17:03 18.10.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասել է ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: «Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է […]
15:26 18.10.2022
Վրաստանի մաքսավորները կանխել են վրաց-թուրքական սահմանի «Սարպի» հսկիչ անցակետով հրաձգային զենքի երկիր ներմուծման փաստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ: Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել Է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին: Ավտոմեքենայի զննության ընթացքում, որը վարում Էր ձերբակալվածը, հայտնաբերվել են երկու միավոր հրաձգային զենք, ինչպես նաեւ […]
11:25 18.10.2022
Ադրբեջանում Իրանի դեսպանը Twitter-ում գրել է. «ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունը վճռական պատասխանն է արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների ցանկացած սպառնալիքի և միջամտության»: Ինչպես փոխանցում է ParsToday-ը՝ Սեյեդ Աբբաս Մուսավին գրել է. «ԻՀՊԿ զորավարժությունների հստակ ուղերձը հարևան երկրներին խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիներին՝ պատրաստակամությունը՝ պաշտպանել երկրի սահմանները և վճռական արձագանքել արտատարածաշրջանային ռեժիմիների ցանկացած […]
10:33 18.10.2022
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից […]
08:54 18.10.2022
Իրանը թույլ չի տալու սահմանների փոփոխություն. մեկ անգամ չէ, որ այս մասին ամենաբարձր մակարդակներով զգուշացվել է Իրանի կողմից: Ի՞նչ կարող է դա իրենից ենթադրել, ի՞նչ պարզաբանումներ են արվել Իրանում: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Իրանից Հայաստան վերադարձած «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» նախագահ Գևորգ Պապոյանը: «Դուք գիտեք, որ այս մասին Իրանի հոգևոր առաջնորդի կողմից է […]
08:40 18.10.2022
Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը Թվիթթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Կիև ուղարկված ԱԹՍ-ների առնչությամբ աշխարհի կողմից հնչող մտահոգություններին՝ դրանք զուգորդելով Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ: «Աշխարհն իրավացիորեն ցնցված է Կիև ուղարկված ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերից, բայց ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և […]
22:19 17.10.2022
Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության 27 երկրների ներկայացուցիչները հաստատել են հայ-ադրբեջանական սահման քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու մասին որոշումը: Այդ մասին տեղեկություն է տարածել Եվրամիության խորհուրդը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի այն հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ սա վերջնական որոշումն է, ու այն կսկսվի իրականացվել: «Այո, հիշեցնեմ, որ […]
19:10 17.10.2022
Երևանում է Թբիլիսիի մանկական կապելլան: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին նրանք ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Կապելլայի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Թբիլիսիի Ալոիս Միզանդարիի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Գելա Պարչուկիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ բացի այս համերգը Երևան գալու համար ունեն նաև մեկ այլ առիթ էլ. հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան մեծ […]
18:52 17.10.2022
Սեպտեմբերին Հայաստանից Վրաստան է փոխանցվել 9 մլն դոլար, ինչը անցյալ տարվա ցուցանիշի համեմատ ավել է 677 տոկոսով։ Ամենաշատ գումար փոխանցվել է Ռուսաստանից՝ 174 մլն դոլար, ինչը 351 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հաղորդում է Aliq Media.am-ը։ Արտերկրից Վրաստան փոխանցումների 97,5 տոկոսը բաժին է ընկնում 23 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից փոխանցումների ծավալը սեպտեմբերին գերազանցել է […]
18:20 17.10.2022
Իրանը անօդաչու սարքեր չի փոխանցել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի համար. Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, գրում է Reuters-ը։ «Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու լուրերը քաղաքական հավակնություններ ունեն և տարածվում են արևմտյան աղբյուրների միջոցով։ Մենք պատերազմող երկրների ոչ մի կողմի զենք չենք տրամադրել»,- ասել է նա։ Ավելի վաղ, SHANTNEWS. AM-ը […]
18:14 17.10.2022
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին անդրադառնալով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բարձրացրած թեմային՝ ասել է, որ այսօր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու անհրաժեշտություն չկա։ Հաղորդում է Aliq Media. am-ը։ Զուրաբիշվիլին այսօր Մոլդովայի նախագահի հետ հանդիպմանը չի բացառել, որ Վրաստանը հնարավոր է վերանայի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պայմանները, միևնույն ժամանակ ասելով, որ նման որոշում պետք է իշխանությունները կայացնեն։ Խուցիշվիլին նշել […]
18:08 17.10.2022
1915-ին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն անվանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դեմ հարուցված քրգործն ավարտվել է արդարացման վճիռով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ փաստաբան Նուրջան Քայան հայտնել է, որ Դիարբեքիրի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում ընդունվել է արդարացման որոշում։ Փաստաբանը մասնավորապես նշել է․ «Դիարբեքիրի փաստաբանների միության 2018-2020թթ․ վարչակազմի դեմ 1915-ը ցեղասպանություն անվանելու համար բացված գործի դատական […]
17:54 17.10.2022
Պատմական հայտնի աղբյուրների համաձայն՝ Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում (նախկին՝ Գարեթուբանի, այժմ՝ Աթոնելի փողոց, Քուռ գետի աջափնյակ) 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը կոչվել է նաև «Վանքի Մայր Տաճար» կամ «Հարանց վանք»: Եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, կրթական ու […]
17:24 17.10.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։ Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում է տեղի ունեցել երրորդ երկրներում, սակայն Պրահայում Թուրքիայի նախագահ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել […]
10:56 17.10.2022
Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։ Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։ «Հոկտեմբերի 6-ին […]
10:35 17.10.2022
Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ազդել մոտ 15 մարդու և կազմակերպությունների վրա։ Երկուշաբթի օրը իսպանական El País թերթի փոխանցմամբ՝ սահմանափակող միջոցների ռեժիմը ներառում է համայնքի տարածք մուտքի արգելք և ԵՄ-ում ակտիվների սառեցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները, որոնք կքննարկվեն հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, կապված են մարդու իրավունքների […]
08:54 17.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:40 16.10.2022
Իրանի խոշոր Էվին բանտում, որտեղ քաղբանտարկյալներ են պահվում, հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, 61-ը՝ վիրավորվել։ Սա Իրանի իշխանությունների պաշտոնական տվյալներն են։ Հրդեհը բռնկվել է նախօրեին՝ ինչն է դրա պատճառ դարձել, հայտնի չէ, Իրանի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են բանտարկյալներին: Ինչպես պատմում են ականատեսները, որոնք հրապարակում են հրդեհի տեսագրությունը, բանտի համալիրից որոշ ժամանակ կրակոցներ […]
13:41 16.10.2022
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: «Ի շարունակություն Աստանայում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Կողմերը […]
11:15 16.10.2022
Իրանի հայտնի Էվին բանտում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Իրանի կառավարական լրատվական գործակալությունը հայտարարել է առնվազն ութ տուժածների մասին: Զոհերի մասին դեռ չի հաղորդվում։ Ինչպես պատմում են ականատեսները, որոնք հրապարակում են հրդեհի տեսագրությունը, բանտի համալիրից որոշ ժամանակ կրակոցներ և ազդանշաններ են լսվել։ Տեսանյութը հրապարակել է իրանական ընդդիմադիր խմբերից մեկը։ Ձայնագրությունում լսվում են «դիկտատորի մահը» վանկարկումները՝ դա […]
10:08 16.10.2022
Ստամբուլի ասիական հատվածում գտնվող երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել Է NTV հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆիկիրտեպե շրջանում։ Հրդեհը սկսվել է 24 հարկանի շենքի ստորին հարկերում, աստիճանաբար կրակը տարածվել է վերին հարկերում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ քաղաքի միանգամից չորս շրջաններից։ Շենքի և հարակից մի շարք շենքերի բնակիչներին տարհանել են, հայտնել է հեռուստաալիքը: […]
19:31 15.10.2022
Ապրանքների երկաթուղային տարանցումը և երկաթուղային արտահանումը և ընդհանուր միջազգային փոխադրումներն անցած տարի ռեկորդ են սահմանել Իրանի երկաթուղու պատմության մեջ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի երկաթուղու գլխավոր տնօրեն Միադ Սալեհին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ըստ նախարարի, այս տարվա առաջին վեց ամիսներին՝ Ռուսաստանից երկիր կժամանեն հինգ տարանցիկ գնացքներ, որոնց մի մասն արդեն շարժվել է Իրանի […]
18:42 15.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք չի մատակարարել և չի մատակարարի ուկրաինական պատերազմին մասնակից որևէ կողմի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ամիր Աբդոլլահիանը և նրա պորտուգալացի գործընկեր Ժոաո Գոմես Կրավինյոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային հարցեր։ Մատնանշելով երկու երկրների ավելի քան հինգդարյա լավ կապերը՝ […]
17:08 15.10.2022
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագծի գործարկման մասին՝ եվրասիական երկրներ արտահանելու համար։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իրանական ավտոարտադրողը և հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկել իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծը։ Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարությունները հետևում են այս գործընթացին»,- ասել է նա։ […]
16:35 15.10.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ժամանել է երկրի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունի վայր, հայտնում է Anadolu գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախագահ Էրդողանը ծանոթացել է աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման շարժական համակարգման կենտրոնում (AFAD) կատարվող աշխատանքներին»,- հայտնում է գործակալությունը։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթընի մարզի հանքահորում։ Ըստ վերջին տվյալների՝ […]
14:58 15.10.2022
Երևանը Բաքվին առաջարկել է Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ: Այդ մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ»,- իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը:
08:45 15.10.2022
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին։ Երեկ՝ 19:37 Թուրքիայի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ աշխատողներ կան «Զոհերի թիվը 22 է, 17 մարդ վիրավորվել է», – թվիթերում գրել է Քոջան։ Ավելի ուշ Քոջան […]
08:19 15.10.2022
Թբիլիսիում 2022 թվականի վերջին 9 ամիսներին վաճառվել է 31 հազար 23 բնակարան։ Անշարժ գույքի առք ու վաճառքի վիճակագրությամբ զբաղվող Recov.ge-ում նշվում է, որ բնակարանների գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21 տոկոսով, իսկ անշարժ գույքի շուկայինը՝ 35 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դոլարի, հայտնում է Ալիք մեդիան: Ըստ տեղեկության՝ հունվար-սեպտեմբերին Թբիլիսիում կրկնապատկվել է նորակառույց […]
00:12 15.10.2022
Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարտինի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Ռիա Նովոստին: Ավելի վաղ հայտնի էր մահվան երկու դեպքի մասին: «Մահացել է 14 մարդ»,- լրագրողներին ասել է Սոյլուն։ Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում, փլատակների տակ կան աշխատողներ, ավելի […]
22:56 14.10.2022
Վակեի այգում՝ շատրվանի ավազանում, էլեկտրահարված երեխայի վիճակը բարելավվել է, հիվանդանոցի բժիշկն ասել է, որ այլ կլինիկա տեղափոխելու կարիք չկա, հայտնում է Ալիք մեդիան: «Այս պահին երեխայի վիճակը լավ է, նրան այլևս անհրաժեշտ չէ թոքերի արհեստական շնչառական ապարատ, նա նաև կապ է հաստատել ծնողների հետ։ Քիչ թե շատ վտանգները հաղթահարված են»,- ասել է բժիշկ Դավիթ Ցաբաձեն։ […]