19:27 16.12.2021
Իրանը և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են եկել Քարաջի միջուկային օբյեկտում տեսախցիկների անհապաղ վերատեղադրման հարցի շուրջ։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ սա կարևոր քայլ է միջուկային ավելի ընդգրկուն բանակցությունները շարունակելու և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու համար։
Իրանը ուսումնասիրելու նպատակով հանել էր Քարաջի հին տեսախցիկները հունիսից հետո, երբ Թեհրանն Իսրայելին մեղադրեց օբյեկտի տեսախցիկները հաքերային հարձակման ենթարկելու մեջ։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ տեսախցիկները, որոնք կտեղադրվեն առաջիկա օրերին, կփոխարինեն հներին։ Գործակալությունն այս համաձայնությունն անվանել է կարևոր զարգացում Իրանի գործողությունների ստուգման և մոնիթորինգի համար։
Կողմերի միջև ձեռք բերված այս համաձայնությունը որոշ քննադատության է առաջացել Իրանի պահպանողականների շրջանում, որոնք սա որակել են որպես անհարկի զիջում, մինչդեռ իշխանամետ գործիչները հայտնել են, որ այս գործարքը թույլ չի տա Արևմուտքին խուսափել Վիեննայի բանակցությունների օրակարգում առկա այլ հարցերի շուրջ բանակցելուց։
Հիշեցնենք՝ Վիեննայում բանակցություններ են ընթանում 2015 թ.-ին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը վերականգնելու շուրջ։ Հիշեցնենք՝ 2018 թ.-ին ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր եկել միջուկային գործարքից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը փուլ առ փուլ հրաժարվել էր միջուկային գործարքով ստանձնած պարտավորություններից։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...