09:29 11.10.2022
Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով կամ 113,5 լարիով և կազմել 1 304,5 լարի։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը կազմում է 1541,3 լարի, ներկայիս փոխարժեքով կազմում է 550,5 դոլար, փոխանցում է Ալիք մեդիան: Վրաստանի հարևան երկրներում […]
08:59 11.10.2022
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 123 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի շարունակական ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Ալիք մեդիան: «Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի […]
17:12 10.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50 և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը […]
12:57 10.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «միջանցքի» մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, որևէ պաշտոնական բանակցությունում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: {որհրդարանական ճեպազրույցում այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, հայտնում է «Արմենպրես»-ը: Պատգամավորն ընդգծեց՝ որքան էլ Ալիևը կամ Ադրբեջանի այլ պաշտոնյա խոսեն […]
12:46 10.10.2022
Հայ-ադրեբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ […]
11:08 10.10.2022
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել:
23:41 09.10.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չհստակեցնելով ժամկետները։ «Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ջանքեր են գործադրում, որպեսզի այցը կայանա մոտ ապագայում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Թուրքիայում Մակրոնի բանակցությունների օրակարգի գլխավոր […]
23:30 09.10.2022
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում հայ մեծանուն գրող Խաչատուր Աբովյանի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գիտական, մշակութային կենտրոնում մասնակցել է մշակութային միջոցառմանը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի կողմից։
22:56 09.10.2022
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հոկտեմբերի 9-ին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան։ «Ցավոք, գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Շենքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա Twitter-ում։ Շենքը գտնվում է Քադըքյոյ թաղամասում։ Տեղի ունեցած պայթյունի նախնական պատճառ նշվում է գազի արտահոսքը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով […]
22:22 09.10.2022
Քաղաքացիների համար գազի գինը Թուրքիայի միակ խնդիրն է ձմռանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով, ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Մեր խնդիրն այն է, թե ինչպես բնական գազը մատակարարել մեր քաղաքացիներին ավելի մատչելի գներով»,- ասել է նա Նա նշել է, որ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են դրա համար։ Հոկտեմբերի 3-ին Bloomberg-ը […]
21:37 09.10.2022
Թուրքայի Ստամբուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, պատճառը դեռ պարզված չէ։ հայտնում է Sabah.com-ը։ Ինչպես նշվում է, պայթյունը որոտացել է Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում։ «Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրությունում։ Պայթյունի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր սկսել են տարածվել սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է […]
19:40 09.10.2022
Ստամբուլը կարող է դառնալ Ռուսաստանի և արևմտյան չորս երկրների միջև բանակցությունների վայր, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։ Milliyet թերթի սյունակագիր Օզայ Շենդիրն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, համապատասխան առաջարկը դիվանագիտական ուղիներով ներկայացվել […]
18:47 09.10.2022
Իրանի և Կենտրոնական Ասիայի վեց երկրների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ստորագրել տարանցիկ համագործակցության առաջին համաժողովի արդյունքների վերաբերյալ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները կիրակի օրը երկօրյա քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել տարանցման ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարությունը ստորագրելուց հետո ասել […]
17:17 09.10.2022
Ջանքեր են գործադրվում Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերը միացնելու ուղղությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադալի Ֆարահնաքիանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Նա նշել է, որ Կասպից ծովի արևելյան կողմից Իրանի էլեկտրացանցը միացնելու ծրագիրը թույլ է տալիս էլեկտրաէներգիա փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների […]
23:52 08.10.2022
Շաբաթ օրը հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան երեք հրթիռ է խոցել։ Այս մասին հայտնում է Shafak News իրաքյան լրատվական պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երեք հրթիռ է արձակվել Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք Բաշիք շրջանում գտնվող թուրքական Զլիկան բազայի վրա, հայտնել է տեղի անվտանգության վարչության ներկայացուցիչը։ Նշվում է, որ «նրանցից երկուսն ընկել են թուրքական ուժերի ճամբարի անմիջական մերձակայքում, […]
22:50 08.10.2022
Նիկոլ Փաշինյան- Ռեջեփ Էրդողան հանդիպումից առաջ թուրքագետ Նելլի Մինասյանը հայտարարել էր, որ մեծ սպասելիքներ չունի հանդիպումից: Հիմա ե՞րբ հանդիպումն արդեն կայացած է և պաշտոնապես հայտնի է, թե ինչի շուրջ են քննարկումներ տեղի ունեցել, ո՞րն է թուրքագետի գնահատականը. այս և այլ հարցերի Նելլի Մինասյանը անդրադարձել է «Հորիզոն»-ի տաղավարում: «Ես իսկապես հանդիպումից առաջ ասել էի, որ պետք […]
21:40 08.10.2022
Չնայած Եվրամիությունը (ԵՄ) ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ է կիրառում՝ Թուրքիան շարունակում է ավելացնել վերջիններիս հետ համագործակցության ծավալները։ Այդ իսկ պատճառով թուրքական ընկերությունները ևս կարող են հայտնվել եվրոպական պատժամիջոցների տակ, գրում է Էրմենիհաբեր-ը: Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալ շուկաների միության ներկայացուցիչ Մեյրիդ Մաքգիննեսը Անկարայում հանդիպել է կառավարության անդամների […]
20:49 08.10.2022
«ORC» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2022-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում մայրաքաղաք Անկարայում անցկացրած սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) վարկանիշի անկում է գրանցել և զգալի թվով ձայներ կորցրել։ Մինչդեռ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ձայներն ավելացել են, տեղեկացնում է Էրբենիհաբեր կայքը: Սոցհարցումներին մասնակցել է 2420 քաղաքացի։ Արդյունքների ամփոփիչ պատկերը առաջին եռյակի […]
20:41 08.10.2022
Հոկտեմբերի 9-ից 15-ը Վրաստանում կնշվեն «Գինու օրերը»: Սա նոր ամենամյա փառատոն է, որը հիմնադրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, հայտնում է Ալիք մեդիան: Շաբաթվա ընթացքում երկրի տարբեր մարզերի ավելի քան երկու տասնյակ քաղաքներում փառատոնի շրջանակներում հնարավոր կլինի այցելել գինու մառաններ՝ գինի համտեսելու և դրա պատմությանը ծանոթանալու համար։ Տեղեկության համաձայն՝ փառատոնի ընթացքում նաև ժամանցային միջոցառումներ կլինեն՝ […]
20:18 08.10.2022
Հոկտեմբերի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից, փոխանցում է Ալիք մեդիան: Նշենք, որ մաքսակետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարար, եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, մաքսային վարչության պետ Լևան Կակավան, ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Նինոծմինդա» մաքսային […]
19:22 08.10.2022
Իրանում կարճատև հանգիստ վիճակից հետո կրկին բողոքի ցույցեր են սկսվել՝ կապված երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահվան հետ, հայտնում է Anadolu-ն։ Թեհրանում իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկել։ Իրանի մայրաքաղաքում փողոցային ցույցերը փոխարինվել էին բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպվել են հիմնականում բուհերի և ճեմարանների տարածքում։ Սակայն հոկտեմբերի 8-ին ցուցարարները կրկին դուրս են եկել Թեհրանի փողոցներ։ Ցուցարարները վանկարկել […]
15:56 08.10.2022
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանսմանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Համաձայնությունը […]
23:43 07.10.2022
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը և հույս ունի, որ դա կնպաստի կողմերի միջև բանակցություններին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Մենք ոգևորված ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից և ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի և […]
21:32 07.10.2022
Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսագրության կապակցությամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել «ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությունից, որն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը, և կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին խաղաղ բնակիչներին ուղղված այս և նախկինում կատարված հանցագործությունները: Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային […]
21:00 07.10.2022
Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին ազատազրկման էր դատապարտվել Արցախում՝ Քարվաճառի շրջանում, 17-ամյա հայ պատանուն սպանելու համար ու պատերազմից հետո ազատ էր արձակվել, այսօր նախագահ Ալիևի աշխատակազմի շենքի մուտքի մոտ փորձել է ինքնահրկիզվել: Ո՞րն է եղել պատճառը: «Հորիզոնի» տաղավարում դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ նախապատմությունը․ 2014թ.-ի հուլիսի 9-ին տեղեկություններ ստացվեցին, որ […]
20:47 07.10.2022
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանը Թուրքիայից կստանա ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր զրահափոխադրիչներ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Զրահափոխադրիչների մոդելի և քանակի մասին տեղեկություններ չկան։ ՊՆ-ի փոխանցմամբ, համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ՊՆ-ի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանն առընթեր ASFAT ընկերության միջև։ «Վրաստանի զինված ուժերը նշված զրահափոխադրիչներով զինելը էապես կնպաստի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և Թուրքիայի ու Վրաստանի միջև համագործակցության […]
19:07 07.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք […]
18:47 07.10.2022
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պարբերաբար է հայտնվում հիբրիդային պատերազմի թիրախում: Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի, ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մասին չընդհատվող լուրերը, հաղորդագրությունները լարվածության ու խուճապի մթնոլորտ են ստեղծում մեր հասարակության մեջ: «Հիբրիդային թիրախների և դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով այսօր քննարկում է անցկացվել: Բանախոսները ներկայացրել են, թե տեղեկատվական պատերազմում ինչ քայլեր է իրականացնում Հայաստանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:21 07.10.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի ռազմաօդային ուժերի ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա հատուկ միջոցառմանը: Վերջինս հանդես է եկել ելույթով և դժգոհել Հունաստանից։ Աքարը նշել է, որ Հունաստանը դեռ 1956-ին է սկսել ռազմականացնել ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիները (Արևելամիջերկրածովյան կղզիներ-խմբ.), փոխանցում է Ermenihaber-ը։ «1997-ի Քարդաքը սահմանագիծ է: Դրանից հետո ո՛չ իրական հողի վրա, […]