22:36 14.10.2022
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է, ասել է Բարթին նահանգի նահանգապետ Նուրթաջ Արսլանը, փոխանցում է Ռիա Նովոստին: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում, փլատակների տակ կան աշխատողներ, ավելի վաղ հայտնել էր CNN Turk-ը։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում […]
22:15 14.10.2022
Պաշտպանը շարունակում է սերտ համագործակցությունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ վերջիններիս ներկայացնելով Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վերլուծել է ադրբեջանցի զինծառայողների կողմից ս.թ. սեպտեմբերի 13-ին թվով յոթ հայ ռազմագերիների արտադատական սպանության տեսանյութը: Հոդվածում նշվում է, որ հայ ռազմագերիների արտադատական սպանությունը ռազմական հանցագործություն է և ենթակա […]
21:46 14.10.2022
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել, փլատակներում կան աշխատողներ, հայտնում է CNN Turk-ը։ «Ըստ հրատապ լուրերի՝ հայտնի է դարձել, որ Բարտինի Ամասրա թաղամասում գտնվող հանքահորում պայթյուն է որոտացել։ Շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են ուղարկվել»,– հաղորդում է հեռուստաալիքը։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ պայթյունի վայրում 300 մետր խորության վրա 115 աշխատող […]
20:10 14.10.2022
Վրաստանի հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է պետնախարարի գրասենյակը։ Պետնախարար Ախվլեդիանին շնորհավորել է Աշոտ Սմբատյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական գործունեության մեջ՝ Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հետագա […]
16:16 14.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անհարկի և սադրիչ հայտարարություններից հետո Բաքուն ոչ մի հնարավորություն չի տեսնում Փարիզի համար՝ որպես միջնորդ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Ալիևն ընդգծել է, որ Մակրոնն իր հայտարարության մեջ ասել է, որ «Ֆրանսիան երբեք Հայաստանին չի թողնի»: «Դա, ինչպես ասում են, երկկողմ հարաբերությունների հարց է», – […]
15:28 14.10.2022
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ մեղավորություն ունի, ապա պատրաստ է պատասխան տալ օրենքի առաջ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կալաձեն նշել է, որ կլինիկայում գտնվող մյուս դեռահասի վիճակը կայուն է։ Ըստ Կալաձեի, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։ «Ուզում եմ ցավակցությունս […]
14:11 14.10.2022
Վրացական մանգանի առևտրային Steel International Trading Company ընկերությունը հրապարակել է 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունն իր եկամուտն ավելացրել է 546 մլն լարիով՝ հասցնելով 710 մլն լարիի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հաշվետվության համաձայն, ընկերության հիմնական գործունեությունը ֆերոսիլիկոմանգանիումի, կոքսի և քարածխի առևտուրն է։ Ընկերության եկամուտները, ըստ իրացված ապրանքների, բաշխվում են […]
13:58 14.10.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկկողմ հանդիպումներ է անցկացնում ՆԱՏՕ-ի (NATO) բրյուսելյան կենտրոնակայանում, որտեղ նա մեկնել է մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս շրջանակներում Հուլուսի Աքարը հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ։ Կողմերը քննարկել եմ տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Աքարը հանդիպել է նաև այլ երկրների իր […]
10:25 14.10.2022
Եվրամիությունը նախապատրաստում է իր դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, դիվանագետ Ջոնաթան Լաքոտը: «1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն տեղում»,-գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար: L’Union européenne 🇪🇺 prépare le déploiement […]
10:04 14.10.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ կքննարկվի 2020 և 2021 թվականներին երկրների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի կատարումը՝ հասկանալու համար, թե «ինչպես առաջ գնալ», հայտնում է Ռիա Նովոստին: «Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է […]
09:25 14.10.2022
Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների առաջին խումբը. այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է արել Հարավային Կովկասի հարվերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակե «27 անդամ պետությունները արագորեն գործել են՝ արձագանքելու հարցումին: Տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում կայունացմանը»,-գրել է նա և կից հրապարակել լուսանկար։
20:50 13.10.2022
Իրանի նավթային եկամուտները հինգ ամսում մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում ութ անգամ աճել են՝համեմատ անցած տարվա նույն ժամանակահատվածի։ Այս մասին ասվում է հինգշաբթի Իրանի կառավարության հրապարակած պաշտոնական զեկույցում։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նավթից եկամուտների զգալի աճ է տեղի ունենում՝ չնայած երկրի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներին, որոնք ուղղված են Իրանի նավթային ոլորտին, ի թիվս տնտեսության այլ […]
20:02 13.10.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, վրացական կողմը իրավական հիմք ունի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելուց հրաժարվելու համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Բրեգաձեն նշել է, որ այս փուլում Վրաստանը նման պաշտոնական հարցում չի ստացել։ «Նման պաշտոնական պահանջ չի եղել, ուստի մեր պատճառաբանությունը կարող է ինչ-որ տեղ անտեղի լինել։ Սաակաշվիլին […]
19:55 13.10.2022
«ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ Իրան այցելության ընթացքում հանդիպեցինք Իրանի մեջլիսի փոխնախագահ Ալիռեզա Մեսրիին, արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանին, մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և խմբի անդամներին, տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմիին, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ջավադ Ասքարիին, արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին և մեջլիսի ազգային անվտանգության և […]
19:46 13.10.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում նշել էր, որ «Ռուսաստանն օգտվեց Հայաստան-Ադրբեջան հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի հանցակցությամբ»։
19:22 13.10.2022
Վերջին 2 օրվա ընթացքում՝ վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի ռուսական կողմում տեղակայված մոբիլիզացիոն ստորաբաժանումներ է հանձնվել Ռուսաստանի 13 քաղաքացի, հայտնել է Հյուսիսային Օսիայի ռազմական կոմիսարի տեղակալ Աբրիլ Աբդուլաևը։ Փոխանցում է Aliq Media-ն։ Նրա փոխանցմամբ, «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում հանձնվել է Ռուսաստանից հեռանալ ցանկացող 8, «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետում՝ 5 հոգի։ Ռուսական լրատվամիջոցների […]
18:28 13.10.2022
Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանի մոտ: Այդ նպատակով Իրան-ադրբեջանական սահմանի մոտ արդեն մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակվել: Ի՞նչ նպատակով է դա արվում և անհրաժեշտության դեպքում ինչո՞վ Իրանը կարող է արդարացնել Ադրբեջանի դեմ ուժային միջոցառումները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոն»-ի տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Զորավարժությունները կմեկնարկեն մոտակա օրերին, բավական մասշտաբային են լինելու, կոնկրետ […]
18:24 13.10.2022
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին: «Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ անընդունելի է պատմական սահմանների, […]
18:14 13.10.2022
Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված Ադրբեջանի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ ռազմագերիների, նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում կին զինծառայողների նկատմամբ։ Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական […]
17:19 13.10.2022
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասն հայտնում է իրանական Mehrnews կայքը: «Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Էգտեդար/Ուժ» (Eghtedar/Power) զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային […]
15:55 13.10.2022
Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են. նրանց վիճակը ծանր է, փոխանցում է Aliq.ge-ն։ Ականատեսները պատմել են, որ երեխաները գնդակ են նետել ցայտաղբյուրի մեջ, որից հետո նրանցից երկուսը մտել են ջուրը՝ գնդակը հետ բերելու համար, իսկ երբ հոսանքը հարվածել է նրանց, երրորդ անչափահասը շտապել է օգնության և նույնպես հոսանքահարվել է։ Ըստ […]
15:39 13.10.2022
Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցով կրքերը չեն հանդարտվում ԱՄՆ-ի Կոնգրեսում, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախ ամիսներ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ 2 նախապայման էր առաջ քաշել՝ ընդունելով համապատասխան նախագիծ: Նախապայմանները հետևյալն էին. 1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։ 2. Պիտի […]
15:10 13.10.2022
Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը կարող են համատեղ աշխատել՝ հստակեցնելու համար, թե որ երկրներն ունեն ռուսական գյուղատնտեսական արտադրանքի կարիք՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի հստակեցնենք այն երկրները, որոնք ռուսական արտադրանքի կարիք ունեն: Մեզ համար կարևոր է, որ արտադրանքը հասցվի հենց այն […]
13:27 13.10.2022
Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համաժողովից հետո Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հանրությանը հայտնել է, որ որոշում է կայացվել կրկնապատկել Տրանսանատոլիական գազատարի (TANAP – Trans Anatolian Pipeline) թողունակությունը։ «Թողունակման հզորությունը 16 մլրդ խմ-ից հասցնելու ենք 32 մլրդ խմ-ի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է նախարար Դյոնմեզը՝ շեշտելով, որ գազատարի հզորության ավելացումը շահավետ կլինի թե Եվրոպայի և թե […]
12:34 13.10.2022
Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ՝ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ԱԱԾ-ն: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և […]
10:57 13.10.2022
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ գրեթե բոլոր խոշոր ալրաղաց գործարաններն այսօր աշխատում են տարբեր հզորություններով, հայտնում է Ալիք մեդիան: Սիլագավան նշել է, որ ցորենի գնի կայունացումը, Ռուսաստանում ցորենի մեծ բերքը և մաքսատուրքերի իջեցումը հնարավորություն ստեղծեցին Վրաստանում գործարաններ գործարկել։ Ըստ նրա այս ամենին հետևեց նաև ալյուրի գնի նվազումը: «Շուկայում […]
23:12 12.10.2022
Ինչպես արդեն հայտնել էինք ,«Հորիզոն»-ն այսօր կապ էր հաստատել Արցախում գտնվող հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և Արցախում ապրելու մասին հասարակության շրջանում սկսեցին հնչել հայտարարություններ. Ռուբեն Վարդանյանին Ռուսաստանից են ուղարկել, Նրա գալը ռուսական պրոյեկտ է, Ռուսաստանն այդկերպ ամրացնում է իր դիրքերը Արցախում… Հարցերի շուրջ Վարդանյանը մեկնաբանել է այսպես՝ […]