Ինչպե՞ս են Հայաստանը և Ադրբեջանը փորձում վերադարձնել Ղարաբաղյան առաջին պատերազմում կորածներին․ BBC-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Ինչպե՞ս են Հայաստանը և Ադրբեջանը փորձում վերադարձնել Ղարաբաղյան առաջին պատերազմում կորածներին․ BBC-ի անդրադարձը

20:38 20.12.2021

BBC-ի ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է հրապարակել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորածների մասին, որում տեղ են գտել հարցազրույցներ անհետ կորածների ընտանիքների և իրավապաշտպանների հետ։

1990-ականների սկզբին Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորել է ավելի քան 5000 մարդ։ 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո Հայաստանում և Ադրբեջանում դարձյալ սկսել են խոսել նրանց մասին։

BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է երկու կողմերի իրավապաշտպանների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։

Զրուցելով անհետ կորած հայ զինծառայող Յուրի Հակոբյանի կնոջ՝ Զարինեի հետ՝ լրատվամիջոցը հայտնում է, որ 60 տարեկանում նա ստացել է իր երրորդ կրթությունը և դարձել զինվորական հոգեբան։ Զարինեն վաղուց է շփվում անհետ կորածների ընտանիքների հետ, այդ պատճառով որոշել է մասնագիտական կրթություն ստանալ նրանց առավելագույն կերպով օգնելու համար։ Ամուսնու անհետացումից 28 տարի անց Զարինե Հակոբյանը դեռ հավատում է, որ ամուսինը ողջ է։

Ըստ լրատվամիջոցի՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի իրավապաշտպանները պատմել են այն մասին, որ դեռ 1990-ականների սկզբից անհետ կորածների և հնարավոր ռազմագերիների մասին տարբեր լուրեր էին շրջանառվում։ Ըստ ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովի՝ հաճախ այդ լուրերից շահում էին հանցավոր խմբերը, որոնք գտնում էին հարազատներին, ասում, թե իբր գերության մեջ տեսել են նրանց մտերիմներին և կարող են վարձատրության դիմաց վերադարձնել։

«Նրանք ոչ մեծ գումար էին խնդրում, սովորաբար՝ 200-500 դոլար, բենզինի և ինչ-որ մեկին կաշառելու համար։ Ավելի մեծ գումար չէին տա, քանի որ կասկածներ կառաջանային, մարդիկ երաշխիքներ կպահանջեին, իսկ այսպես մարդիկ բաժանվում էին գումարից, իսկ խաբեբան անհետանում էր», – նշել է Զեյնալովը։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես BBC-ին պատմել է նման հանցավոր խմբերի մասին։

«Դրանք հաճախ լինում էին խաբեբաների միջազգային խմբեր՝ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, որոնք օգտվում էին՝ ազդելով մարդու հոգու ամենանուրբ թելերի վրա», – ասել է Լարիսա Ալավերդյանը։

Պատերազմից հետո եղել են նաև հակառակ կողմից մարդկանց առևանգելու դեպքեր՝ գերիների հետ փոխանակման նպատակով։ Լարիսա Ալավերդյանը հայտնել է, որ երկու կողմերը պետական մակարդակով վերջ են դրել այդ գործողություններին։

Այնուհետև BBC-ի ռուսական ծառայությունն անդրադառնում է անհետ կորածների թվերին՝ 1500 մարդ հայկական կողմից, 4000՝ ադրբեջանական։ Թվերի միջև լուրջ տարբերության պատճառներից մեկն այն է, որ մարտերը մղում էի անկանոն ջոկատները․ աշխարհազորայիները ոչ միշտ էին գրանցում իրենց ջոկատներում կռվողների շարքերում վիրավորներին, զոհերին կամ գերեվարվածներին։

Ըստ ադրբեջանցի իրավապաշտպաններից մեկի՝ թվերի նման տարբերության պատճառներից մեկն էլ Բաքվի իրականացրած երկու անհաջող գործողություններն են, մեկը՝ Մարտակերտում, որտեղ կորել է շուրջ 800 ադրբեջանցի զինվոր, մյուսը՝ Մռավի լեռնաշղթայի մոտ, երբ հայկական ուժերը հրետանիով հարվածել են լեռնագագաթի ձյանը, և հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ մնացել են ձնահյուսի տակ։

Անհետ կորածների որոնումներն, ըստ իրավապաշտպանների, անհնար են դարձել նաև այն պատճառով, որ կողմերը որևէ շփում չեն ունեցել այդ հարցով, միմյանց թույլ չեն տվել մուտք գործել մարտերի անցկացման վայրերը, քանի որ մեկը մյուսին չի վստահել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP