Կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն․ Համբարձում Մաթևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+20.09 oC

Կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն․ Համբարձում Մաթևոսյան

19:28 20.12.2021

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ Փաշինյան,

Մեծարգո՛ պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,

Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Վրաստանի վարչապետ, Նորին Գերազանցություն Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր մակարդակով խոսում է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում․

2020թ. կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա՝ չշրջանցելով նաև Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական հարաբերությունները: Սակայն մեր երկրների հակահամավարակային ռազմավարության ու իրականացված միջոցառումների շնորհիվ 2021թ. ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մենք արձանագրել ենք երկկողմ առևտրաշրջանառության ավելի քան 40% աճ: Այս դինամիկան, անշուշտ, լավատեսություն է ներշնչում՝ փաստելով, որ որդեգրված ուղենիշերն արդարացված են և համահունչ ծառացած մարտահրավերներին:

Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում՝ բացահայտել դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործել դրանից բխող հնարավորությունները: Հետևապես, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջգերատեսչական փոխգործակցությանը և տնտեսական համատեղ ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:

Մենք մեծապես կարևորում ենք երկու երկրների տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների զարգացումը, որտեղ հաջող արդյունքներ ունենք՝ նկատի ունենալով 2021թ. մարտ ամսից Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթների վերականգնումը, հունիս ամսից ուղևորատար երկաթուղու վերագործարկումը, 2020թ. համեմատությամբ 2021թ. նույն ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման ծավալների ավելացումը:

Կարևորում ենք նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը: Այս հարցում կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն, ինչպիսի օրինակ է Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը Հյուսիս-հարավ, Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների ծրագրերում:

Այսօրվա նիստի օրակարգային հարցերից է համագործակցությունը էներգետիկ բնագավառում՝ հաշվի առնելով վերջինիս տնտեսական և անվտանգային բաղադրիչները: Հրամայական է դառնում նաև Հայաստանի և Վրաստանի գործակցության զարգացումը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և կիբեր անվտանգության ոլորտներում: Երկկողմ միջգերատեսչական համագործակցությունը և այսօրվա նիստի շրջանակներում անցկացվող քննարկումները, վստահ եմ, կհանգեցնեն երկուստեք ցանկալի արդյունքների:

Հարգելի՛ ներկաներ,

Կորոնավիրուսի համավարակը կրկին փաստեց, որ այն հաղթահարելի է միայն փոխադարձ աջակցության ու ջանքերի մեկտեղման միջոցով: Մենք առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ՝ համագործակցելով միջազգային բոլոր գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: Աշխատանքները սերտորեն շարունակելու մեր պատրաստակամության համատեքստում՝ այսօրվա նիստի օրակարգում է առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության առավել խորացումը, այդ թվում՝ համավարակի հաղթահարմանն ուղղված համատեղ մեխանիզմների ու գործիքակազմերի մշակումն ու արդիականացումը:

Մեր երկրների տնտեսությունների հեռանկարային ուղղություններից են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը: Այդ ասպարեզներում փոխգործակցությանը նոր զարկ տալու մղումով էլ մեր վրացի գործընկերների հետ քննարկվում են առկա ծրագրերի ընթացքն ու ապագային միտված նախաձեռնությունները: Միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ոչ պակաս կարևորություն են ներկայացնում նաև շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և սոցիալական, սպորտի և երիտասարդության հարցերը:

Ներկայումս մրցունակ, զարգացող շուկայական տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտակրթական և մշակութային ներուժի վրա: Այս տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում նշյալ ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ փոխգործակցության խթանումը և մասնագիտական կանոնավոր շփումների շարունակականությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներն ընդգրկող մի քանի տասնյակ միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ պարբերաբար ընդլայնվում և նորացվում են:

Հավատացած եմ, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածությունները կհարստացնեն հայ-վրացական բազմոլորտ գործակցության օրակարգը նոր բովանդակությամբ և տեսլականով: Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք հանձնաժողովի բոլոր մասնակիցներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP