22:50 12.10.2022
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շարունակում է իր մշակութային ժառանգության շրջագայություններն ու ուսումնասիրությունները Անատոլիայում։ Փայլանը, ով ուշադիր ուսումնասիրել է Վանի, Մուշի և Բիթլիսի եկեղեցիներն ու վանքերը, ահազանգել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն՝ կործանման վտանգի տակ գտնվող արտեֆակտների համար։ Դիարբեքիրում նմանատիպ ճամփորդություն կատարած Փայլանը իր դիտարկումներով կիսվել է «Ակոս»-ի հետ։ Փայլանը ասել է, որ քաղաքը […]
22:37 12.10.2022
Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս անջատողականները, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի ժամանակավոր կառավարության կազմկոմիտե են ստեղծել: Փարձագնետները այս ամենի հետևում Բաքվի ու Անկարայի հատուկ ծառայությունների ստվերն են նկատում: Ի՞նչ կառավարության մասին է խոսքը և ինչու՞ հենց հիմա. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Սա հատուկ ծառայությունների նախաձեռնած ավանտյուրա է, և այստեղ հատկանշական է, որ այս «Կազմկոմիտե» […]
16:59 12.10.2022
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանը 178 ձայնով երկրորդ անգամ ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2023-2025 թվականների ժամանակահատվածի համար, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) գնահատմամբ, Վրաստանի համար Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելը կարևոր հաջողություն է և լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում երկրին միջազգային հանրության հետ ավելի ակտիվ ներգրավվի մարդու […]
16:45 12.10.2022
Պայթուցիկով բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը. այս ամենը ենթադրություն է, հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, փոխանցում է Sputnik Грузия-ն։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչները և ՌԴ ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մեջ կասկածվողներին: Նաև […]
16:35 12.10.2022
Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: «Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։ Քննարկվեցի երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,- գրել է Պապոյանը։
15:30 12.10.2022
Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցը շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԱՄՆ-ի Կոնգրեսում, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ որոշում էր ընդունվել 2 նախապայման ավելացնել Թուրքիային կործանիչների վաճառքի որոշման մեջ: Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Ֆրենք Փալոնի ու Քրիս Փափասի օրակարգ բերած նախագծում առկա նախապայմաններն […]
14:38 12.10.2022
ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին Փենսիլվանիա նահանգում հանրապետականներն առաջադրել են թուրք թեկնածու Մեհմեթ Օզին։ Վերջինս վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական աջակցությունը։ Բայց քանի որ Օզն ունի Թուրքիայի քաղաքացիություն, այդ հանգամանքը նախընտրական շրջանում դարձել թեժ քննարկումների և քննադատությունների պատճառ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կուսակիցների մի մասը կողմնակից է, որ Օզը հրաժարվի իր թուրքական քաղաքացիությունից։ […]
13:57 12.10.2022
Իրանի արդյունաբերության նախարարը հայտարարել է. «Մենք ցանկություն ունենք մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում: Վերջերս Հայաստանում անցկացված խոշոր շինարարական և ճանապարհաշինական մրցույթին մասնակցել են նաև իրանական ընկերությունները»։ Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդմամբ՝ SNN գործակալությանը տված հարցազրույցում, Ռեզա Ֆաթեմի Ամինին ասել է. «Հայաստանը մշակութային և սոցիալական հարթություններում պատմական շատ ընդհանրություններ ունի Իրանի հետ: Քաղաքական դաշտում մեր հարաբերությունները բարձր […]
13:51 12.10.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի և այլ գիտնականների հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուն Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում կայացած հանդիպումների ժամանակ Թուրքիայի ապագայի մասին զրուցել են տնտեսագետներ Տարոն Աջեմօղլուի, Ջանան Դաղդևիրենի, Զեյնեփ Թոնի, Դանի Ռոդրիկի, Ասու Օզդաղլարի, Փընար […]
13:03 12.10.2022
2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մեր դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ […]
10:03 12.10.2022
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։ «Այո, իհարկե»,-պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջանների շարքում առանձնահատուկ […]
23:59 11.10.2022
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: Սա արդեն վերջնակա՞ն որոշումն է, թե ևս ինչ-որ գործընթացներ պետք է իրականացվեն. «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ […]
19:52 11.10.2022
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով Ռուսաստանից ժամանող քաղաքացիների համար մուտքի արտոնագիր է պահանջվելու։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն օգտվում են առանց վիզայի Վրաստան մուտք գործելու և 1 տարի ժամկետով գտնվելու իրավունքից։ Նման ազատական մոտեցումը և այցելուների հոսքի վերջին աճը տրամաբանորեն կապված են սպառնալիքների ավելացման հետ, որի համար […]
16:39 11.10.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ «Ադրբեջանի […]
16:19 11.10.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է, որ վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն, նախարարության փոխանցմամբ՝ մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։ «Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված […]
15:55 11.10.2022
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում գերի հանձնված անզեն հայ զինվորներին։ Տեսանյութի զննության արդյունքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արձանագրեց, որ պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում։ «Պաշտոնական Երևանը կրկին միջազգային հանրությանն […]
14:49 11.10.2022
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղ պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել: «Սկզբունքային կետերով ՝ դրանք հինգն էին, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այստեղ է մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն։ Մնում է միայն դրանք իրականացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն […]
13:50 11.10.2022
Անկարան հույս ունի, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում, հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյային: Կրեմլում չեն բացառել, որ Պուտինը կարող է հանդիպել Էրդողանի հետ Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ Խորհրդակցության շրջանակում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը Աստանայում կկայանա Ասիայում փոխգործակցության և […]
12:19 11.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակ թունելը հոկտեմբերի 11-ին ժամը 10։00-17։00-ն տեխնիկական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, […]
09:29 11.10.2022
Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով կամ 113,5 լարիով և կազմել 1 304,5 լարի։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը կազմում է 1541,3 լարի, ներկայիս փոխարժեքով կազմում է 550,5 դոլար, փոխանցում է Ալիք մեդիան: Վրաստանի հարևան երկրներում […]
08:59 11.10.2022
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 123 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի շարունակական ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Ալիք մեդիան: «Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի […]
17:12 10.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50 և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը […]
12:57 10.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «միջանցքի» մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, որևէ պաշտոնական բանակցությունում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: {որհրդարանական ճեպազրույցում այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: Պատգամավորն ընդգծեց՝ որքան էլ Ալիևը կամ Ադրբեջանի այլ պաշտոնյա խոսեն […]
12:46 10.10.2022
Հայ-ադրեբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ […]
12:08 10.10.2022
Իրանի իշխանությունները բազմիցս արևմտյան երկրներին կոչ են արել չմիջամտել իրենց երկրի ներքին գործերին և նրանց մեղադրել են երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
11:08 10.10.2022
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
23:41 09.10.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չհստակեցնելով ժամկետները։ «Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ջանքեր են գործադրում, որպեսզի այցը կայանա մոտ ապագայում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Թուրքիայում Մակրոնի բանակցությունների օրակարգի գլխավոր […]
23:30 09.10.2022
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում հայ մեծանուն գրող Խաչատուր Աբովյանի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գիտական, մշակութային կենտրոնում մասնակցել է մշակութային միջոցառմանը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի կողմից։
22:56 09.10.2022
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հոկտեմբերի 9-ին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։ «Ցավոք, գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։ Շենքը գտնվում է Քադըքյոյ թաղամասում։ Տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառ նշվում է գազի արտահոսքը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով […]
22:22 09.10.2022
Քաղաքացիների համար գազի գինը Թուրքիայի միակ խնդիրն է ձմռանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով, ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Մեր խնդիրն այն է, թե ինչպես բնական գազը մատակարարել մեր քաղաքացիներին ավելի մատչելի գներով»,- ասել է նա Նա նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են դրա համար։ Հոկտեմբերի 3-ին Bloomberg-ը […]