TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել

11:49 07.10.2022

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը փաստացի նոր փուլ է մտել։ 2018-ից այս կողմ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով տարվող միջպետական հարաբերությունների նշաձողը արդեն բարձրացվել են դեսպանի մակարդակի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Իսրայելը Թուրքիայում դեսպան էր նշանակել Իրիթ Լիլլիանին։ Իսկ Էրդողանի հրամանագրով Թուրքիան 4 տարի անց Թել Ավիվում նշանակեց իր դեսպանին՝ Շաքիր Օզքան Թորունլարին, ով 2010-2014թթ. զբաղեցրել է […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:57 07.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փաշինյանն ու Էրդողանը  քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

23:27 06.10.2022

Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք […]

̰
Մոսկվան դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին․ Զախարովան անդրադարձել է Արևմուտքի ներգրավվածությանը բանակցություններին

20:42 06.10.2022

Զախարովան նշել է, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։

̰
Վրացական բանկերում ավանդներ ունի 60 հազար ռուսաստանցի

19:57 06.10.2022

2022 թվականի փետրվարի 24-ից հետո 45 հազար 349 Ռուսաստանի քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ` տեղեկանում են Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վիճակագրությունից: Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ հաշիվներ բացեցին. իսկ հուլիսին Ռուսաստանի ևս 7 000 քաղաքացիներ բանկային հաշիվներ են բացել։ […]

̰
Իրանը կդառնա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն, ասել է նավթի նախարարը

19:43 06.10.2022

Ռուսաստանից նավթի և գազի տարանցումն ու փոխանակումն Իրանը կվերածի տարածաշրջանի էներգետիկ կենտրոնի, և դրա շնորհիվ երկիրը հսկայական եկամուտներ կստանա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հոկտեմբերի 5-6-ը Մոսկվայում անցկացվող Կասպիական II տնտեսական համաժողովի շրջանակում իրանցի նախարարը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին՝ որպես գազ […]

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը 86 տոկոսով ավարտված է. նախարար

18:47 06.10.2022

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածն արդեն 86 տոկոսով ավարտված է։ Հաղորդում է aliq․ ge-ն։ Դավիթաշվիլին նշել է, որ երկաթուղիների մրցունակության բարձրացման ուղղությամբ կարևոր նախագծեր են իրականացվում։ «Դրանցից հարկ է նշել երկաթուղու արդիականացման ծրագիրը, որն այս տարի ակտիվորեն ընթանում է և պետք է ավարտվի հաջորդ տարի։ Այս […]

̰
Թուրքիան չորս տարի անց Իսրայելում դեսպան է նշանակել

18:41 06.10.2022

  Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո երկրում դեսպան է նշանակել։ Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, ստորագրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Թուրք-իսրայելական դիվանագիտական ​​հարաբերություններում չորս տարվա ընդմիջումից հետո դեսպան է դարձել Շաքիր Օզքան Թորունլարը, ով 2010-2013 թվականներին գլխավոր հյուպատոս էր Երուսաղեմում։ Սեպտեմբերի 19-ին Times of Israel թերթը գրել էր, որ Իսրայելը հայտարարել է Թուրքիայում […]

̰
Համացանցում է հայտնվել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպման տեսանյութը

18:19 06.10.2022

Փաշինյանի և Էրդողանի պաշտոնական բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

̰
Պրահայում ավարտվել է Միշելի և Ալիևի հանդիպումը

14:29 06.10.2022

Պրահայում ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրախորհրդի ղեկավարի՝ նոյեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը […]

̰
Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը

14:00 06.10.2022

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը։ Մտքեր փոխանակվեցին երկու երկրների ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտների համապատասխան գերատեսչությունների միջև առկա արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման հնարավորությունների շուրջ։

̰
Քութայիսիի միջազգային օդանավակայանը երկու շաբաթով կփակվի. թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի օդանավակայանից

11:03 06.10.2022

Հոկտեմբերի 10-ից Քութայիսիի միջազգային օդանավակայանը երկու շաբաթով կփակվի թռիչքուղու նորոգման նպատակով։ Օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով՝ ուղևորներն այս ընթացքում կօգտվեն Թբիլիսիի օդանավակայանից, հայտնումէ  Ալիք մեդիան: «Երկշաբաթյա աշխատանքների ավարտից հետո աշխատանքները կշարունակվեն շաբաթական 2 օր՝ 12 ժամով փակելու միջոցով։ Նայած, թե որքանով կհաջողվի աշխատանքը ամբողջությամբ ավարտել այս երկու շաբաթվա ընթացքում: Քութայիսիի օդանավակայանից անցկացվելիք թռիչքները կիրականացվեն […]

̰
Թուրքիան հայտարարել է, որ Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի կարգավորել հարաբերությունները. ՏԱՍՍ

09:13 06.10.2022

Հինգշաբթի օրը Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներումտեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումը, կքննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը, ասել է Անկարայի դիվանագիտական ​​շրջանակներում ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Դեմ առ դեմ հանդիպումները միշտ էլ ավելի արդյունավետ են, քան հեռախոսային խոսակցությունները: Դա լիովին […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:05 06.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ուղևորափոխադրումների ռեկորդ Թբիլիսիում

23:55 05.10.2022

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ երկուշաբթի օրը Թբիլիսիի մետրոյով և ավտոբուսով ռեկորդային թվով ուղևորներ են փոխադրվել։ Նրա խոսքով, հոկտեմբերի 3-ին երկու տրանսպորտային միջոցներով երթևեկել է 1,035 մլն ուղևոր, փոխանցում է Aliq.ge-ն։ «Սա իսկապես ռեկորդային թիվ է ինչպես մետրոյի, այնպես էլ ավտոբուսի համար: Հոկտեմբերի 3-ին մետրոյից օգտվել է 502 հազար 508, ավտոբուսից՝ 532 հազար 076 ուղևոր»,- […]

̰
«Yöneylem» հետազոտական ընկերություն․ «Էրդողանն այլևս չունի 50%»

21:08 05.10.2022

«Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի երկրի 27 նահանգից, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնակիցներին տրվել է «Հաջորդ նախագահական ընտրություններին կքվեարկե՞ք Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին» հարցը։ Նրանց 55․8%-ը պատասխանել է «Երբեք չեմ քվեարկի», 32․4%-ը՝ «Հաստատ կքվեարկեմ», 11․1%-ը՝ «Դեռ չեմ որոշել», իսկ 0․7%-ը՝ «Չեմ քվեարկելու»։ Այն թեկնածուն, որը դուրս կգա […]

̰
Գեղամավան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

20:57 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 18։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։39-ին։

̰
Ադրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ

20:42 05.10.2022

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։

̰
Ո՞րն է ՌԴ-ի ունեցած քարտեզը. 1926-ի քարտեզով Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է

20:00 05.10.2022

2021 -ի հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր՝ այստեղ առանձապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը: Մինչև հիմա արդյո՞ք հրապարակվել են նման քարտեզներ. հարցին «Հորիզոնի» […]

̰
Ադրբեջանի հնարած քարտեզն ու քարտեզագետի ներկայացրած իրականությունը. զրույց՝ Ռուբեն Գալչյանի հետ

19:45 05.10.2022

Սեպտեմբերին ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների հետևանքները դեռ վերացված չեն: Ադրբեջանական զինուժը չի հեռացել սահմաններից: Այս ընթացքում դարձյալ քարտեզների մասին խոսք գնաց: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակը հեռուսատամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ՝ նախ անդրադառնալով սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական հարձակումներից հետո ստեղծված իրավիճակին, որի նախադրյալները դեռևս 2021-ի մայիսին էին […]

̰
Լարսում լքված մեքենաները տեղափոխում են տուգանային հրապարակ

19:17 05.10.2022

Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական ​​տեսչությունը վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետի ռուսական կողմում լքված մեքենաները տեղափոխում է տուգանային հրապարակ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Մեդուզա» հրատարակությունը: Իրավապահները խոստանում են մեքենաները վերադարձնել տերերին միայն այն դեպքում, եթե նրանք ներկայացնեն փոխադրամիջոցի անձնագիրը։ «Mash Gor» Telegram ալիքի փոխանցմամբ՝ 80 մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ։ […]

̰
Ամերիկացի սենատորն առաջարկել է Թուրքիայի առաջ նախապայման դնել՝ F-16-երը վաճառելուց առաջ

16:37 05.10.2022

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք էօգտագործվեն Հունաստանի դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Եթե ​​նշյալ առաջարկն ընդունվի, ապա այն կներառվի Սենատի պաշտպանական բյուջեի օրինագծում։ Անդրադառնալով Թուրքիա-Հունաստան լարվածությանը՝ Մենենդեսը նշել է, որ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Հունաստանի դեմ՝ պարբերաբար […]

̰
ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի վերաբերյալ

10:45 05.10.2022

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի մասին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ Նեդ Փրայսի հաղորդագրությունը հետևյալն է. «Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղար Բլինկենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթում, որը […]

̰
Փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը. Ժոզեպ Բորել

10:23 05.10.2022

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, որ  ԵՄ – ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի, փոխանցում է Rival Times-ը։ Ըստ Բորելի`ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին,  միևնույն ժամանակ կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների […]

̰
Երկրաշարժ Իրանում. Սյունիքում ցնցման ուժգնությունը կազմել է 5-6բալ

08:00 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա Իրանի ու իրաքյան քրդերի միջև լայնածավալ զինված բախումները

21:24 04.10.2022

Շարունակում է աճել լարվածությունը Իրանի ու Իրաքի միջև: Արդեն մի քանի օր է, ինչ Իրանի ԶՈՒ-ը ռազմական գործողություն է իրականացնում Իրաքում տեղաբաշխված քրդական զորամիավորումների դեմ: Բազմաթիվ զոհեր կան: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ թե ինչի հետ է այս ամենը կապված ու ովքեր են հրահրողները: «Իրանը չի թաքցնում և հաստատում […]

̰
Թբիլիսիում հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր են հայտնաբերվել

20:55 04.10.2022

Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում` հողային աշխատանքերի ընթացքում, հայտնաբերվել են բազալտե տապանաքարեր առանց գրությունների։ Այսօր արդեն հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր, հաղորդում է Aliq.ge-ն։ Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր […]

̰
Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելը չի բացառվում․ փաստաբան

19:52 04.10.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն չի բացառում, որ հոկտեմբերի 6-ին ուկրաինական դատարանը որոշում կկայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ փաստաբանը նշել է, որ Ուկրաինայի դատախազությունը պաշտպանել է Սաակաշվիլիին որպես վկա հարցաքննելու խնդրանքը։ «Ուկրաինական դատարանում քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստով։ Վրացական իշխանությունների կամքից […]

̰
Վրաստանում մեկ ամսում արձանագրվել է կորոնավիրուսի 35 հազար 719 դեպք

19:32 04.10.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC ) տվյալներով՝ սեպտեմբերին կորոնավիրուս է ախտորոշվել 35 հազար 719 մարդու մոտ. սա նշանակում է, որ միջին հաշվով ամեն օր 1 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Ըստ նույն կենտրոնի տվյալների` վերջին մեկ ամսում մահացել է 20 պացիենտ: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 1 […]

̰
Իրանը հաջողությամբ փորձարկել է «Սաման» ուղեծրային մանևրման փորձնական համակարգը

19:03 04.10.2022

  Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը երեքշաբթի հայտարարել է «Սաման» փորձնական ուղեծրային մանևրման համակարգի հաջող փորձարկման մասին՝ ենթաուղեծրային տիեզերական զոնդով: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի տիեզերական գործակալությունը, պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ, հաջողությամբ գործարկել և փորձարկել է «Սաման» ուղեծրային մանևրման փորձնական համակարգը, որն օգտագործվում է աշխատանքային ուղեծրի պարամետրերը փոխելու համար։ Համակարգում տեղակայվել […]

̰
BACK_TO_TOP