18:27 02.04.2022
Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են։ Բաթումիի բնակիչներն ընտրում են Սակրեբուլոյի (Քաղխորհուրդ) պատգամավոր, իսկ Գարդաբանին և Ռուսթավին՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր։ Հայտնում է jnews.ge-ն։
Խորհրդարանական ընտրությունների համար բացվել է 121 ընտրատեղամաս, այդ թվում՝ երեք հատուկ ընտրատեղամասերը բանտերում և մեկը՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Բաթումիի Սակրեբուլոյի անդամին կընտրեն սևծովյան առափնյա քաղաքի 14 ընտրատեղամասերում։
Ռուսթավի-Գարդաբանի ընտրատարածքում ընտրելու իրավունք ունի մոտավորապես 140 հազար ընտրող, Բաթումիում՝ 20,6 հազար։
Ընտրություններին հետևում են մինչև 2000 դիտորդներ՝ ներկայացված քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից։ ԶԼՄ-ների շուրջ 700 աշխատակիցներ լուսաբանում են ընտրական գործընթացը:
Ընտրություններում հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե դա տեղի չունենա, ապա Վրաստանի ԿԸՀ-ն կնշանակի ընտրությունների երկրորդ փուլ։
10:21 28.05.2025
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը․ ՀՀ նախագահՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր […] ...
10:10 28.05.2025
Ինձագին «Ալ Հիլալի» առաջարկի ֆոնին պահանջներ է ներկայացրել «Ինտերին»«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից» ստացած խոշոր առաջարկի ֆոնին պահանջներ ունի միլանյան ակումբից` նոր պայմանագիր ստորագրելու համար, Football Italia-ի հաղորդմամբ` ասել է «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան: «Ինձագին ակումբից որոշակի բաներ է պահանջում: Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Այժմ կենտրոնացած ենք Չեմպիոնների լիգայի եզրափակչի վրա»,- ասել է Մարոտան: Իտալացի մասնագետը 2021 թվականի […] ...
10:00 28.05.2025
Վենեսուելայի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել ԱՄՆ-ըՎենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ ԱՄՆ մեկնելուց և լքել երկիրը, եթե նրանք ապրում են այնտեղ։ «Վենեսուելան զգուշացնում է իր բոլոր քաղաքացիներին և խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելուց։ Մենք նաև կոչ ենք անում ԱՄՆ-ում ներկայումս բնակվող վենեսուելացիներին մտածել երկրից հեռանալու մասին», -իր Telegram ալիքում գրել է […] ...
09:55 28.05.2025
Պաղեստինը դատապարտում է Իսրայելի՝ Արևմտյան ափին բնակավայրեր հիմնելու ծրագրերըԻսրայելի կառավարության կողմից հաստատված՝ Արևմտյան ափին 22 նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագրերը մարտահրավեր են միջազգային իրավունքին և հանգեցնում են լարվածության վտանգավոր սրման։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան, հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ «Իսրայելի կաբինետի լուռ որոշումը՝ հաստատել Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, 22 նոր բնակավայրերի շինարարությունը, […] ...
09:51 28.05.2025
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր ընթացքն է դեպի ապագա․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած նրան, […] ...
09:50 28.05.2025
Telegraph. Մեծ Բրիտանիայի ընկերությունը Եվրոպայում իրականացրել է առաջին «թռչող տաքսիի» թռիչքըԲրիտանական Vertical Aerospace ընկերությունը Եվրոպայում իրականացրել է «թռչող տաքսիի» առաջին թռիչքը բաց տարածքում, որը նախատեսվում է օգտագործել առաջիկա տարիներին ուղևորներ տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph (DT)-ն։ Նշվում է, որ VX4 էլեկտրական ինքնաթիռի նախատիպը փորձնական թռիչք է կատարել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քոթսվոլդս շրջանի վրայով՝ արագացման համար օգտագործելով տեղական օդանավակայանի թռիչքուղին։ Հրատարակության տվյալներով՝ […] ...