18:58 04.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել։ Թուրքական մամուլի hամաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1մլն թուրքական լիրա (շուրջ 68․012 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։
Պատճառն այն է, որ մարտի 22-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանի ամբիոնից Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:
Քըլըչդարօղլուն Էրդողանի հասցեին մասնավորապես ասել էր․ «Դու տնտեսագետ ես, եթե լինես էլ առնվազն կլինես 5-անոց խունտայի հարկահավաքը։ Դու ժողովրդի փողի վրա աչք տնկած հարկահավաք ես»։
Նշենք, որ «5-անոց խունտան» քաղաքական տերմին է Թուրքիայում, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից։ «5-անոց խունտա» ասելով՝ նկատի են առնվում Թուրքիայի իշխանամերձ ամենախոշոր 5 ընկերությունները, որոնք գրեթե միշտ հաղթում են պետության կողմից հայտարարված մրցույթները (տենդեր)։ Դրանք են՝ «Cengiz», «Limak» ընկերությունները, «Kalyon Գրուպը», «Kolin» ընկերությունը և «Makyol Գրուպը»։
Հիշեցնենք, որ վերջին տասնամյակում Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել, որոնց ճնշող մեծամասնությունը ավարտվել է հօգուտ Էրդողանի։
Արդյունքում Քըլըչդարօղլուն թուրքական տարբեր դատարանների որոշումներով պարտավորվել է միլիոնավոր լիրայի փոխհատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս վերաբերյալ իր ելույթներում հնչեցրած գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...
21:52 05.06.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներՎաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...
21:48 05.06.2025
Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...
21:44 05.06.2025
Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...
21:39 05.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ […] ...