08:56 15.12.2021
Իրանի միջուկային ծրագիրը գնացել է հեռու, ինչպես երբևէ՝ սպառնալով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Այսպիսի համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան։
«Իրանի միջուկային ծրագիրը դեռևս երբեք այսքան առաջ չէր գնացել, ինչպես այսօր։ Այդ միջուկային էսկալացիան խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև (միջուկային զենքի) չտարածման գլոբալ ռեժիմը»,- հայտարարության տեքստը լրագրողներին ներկայացրել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլյա դե Ռիվիերը։
«Մենք առանց հոգնության և ազնվորեն աշխատում ենք Վիեննայում բոլոր գործընկերների հետ բանակցելով՝ հասնելու գործարքի, որը կօգնի փրկել և պահպանել Գործողությունների համատեղ համապարփակ պլանը»,-ասվում է եվրոպական երեք երկրների հայտարարության մեջ։
«Իրանը հեռացել է փոխզիջումներից, որոնք ձեռք էին բերվել մի քանի շաբաթ շարունակված դժվարին բանակցություններից հետո, և միևնույն ժամանակ առաջադրել հավելյալ, առավելապաշտական պահանջներ։ Մենք մոտենում ենք այն պահին, երբ Իրանի կողմից իր միջուկային ծրագրի շարունակական զարգացումը լիովին կզրկի Գործողությունների համատեղ համապարփակ պլանը կյանքի կոչվելուց։ Դիվանագիտության համար դուռը բաց է մնում, որպեսզի Իրանը կարողանա այժմ օգտվել դրանից։ Իրանը պետք ընտրություն կատարի պլանի ոչնչացման և ազնիվ ու համապարփակ գործարքի միջև՝ հանուն իրանցի ժողովրդի բարօրության»,-նշված է հայտարարությունում։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...