:16 01.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել […]

̰
Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը

16:12 01.11.2022

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես՝ համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն […]

̰
Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար. Էբրահիմ Ռայիսի

15:59 01.11.2022

Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43 տոկոսով, մեր նպատակն է այն հասցնել 3 միլիարդ դոլարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Իրանի նախագահն ասել է, որ անշուշտ, Հայաստանի վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու […]

̰
Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ

15:55 01.11.2022

Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, Թեհրանում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Իրանի նախագահ Ռայիսիի մոտեցումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների […]

̰
Աշխարհի ամենաուժեղ բանակները 2022-ին

15:06 01.11.2022

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային անկախ ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2022 թվականի զեկույցը։ Ռազմական հզորության վարկանիշը պարզելու համար ուսումնասիրվել է 142 պետության զինված ուժեր։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի ամենաուժեղ բանակը պատկանում են ԱՄՆ-ին, իսկ ամենաթույլը՝ Իսլանդիային։ Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։ […]

̰
Գնել Սանոսյանն Իրանում քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը

11:34 01.11.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցնեսներին, մրցութային գորընթացներին։ Քննարկվել է նաև Քաջարանի […]

̰
ՀՀ վարչապետը ժամանել է Թեհրան

11:24 01.11.2022

Գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն` րոպեներ առաջ Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ParsToday-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ, բյուջեի և ծրագրավորման կազմակերպության տնօրեն Սեյեդ Մասուդ Միր Քազեմին: Երկու երկրի ղեկավարների զրույցից հետո, կայանալու է Իրան-Հայաստան բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստը: Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրի պաշտոնատարների միջև համագործակցության մի քանի փաստաթղթերի ստորագրումը և վերջում […]

̰
Լավրովը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցը

09:56 01.11.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող քայլերը, հայտնում է ՌԴ նախարարության կայքը, փոխանցում է Ռիա նովոստին: «Նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող քայլերը»,- ասվում է զեկույցում։

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

09:30 01.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, հայտնում են կառավարությունից: Նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

̰
Պուտինը կատակել է Սոչիում վատ եղանակի մասին

08:43 01.11.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 31-ին կատակել է Սոչիում վատ եղանակի մասին, որտեղ բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այս հանդիպումը կազմակերպվել է ձեր և Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ, և այն Սոչիում է։ Ըստ երևույթին, նրանք հույսը դրել էին Սոչիի լավ եղանակի վրա։ Բայց դա չի ստացվում՝ աշուն է»,- […]

̰
BACK_TO_TOP