10:56 09.11.2022
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը: Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է, հայտնում է «Արմենպրես»-ը: «Հանդիպման ժամանակ […]
23:48 08.11.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի այսօրվա տոնակատարությունների առիթով միջազգային գործընկերների վերաբերմունքին: «Միջազգային գործընկերները, ովքեր շնորհավորում են Ադրբեջանի այսօրվա տոնակատարությունները, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ ապրում հայերը Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում․․․ Նրանք պարզապես կհասկանան, որ փաստորեն շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար, ուստի օրինականացնում […]
22:00 08.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել համացանցում տարածվող մի տեսանյութի կապակցությամբ: Տեսանյութի հեղինակները, ըստ Ազգային անվտանգության ծառայության, անջատողականություն են սերմանում`նպակակ ունենալով Նախիջևանի ինքնավարությունում հակապետական շարժումներ հրահրել: Ո՞վ է տարածել այդ սեսանյութը: Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Տեսանյութի հեղինակները ներկայանում են որպես Իրանի նախիջևանյան Ժողովրդական շարժման ներկայացուցիչներ: Տեսանյութում ասվում է, որ […]
19:51 08.11.2022
Ռուսական Forbes ամսագիրը ռուսներին կացության թույլտվություն տալու համար Վրաստանին անվանել է «նոր Կիպրոս»: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ռուսական Forbes-ի՝ Վրաստանում կա ծրագիր, ըստ որի` բնակության թույլտվություն է տրվում անշարժ գույքի ներդրման համար։ Tranio անշարժ գույքի գործակալության կոմերցիոն տնօրեն Ելենա Միլիշենկովան Forbes-ին ասել է, որ Վրաստանում բնակության իրավունք ստանալու համար անհրաժեշտ է գնել առնվազն 100 հազար […]
19:19 08.11.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում կանխել է օրենքի 3 խախտում: Հաղորդում է aliq.ge-ն։ Մասնավորապես, մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ինչպես ֆիզիկական, այնպես էլ պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ 278,6 գրամ ընդհանուր քաշով և արծաթյա զարդեր՝ 2124,04 գրամ ընդհանուր քաշով։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը […]
18:55 08.11.2022
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տրված է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ այլընտրանքային ուղիների զարգացումը կախված է իրենց իսկ ներուժից, տնտեսական նպատակահարմարությունից և այլ գործոններից, դրանց թվում՝ […]
18:20 08.11.2022
Պաշտոնական ացով Թուրքիա է ժամանել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը: Նրան Անկարայի նախագահական պալատում կընդունի է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ ղեկավարների հանդիպման օրակարգի կենտրոնական թեման լինելու է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հիման վրա սկսված գործընթացը: Անդրադարձ է լինելու Թուրքիա-Շվեդիա, Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների հետ կապված հարցերի:
10:36 08.11.2022
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը: Նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում […]
22:37 07.11.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։ Պաշտպանը իր խոսքում ներկայացրել է հաստատության հետևությունները Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Գրիգորյանը ներկայացրել է 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները. թիվս այլնի քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների […]
22:00 07.11.2022
Ադրբեջանն առնչություն ունի իրանական Շերազի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին է տեղեկացնում իրանական ԻՌՆԱ պետական գործակալությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Իրանի Տեղեկատվության և Ազգային անվտանգության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել, որից պարզ է դառնում, որ այս ահաբեկչության հետ ուղղակի առնչություն ունի Ադրբեջանը, քանի որ, ինչպես […]
19:19 07.11.2022
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվել է, որ արտաքսված փախստականներից 21824-ն Աֆղանստանի քաղաքացի են, 4691-ը՝ Պակիստանի, իսկ մնացյալ 14520-ն՝ այլ […]
18:08 07.11.2022
Նոյեմբերի 7-ին Թուրքիա է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է NTV-ն։ «Այսօր Ազգային պաշտպանության նախարարությունում անցկացվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերով բարձր մակարդակի խմբի նիստը»,- ասել է թուրք նախարարը։ Հուլուսի Աքարի նախագահությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս- հանդիպում՝ Թուրքիայի բանակի […]
16:26 07.11.2022
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին Լարսում լուրջ դժվարություններ կան: «Դժվարությունները կապված են նրա հետ, որ հայտնի […]
15:32 07.11.2022
Իզմիր քաղաքի սահմանային անցակետի մաքսային ծառայության աշխատակիցները 6 ժամ սպասեցրել են Թուրքիա մուտք գործել ցանկացող Հունաստանի Միջին Մակեդոնիա շրջանի նահանգապետ Ապոստոլիս Ձիձիկոստասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ջրային ճանապարհով Թուրքիա եկած հույն պաշտոնյան պետք է Իզմիրում մասնակցեր նոյեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպամիջերկրածովյան տարածաշրջանային և տեղական խորհրդի լիագումար նիստին: Նշվում է, որ 6 ժամ սպասեցնելուց հետո նրան հայտնել են, […]
14:09 07.11.2022
Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության մասին լուրերին։
13:42 07.11.2022
Հրաձգության հետևանքով 15 մարդ էր սպանվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել էին։
13:25 07.11.2022
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտն աճել է 132,1 տոկոսով, փոխանցում է Aliq.ge-ն։ ԱԲ-ի փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 375,6 մլն դոլար: ԱԲ-ի տվյալների համաձայն, Վրաստանն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5 մլն դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 […]
13:05 07.11.2022
Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի ձայնագրությունը, որում վերջինս հստակ բացահայտում է, թե ինչպես են անկարգությունները հրահրողներն ու նրանց աջակցող լրատվամիջոցները հետևում Իրանը պառակտելու նպատակին, փոխանցում է ParsToday-ը։ Ձայնագրության մեջ Ռանա Ռահիմփուրը բացեիբաց տեղեկացնում է Իրանի մասնատման ու կազմաքանդման նպատակի մասին և շեշտում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի կազմաքանդումը։ Ռահիմփուրը նշում […]
12:16 07.11.2022
Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական NTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Կարսի Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Հ․Ա․-ին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել […]
14:00 06.11.2022
Կիրակի առավոտյան Թեհրանում ներկայացվել է «Բավար-373» արդիականացված հեռահար զենիթահրթիռային համակարգը, որին ներկա է գտնվել երկրի պաշտպանության և աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի ներկայությամբ, գրում է IRNA գործակալությունը։ Հաղորդվում է, որ արդեն իրականացվել է «Սայադ-Բ4» հրթիռներով հագեցած «Բավար-373» ՀՕՊ համակարգի փորձարկումը։ Արարողությամբ մեկնարկել է նաև Սայադ-Բ4 հրթիռի արտադրությունը։ Հրատարակության տվյալներով՝ «Բավար-373» ՀՕՊ համակարգի փորձարկումների ժամանակ ավելի […]
13:48 06.11.2022
Պայթյուն է տեղի է ունեցել Թուրքիայի հանքահորում, չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ «Անհայտ պատճառով Զոնգուլդակի Քիլիմլի թաղամասում մասնավոր ընկերությանը պատկանող հանքում պայթյուն է տեղի ունեցել»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
11:18 06.11.2022
ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն բանից հետո, երբ վերջին հաղորդումները ստացվեցին այն մասին են, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա, գրում է Washington Post-ը: Թերթը չի նշում, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։ «Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի […]
20:45 05.11.2022
Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Փաշինյան- Պուտին- Ալիև հանդիպումը: Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ միջնորդությամբ: Ինչ են նշանակում այս հանդիպումները, և ինչ հնարավորություններ են բացում: Այս ու այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: «Սոչիի հանդիպումը մեծ հաշվով, վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ տեղի […]
17:07 05.11.2022
Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Արևմտյան որոշ երկրների բարձրացրած աղմուկը, թե Իրանը Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր է տրամադրել՝ ուկրաինական հակամարտությունում օգնելու համար, լիովին սխալ է: […]
08:29 05.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:53 04.11.2022
Նոյեմբերի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյան Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել […]
16:56 04.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Մառնեուլ քաղաքի օդանավակայանի մոտ՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ բախվել VAZ 21-07 մակնիշի վրացական պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան և հայկական պետհամարանիշով բեռնատարը։ Առկա տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է VAZ 21-07-ի վարորդը. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպին ներգրավվել է ոստիկանությունը, նախաքննությունը շարունակվում է։
15:38 04.11.2022
Ֆրանսիայում ազգությամբ երկու վրացի է ձերբակալվել սուպերմարկետից էլեկտրական ատամի խոզանակ գողանալու մեղադրանքով, փոխանցում է France Bleu-ն։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ իրավապահները ձերբակալվածների մեքենայում հայտնաբերել են 65 տուփ ատամի խոզանակ։ 50 և 53 տարեկան ձերբակալվածների ինքնությունը պարզվել է տեսագրության միջոցով։ Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրում են, որ գողացված ապրանքը նախատեսվում էր վերավաճառել Վրաստանում։ Նշվում է, որ զանազան փոքր իրեր, այդ […]
11:54 04.11.2022
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարություն է տարածել նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստի վերաբերյալ՝ հայտնելով իր գոհունակությունը: «ԵՄ-ն այսօր Բրյուսելում հյուրընկալել և բացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը։ Այս հանդիպումը հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նախագահ […]