10:45 05.10.2022
ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի մասին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ Նեդ Փրայսի հաղորդագրությունը հետևյալն է. «Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղար Բլինկենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթում, որը […]
10:23 05.10.2022
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, որ ԵՄ – ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի, փոխանցում է Rival Times-ը։ Ըստ Բորելի`ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին, միևնույն ժամանակ կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների […]
08:00 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
21:24 04.10.2022
Շարունակում է աճել լարվածությունը Իրանի ու Իրաքի միջև: Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի ԶՈՒ-ը ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում տեղաբաշխված քրդական զորամիավորումների դեմ: Բազմաթիվ զոհեր կան: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ թե ինչի հետ է այս ամենը կապված ու ովքեր են հրահրողները: «Իրանը չի թաքցնում և հաստատում […]
20:55 04.10.2022
Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում` հողային աշխատանքերի ընթացքում, հայտնաբերվել են բազալտե տապանաքարեր առանց գրությունների։ Այսօր արդեն հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր, հաղորդում է Aliq.ge-ն։ Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր […]
19:52 04.10.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն չի բացառում, որ հոկտեմբերի 6-ին ուկրաինական դատարանը որոշում կկայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ փաստաբանը նշել է, որ Ուկրաինայի դատախազությունը պաշտպանել է Սաակաշվիլիին որպես վկա հարցաքննելու խնդրանքը։ «Ուկրաինական դատարանում քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստով։ Վրացական իշխանությունների կամքից […]
19:32 04.10.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC ) տվյալներով՝ սեպտեմբերին կորոնավիրուս է ախտորոշվել 35 հազար 719 մարդու մոտ. սա նշանակում է, որ միջին հաշվով ամեն օր 1 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Ըստ նույն կենտրոնի տվյալների` վերջին մեկ ամսում մահացել է 20 պացիենտ: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 1 […]
19:03 04.10.2022
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը երեքշաբթի հայտարարել է «Սաման» փորձնական ուղեծրային մանևրման համակարգի հաջող փորձարկման մասին՝ ենթաուղեծրային տիեզերական զոնդով: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի տիեզերական գործակալությունը, պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ, հաջողությամբ գործարկել և փորձարկել է «Սաման» ուղեծրային մանևրման փորձնական համակարգը, որն օգտագործվում է աշխատանքային ուղեծրի պարամետրերը փոխելու համար։ Համակարգում տեղակայվել […]
18:28 04.10.2022
Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ մարդաշատ վայրերից։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։ Մինչ օրս Իրանում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում ՌԴ քաղաքացիների հետ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, նշել են դեսպանատնից։ «Մենք մշտական կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ, պատասխանում ենք հարցումներին», – ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատնից: Իրանում արդեն […]
18:21 04.10.2022
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն ու համակիրները ցույց են անցկացրել Առողջապահության նախարարության մոտ և կառավարությունից պահանջել անհապաղ թույլ տալ դատաբժշկական փորձագետ Ջեյմս Քոբսին այցելել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ գնահատելու նրա առողջական վիճակը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հանրահավաքի ժամանակ կուսակցության նախագահ Նիկա Մելիան ասել է, որ կառավարությունը բյուրոկրատական հարցերով է բարդացնում Սաակաշվիլիի հետ հանդիպումը։ «Բիձինա Իվանիշվիլին […]
17:58 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է այցելել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Հանդիպումն անց է կացվել նախ դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված կազմով։ Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի […]
17:50 04.10.2022
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի: «Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում […]
15:04 04.10.2022
Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է Թուրքիայի հետ սպասվող ճգնաժամային հավանական իրավիճակների մասին։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը հավատացած է, որ Էրդողանը կսրի լարվածությունը, քանզի երկու երկրներն էլ պատրաստվում են ընտրությունների։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հիշյալ օրաթերթը, հենվելով հույն պաշտոնյաների տրամադրած տեղեկությունների վրա, ներկայացրել է հնարավոր մի քանի սցենար, որոնք սպասվում են նախընտրական շրջանում Հունաստանին։ 1. Միգրանտների ճգնաժամ Էրդողանը […]
11:31 04.10.2022
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման տպավորությունների մասին: Նա մասնավորապես գրել է. «Հաճելի էր է հանդիպել Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մենք քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առկա […]
11:09 04.10.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Sabah թերթը՝ իր աղբյուրներին հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Թուրքիայի ղեկավարը, ելույթ ունենալով հոկտեմբերի 1-ին խորհրդարանում, հայտարարել է նման հանդիպման հնարավորության մասին։ Բանակցությունների ընթացքում, նշում է «Sabah»-ը, նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Հայաստանի […]
08:15 04.10.2022
Համաշխարհային հայկական շարժումը հոկտեմբերի 6-ին ժամը 8։30-9:30-ը բողոքի ակցիա է անցկացնելու Տորոնտոյի ԻՆԿԱՍ զրահապատ մեքենաների արտադրության գրասենյակի մոտ։ Ինչպես նշվում է այս մասին հայտարարությունում, նպատակը Կանադայի կողմից Ադրվեջանին զենքի արտադրության համար օգտագործվող տեխնիկայի վաճառքն արգելելն է, մասնավորապես աավում է. «Մենք ընկերությանը կհանձնենք բաց նամակ, ինչպես նաև կպարզենք բողոքի ցուցանակներ՝ բարձրացնելով իրազեկումը և ճնշում գործադրելով ընկերության […]
21:00 03.10.2022
Այսօր հղում անելով հավաստի աղբյուրին՝ մամուլում ներկայացվեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից: Նշվում է, որ պահանջների հերթականությունն էլ պատահական չէ, և թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության. 1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: 2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: 3. Միջանցք Հայաստանի տարածքով: 4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց […]
19:15 03.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանից բեռնված ևս մոտ հինգ գնացքներ ուղևորվում են դեպի Իրան։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Անդրադառնալով տարանցման ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ձեռքբերումներին՝ Սալեհին ասել է, որ Իրանի 13-րդ կառավարությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում տարանցումը գլխավոր առաջնահերթություն է դարձրել՝ ակտիվ տրանսպորտային հաղերդակացության դիվանագիտության շարունակության մեջ։ […]
19:07 03.10.2022
Բնակարանային և կոմունալ ծառայությունների արժեքը թանկացել է 84,7%-ով, տրանսպորտի ծառայությունները՝ 117,7%-ով, էներգակիրները թանկացել են 133%-ով։
18:41 03.10.2022
2022 թվականի փետրվարի 24-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կեցության իրավունքի համար ՌԴ քաղաքացիների կողմից ներկայացվել է 3 283 դիմում, որից 2 009-ը բավարարվել է, 708-ը մերժվել է, իսկ 89-ը գտնվում է քննարկման փուլում։ Վրաստանի արդարադատության նախարարության (ԱՆ) տեղեկատվության համաձայն, Վրաստանում մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 952 քաղաքացի, որոնցից 661-ը հավանության է […]
18:15 03.10.2022
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ կասկածներ չունի Իրանում վերջին բողոքի ցույցերի կազմակերպման մեջ Միացյալ Նահանգների և Իսրայելի մասնակցության վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը ռազմական բուհերի ուսանողների ավարտական արարողության ժամանակ։ «Ես վստահաբար հայտարարում եմ, որ այդ անկարգություններն ու ապակայունացումը ծրագրված են եղել Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի [Իսրայելի] կողմից: Նրանք […]
15:09 03.10.2022
Թուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «Կոչի պատասխանը» վերանգրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։ Փելոսին […]
14:02 03.10.2022
Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է հարաբերությունների լարումն Էգեյան ծովի հարցում։ Թուրքիայի վրդովմունքն առաջացրեց հատակապ ես այն, որ Հունաստանը ընդդիմացավ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիային, իսկ հունական կղզիներում էլ տեղակայվեցին ամերիկյան ծագման զինատեսակներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ որպես արձագանք այդ ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց հույն ժողովրդին՝ ասելով. «Մի գիշեր մենք հանկարծակի կարող ենք գալ»։ […]
12:58 03.10.2022
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես դիմել է եվրոպական լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին, հարց բարձրացրել: «Ֆրանսիայի, ԵՄ լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողո՝րդավար Հայաստանի անունից։ Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն […]
12:03 03.10.2022
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին: Ֆեյսբուքի իր էջում նա մասնավորապես գրել է. «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ […]
11:59 03.10.2022
Ըստ մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունների՝ ցույցերի ընթացքում 130-ից ավելի մարդ է մահացել։
10:47 03.10.2022
Հանրային հեռուստաընկերության եթերում «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների» վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսել է հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Գրիգորյանը հայտնել է, որ Պաշտպանի հաստատությունը նաև գիտի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում. «Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ […]
10:36 03.10.2022
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում գրում է, որ իսպանացի առաջատար վերլուծաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ղեկավարներ Պեդրո Բանյոս Բախոն, Էդուարդո Սալդանյան, Ֆերնանդո Արանկոնն իրենց գրառումներով դատապարտել են ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը։ Պեդրո Բանյոս Բախոն գրել է. «Սարսափելի տեսանյութ է շրջանառվում, թե ինչպես են #ադրբեջանական զինվորները սառնասրտորեն սպանում գերի ընկած հայ զինվորներին։ Ադրբեջանցիներն այսպիսով խախտում են […]
09:18 03.10.2022
Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ ՀՀ ԱԳ […]