TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան փորձում է իր տարածքով տեղափոխել չինական բեռնափոխադրումների 30 տոկոսը

13:55 13.12.2021

Թուրքիան ջանում է Չինաստանից Ռուսաստանի (Սիբիր) տարածքով դեպի Եվրոպա իրականացվող տարեկան 5000 վագոնի հասնող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնել իր տարածքով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտնել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։ Նախարարը մասնավորապես նշել է, որ թուրքական գնացքները, որոնք Եվրոպայից Մարմարայով, այնուհետև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մետաքսե ճանապարհով անցնում են Չինաստան, կարևոր դեր […]

̰
Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

13:37 13.12.2021

Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, դեկտեմբերի 13-ին թարմացնելով դոլարի նկատմամբ նոյեմբերի 30-ին գրանցած պատմական ռեկորդը՝ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 14․7590-ի։ Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում […]

̰
Ինչպիսին է համաճարակաբանական իրադրությունը հարևան Վրաստանում

12:54 13.12.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 588 մարդ, ևս 46-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 890 813 դեպք, որից 837 263 հիվանդ ապաքինվել է, 12 777-ը ՝ մահացել:  

̰
Ցույցեր Ստամբուլում և Անկարայում, հացի համար տասնյակ մետր ձգվող հերթեր․ Թուրքիայում բողոքում են իշխանությունների դեմ

12:14 13.12.2021

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում են հացի հերթերն Անկարայում և Ստամբուլում։

̰
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը չի ներկայացրել միջուկային համաձայնագրի իր առաջարկները

20:14 12.12.2021

Արևմտյան երկրներն առ այսօր չեն ներկայացրել միջուկային գործարքին վերադառնալու համաձայնագրի իրենց առաջարկները։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բագերին: «Իրանն Արևմուտքից 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալու առաջարկներ չի ստացել», – մեջբերում է նրա խոսքերը Press TV-ն։ Իրանի միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է նոյեմբերի […]

̰
Թբիլիսիում հանրահավաք է անցկացվում՝ ընդդեմ Covid-անձնագրերի

18:00 12.12.2021

«Կանաչ անձնագրերի» մի քանի հարյուր հակառակորդ Թբիլիսիում հանրահավաք է անցկացնում։ Հանրահավաքից ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ կադրեր է ցուցադրել կազմակերպիչներից Զվիադ Տոմարաձեն։ «Յուրաքանչյուր կիրակի մենք հավաքվում ենք և բողոքում «կովիդ-ֆաշիզմի» դեմ: Մենք կպայթեցնենք այս համակարգը մինչև վերջ: Բոլոր նրանք, ովքեր հիմա տանն են և կարող են դուրս գալ կանաչ անձնագրերի դեմ, դուրս եկեք»,- ասել է […]

̰
Թուրքիայում գրանցվել են կորոնավիրուսի Օմիկրոն շտամի դեպքեր

11:57 12.12.2021

Թուրքիայի վեց քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակվածություն։ Սրանք երկրում կորոնավիրուսի նոր շտամի առաջին դեպքերն են, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, TRT Haber-ի եթերում ասել է երկրի առողջապահության նախարարը։ Նրա խոսքով՝ վարակվածներից հինգը ապրում է Իզմիր քաղաքում, մեկը՝ Ստամբուլում։ Քանի որ վարակվածների մոտ հիվանդությունը թեթև է ընթացել, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Չի հաղորդվում, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

10:15 12.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը

20:15 11.12.2021

Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց այսօր` դեկտեմբերի 10-ին, վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությունն ուղեկցվեց քաղաքապետարանի կազմակերպած համերգով, այսպիսով սկիզբ տրվեց Թբիլիսիի տոնական միջոցառումներին: Միջոցառմանը մասնակցեցին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։ Հատկանշական է, որ Ռուսթավելիի պողոտան միջոցառման սկզբից փակվել էր մի քանի ժամով, մարդկանց մեծ հոսքի պատճառով ճանապարհային […]

̰
Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Թուրքիա

19:30 11.12.2021

Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Անկարա՝ թուրք հանրությանը ներկայացնելու  Ղրիմի թաթարների վիճակը՝ Ղրիմի Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորումից հետո, ասել է պատվիրակության ներկայացուցիչ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Միխայիլը Սոլոմենցևը։ 40 հոգանոց պատվիրակության կազմում են  հասարակական և մշակութային կազմակերպությունների, գիտության ոլորտի  ներկայացուցիչներ, լրագրողներ։ Այսօր Անկարայում կայացել է Ղրիմի թաթարական կազմակերպությունների մշակութային և հումանիտար կապերի […]

̰
Կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պիկը Վրաստանում անցել է․ Գամկրելիձե

18:55 11.12.2021

Մենք նոյեմբերին անցել ենք հինգերորդ ալիքի պիկ շրջանը, այժմ շնչառական վիրուսներն են ակտիվանում, և պաշտպանող միջոցներին չհետևելու դեպքում կարող ենք նորից աճի միտում ունենալ,- jnews.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Գամկրելիձեն նշել է, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թիվը դանդաղ տեմպերով նվազում է։ «Օրական դեպքերի թիվը տատանվում է 3500-4500, այլևս 5000-6000 […]

̰
Վրաստանում կկառուցվի առաջին ստորգետնյա գազապահեստարանը

18:30 11.12.2021

Վրաստանում՝ Գարդաբանիում, նախատեսվում է  գազի առաջին պահեստարանի կառուցումը սկսել 2022 թվականին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Դավիթ Թվալաբեիշվիլին։ Ստորգետնյա պահեստարանների շինարարության նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 250 մլն եվրո։ Ֆինանսավորումը կկատարվի Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի ու միջազգային ֆինանսական կառույցների միջոցների հաշվին։ Նախորդ տարիներին ֆինանսական համակարգերի կողմից ստորգետնյա […]

̰
Թուրք զինվորականները աջակցում են  ադրբեջանական բանակի արդիականացմանը

18:13 11.12.2021

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացմանը՝ նաև ռազմական կրթության ոլորտում։ Նախարարի խոսքով, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում երկու երկրների զինված ուժերի աշխատակիցները համատեղ ծառայություն են իրականացնում և ջանքեր են գործադրում կայուն խաղաղության և կայունության ապահովման համար։ Նա […]

̰
Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է Սահակաշվիլիին

18:05 11.12.2021

Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է անազատության մեջ գտնվող Վրաստանի  նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին։ Ասել է՝ քաղաքական գործիչն իրեն լավ չի զգում, բայց հոգեպես ճնշված չէ։ Սահակաշվիլին գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ էլ բուժվում է բանտում հայտարարած 50-օրյա հացադուլից հետո։ «Նա լավ չէ, միանշանակ,դա երևում է նրա աչքերից: Նա ինձ թեյ հյուրասիրեց […]

̰
Իրանն ու Ռուսաստանը համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրեն

17:48 11.12.2021

«Իրանական և ռուսական կողմերը մոտ են 20 տարի ժամկետով համապարփակ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի շուրջ աշխատանքն ավարտելուն»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ Նրա խոսքով, Իրանը ստեղծել է  նոր ծրագիր՝ ճանապարհային քարտեզ հարևան երկրների հետ 20-ամյա պայմանագրերի կնքմամբ։ «Ռուսաստանի հետ այս գործընթացը գրեթե ավարտված է»,- ասել է նա ILNA-ին տված հարցազրույցում՝ հավելելով, […]

̰
Իմ և վարչապետի միջև բախում չի եղել․ Տիկարաձե

17:42 11.12.2021

Չեմ հաստատում վարչապետի հետ առերեսման մասին տեղեկատվությունը, մասնագիտական ​​գործունեության ընթացքում կարծիք հայտնելը չի կարելի որակել որպես սկանդալ կամ վիճաբանություն,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ «Իմեդիի» եթերում ասել է Էկատերինե Տիկարաձեն։ Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, իր և վարչապետի միջև բախում չի եղել։ Միաժամանակ Էկատերինե Տիկարաձեն խոսել է հրաժարականի հարցի մասին և նշել, որ անձամբ է կայացրել այդ որոշումը։ […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 58 քաղաքացի

16:54 11.12.2021

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130 հազար 661-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 1681 նոր դեպք, որից 286-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 1521 հազար 524 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

14:52 11.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մահվան մեկ դեպքի մասին

14:00 11.12.2021

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Հասանով Նուրլան Էլդարօղլուն դեկտեմբերի 10-ին մահացել է ոչ մարտական պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռազմական դատախազությունը:

̰
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում. Մարուքյան

12:29 11.12.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանված ժամկետում ՄԻԵԴ Մեծ պալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Եվրոպայի […]

̰
Թուրքիան փորձարկել է լազերային զենքով առաջին դրոնն աշխարհում

11:38 11.12.2021

Թուրքիայում անցկացվել են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքի՝ Eren-ի փորձարկումները։ Սարքը հաջողությամբ իրականացրել է լազերային կրակոցներ՝ 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 3000 մետր։ Այն լազերային զենքի օգնությամբ կարողանում է չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը՝ առանց սակրավորների ներգրավման։ Eren-ը մշակվել է TÜBİTAK և […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ

11:27 11.12.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 695: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 542 նոր դեպք, ապաքինվել է 2 234 պացիենտ:

̰
Թուրքիայի Կենտրոնական բանկը միջամտություն է արել լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով

21:50 10.12.2021

Թուրքիայում տարադրամի փոխարժեքի մեջ նկատվող անբնական աճի պատճառով Թուրքիայի կենտրոնական բանկը ուղիղ միջամտություն է իրականացրել վաճառքի միջոցով, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ մասին հյատնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: Թուրքիայում շարունակվում է թուրքական լիրայի արժեզրկման գործընթացը: Դրա շարունակականության հիմնական պատճառը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով նվազեցնելն է, որի մասին որոշումը Թուրքիայի Կենտրոնական բանկը պետք է կայացնի […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը դեռևս կպաշտոնավարի

21:02 10.12.2021

Վրաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն, ով դեկտեմբերի 9-ին հայտարարել էր առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալու մասին, նախարարությունում կմնա մինչև տարեվերջ։ Այս մասին տեղեկությունը հաստատել է հենց Էկատերինե Տիկարաձեն, տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։ Առողջապահության նախարարությունից, սակայն, հայտնել են, որ նա աշխատանքից ազատման դիմում չի գրել և շարունակում է կատարել իր պարտականությունները։ Տիկարաձեն կշարունակի աշխատել սովորական […]

̰
Reuters-ն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքին

19:57 10.12.2021

Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած բռունցքներով կռվին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի պատասխանը ծեծկռտուք է առաջացրել ԺՀԿ-ի և իշխող ԱԶԿ-ի պատգամավորների միջև», հրապարակման մեջ մասնավորապես նշվել է․ «Խորհրդարանի իրարանցումն արտացոլեց փողոցներում […]

̰
Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի հանդիպումը. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հաղորդել

19:17 10.12.2021

Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Նշվում է, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան […]

̰
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» քաղբանտարկյալների նոր ցուցակ է հրապարակել

18:20 10.12.2021

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» նոր ցուցակ է հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 122-ի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հրապարակված ցուցակը բաղկացած է 6 խմբից: «Լրագրողներ և բլոգերներ»՝ 5 հոգի, «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 8 հոգի, «Հավատացյալներ»՝ 21 հոգի, «Թարթառի գործով դատապարտված»՝ 27 հոգի, «Գյանջայի […]

̰
Նեմրութ լեռան սրբավայրի լուսանկարը տեղ է գտել 2021թ․ լավագույն պատմական լուսանկարների շարքում

15:28 10.12.2021

Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան վրա Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 – 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրում ձմռանն արված լուսանկարը տեղ է գտել տարվա լավագույն 40 պատմական լուսանկարների շարքում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նկարի հեղինակը քուրդ լուսանկարիչ Մեհմեդ Մասում Սյուերն է։ Նա «Տարվա պատմական լուսանկար 2021» միջազգային մրցույթին մասնակցել է 26 լուսանկարներով, որոնք արված […]

̰
«Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է». ընդդիմադիր պատգամավոր

14:00 10.12.2021

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո կրկին թուրքական լիրայի փոխարժեքի որոշակի անկում է գրանցվել շուկայում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլատիֆ Շեները թվիթերյան գրառման շրջանակներում անդրադարձել է թեմային ու հռետորական հարց հնչեցրել, թե արդյոք Էրդողանը դա գիտակցաբար է անում: Շեները մասնավորապես գրել է. «Հենց Էրդողանը խոսում է, դոլարի […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ

12:36 10.12.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 631: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 454 նոր դեպք, ապաքինվել է 3 334 պացիենտ:

̰
BACK_TO_TOP