22:44 09.12.2021
Դեկտեմբերի 7-8-ին Ժնևի միջազգային քննարկումների 55-րդ փուլն է ընթացել։ Ըստ Աբխազական կողմի փոխանցման՝ վրացական պատվիրակության անդամներին առաջարկվել է սկսել Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ընթացակարգը, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։ «Սահմանների հաշտեցման գործընթացը թույլ կտա մեզ տեղում շատ հարցեր լուծել և կարգավորել պետական սահմանի տեղափոխման կարգը»,- հայտարարել է աբխազական կողմը։ Ժնևի բանակցություններից հետո սահմանազատման […]
21:56 09.12.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Տիկարաձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսել ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ «Մենք նախկինում ամեն ինչ արել […]
21:28 09.12.2021
Անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Անկարան չի ճանաչում ԵՄ որոշումները գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի և Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Քանի դեռ Թուրքիայում չի ստեղծվել անկախ արդարադատություն, եվրադատարանի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վճիռները հեշտությամբ […]
19:58 09.12.2021
Վրաստանի կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացիների «կանաչ անձնագրի» վերաբերյալ որոշման մեջ։ Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների «կանաչ կարգավիճակ»-ը հաստատելու համար բավական կլինի ներկայացնել իրենց երկրում տրված համապատասխան փաստաթղթերը։ Aliq Media.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Համաձայն հրամանագրի՝ www.covidpass.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում, CovidPass Georgia և EU Digital COVID Certificate համակարգում չգրանցված օտարերկրացիների «կանաչ կարգավիճակը» […]
19:35 09.12.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տվյալ փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կենտրոնացած է մարդասիրական առաջնային հարցերի վրա։
19:25 09.12.2021
Իրանի իշխանությունները մտադիր են պատժամիջոցների ցուցակ կազմել ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների համար, որոնք ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ։ Այս նախաձեռնության մասին հայտարարել է Հանրապետության դատական իշխանության ղեկավարի միջազգային հարցերով և մարդու իրավունքների գծով տեղակալ Քազիմ Գարիբ Աբադին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA-ին։ Աբադիի խոսքերով՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը և Իրանի վրա առավելագույն […]
18:58 09.12.2021
Զախարովան նշել է, որ ՌԴ-ն որպես միջնորդ և խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ ձեռնարկող երկիր, անում է ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար։
18:40 09.12.2021
Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ թուրքական բանակը կորուստներ է ունեցել: Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման ժամանակ սպանվել է 3 թուրք զինվոր: Քուրդ զինյալների շրջանում նույնպես կան կորուստներ: Ermenihaber․am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական լրատվամիջոցների, սպանվել է 6 քուրդ զինյալ: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ […]
18:10 09.12.2021
Դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանից ֆորումին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ուսանողներ՝ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական, Եվրոպական համալսարաններից, ինչպես […]
18:04 09.12.2021
Դիվանագետը նաև նշել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվում են։
17:20 09.12.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել տրամադրել կոնտակտային անձանց տվյալներ, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում մինչև […]
16:44 09.12.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հաագայի դատարանի՝ օրերս ընդունած որոշման մասին. «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ […]
15:31 09.12.2021
Իր հերթին ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը կդադարեցնի մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին մինչև դեկտեմբերի 31-ը։
15:27 09.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան հարաբերություններին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
15:10 09.12.2021
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիյակոս Միցոտակիսի հանդիպումից հետո խոսել է 2 երկրների հարաբերությունների մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Պեսկովը Հունաստանին առաջարկել է Ռուսաստանի հետ համագործակցության առումով որպես օրինակ ունենալ Թուրքիային, որը նույնպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարողանում է փոխշահավետ համագործակցություն ունենալ Մոսկվայի հետ: «Մենք փորձում ենք զարգացնել […]
12:18 09.12.2021
Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։
12:00 09.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 562 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 145 մարդ, ևս 63-ը՝ մահացել։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Վերջին 14 օրվանը՝ 8.22 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 7.91 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է […]
23:03 08.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Եվրամիությունից հնչող հայտարարությունները Քավալայի գործով Թուրքիայի դեմ տույժ սահմանելու վերաբերյալ Էրդողանը մասնավորապես պատասխանել է․ […]
19:54 08.12.2021
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 1995-1999 թվականների թողարկման բոլոր լարի անվանական թղթադրամները որպես վճարման միջոց օգտագործելու ժամկետը կլրանա 2021 թվականի վերջին։ Փոխանցում է Aliq Media-ն։ 2022 թվականի հունվարի 1-ից 1995-1999 թվականների թողարկման բոլոր լարի անվանական արժեքով թղթադրամների փոխանակումը հնարավոր կլինի միայն Վրաստանի Ազգային բանկի դրամարկղային կենտրոնում (Թբիլիսի, Կախեթի մայրուղի թիվ 72)։ «2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ […]
19:49 08.12.2021
Իրանի նախագահի հնարավոր այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք խոսեցինք իրանական խնդրի մասին, հուսով եմ, որ իմ հրավերը կընդունվի Իրանի նախագահի կողմից, և հաջորդ տարվա սկզբին նա կկարողանա այցելել Ռուսաստան»,- ասել է Պուտինը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո կայացած […]
19:45 08.12.2021
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել հունական հեռուստաալիքներից մեկին Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետի միջև կայանալիք հանդիպումից առաջ: Գրում է Ermenihaber.am-ը։ Հարցազրույցի ընթացքում նա համեմատություններ է անցկացրել ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև: Հունական հեռուստաալիքի թղթակիցը, մեկնաբանելով Պեսկովի հարցազրույցը, նշել է. «Պեսկովը ռուս-հունական հարաբերությունները գնահատում է 6 բալ 10 հնարավորից, իսկ ռուս-թուրքական […]
19:13 08.12.2021
Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու կազմակերպման շուրջ։ Այս մասին ISNA-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Խեդայաթին։ «Ադրբեջանի և Վրաստանի հետ երկու հանդիպումից հետո մենք նրանց առաջարկեցինք տարածաշրջանային նոր տարանցիկ միջանցք ստեղծելու նախաձեռնություն: Իհարկե, այս ծրագիրն առաջարկվել է դեռ 8 […]
19:00 08.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպմանը, ի շարս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին: Փոխանցում է Ermեnihaber.am-ը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբերում Սիրիայի սահմանին Ալ-Հասաքայում ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի»-ի (YPG-ԺՊՈւ) հետ անցկացվող հրաձգային մարզումներին, Էրդողանն ասել է. «Մենք Ամերիկային ասում […]
18:54 08.12.2021
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այսօր առավոտյան մառախուղի պատճառով երեք չվերթ է չեղարկվել։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են, որ Lufthansa-ի ինքնաթիռը, որը թռչել է Մյունխենից, ժամանակավոր վայրէջք է կատարել Երևանում, ավելի ուշ վերադարձել է Մյունխեն և թռչել է Թբիլիսի։ Ինչ վերաբերում է Թուրքական ավիաուղիների Ստամբուլից թռիչքին, ապա ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումում, որից […]
18:34 08.12.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների համագործակցությունը։ Նշվել է Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև գործընկերությունը անդրազգային հանցավորության և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։ Հանդիպման ընթացքում […]
18:06 08.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, տեղեկացնում են նախարարությունից: Աշխատանքային խմբի անդամներն են՝ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային […]
17:28 08.12.2021
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող հայտարարություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ալիևն օգտագործում է իր լրատվամիջոցների խոսափողը Հայաստանի դեմ բռնության սպառնալիքներ հնչեցնելու համար: «Նա չարամիտ դերակատար է, ով ակնհայտորեն շահագրգռված չէ բանակցային խաղաղության մեջ»,- իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը: Փալոնը, դիմելով […]
15:33 08.12.2021
«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հարցվածների 71 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, 72․1 տոկոսը […]
13:28 08.12.2021
Թուրքիայի 10% հարուստները տնօրինում են ամբողջ երկրի եկամուտների 54%-ը Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ամբողջ երկրի եկամուտների 54%-ը: Այդ մասին հայտնի է դարձել Փարիզի World Inequality Lab-ի կողմից կազմվող համաշխարհային անհավասարության մասին 2021 թվականի զեկույցից: Զեկույցի` Թուրքիային վերաբերող մասում նշվում է, որ վերջին 15 տարում այդ երկրում շարունակում է աճել անհավասարությունը (եկամուտների անհավասար բաշխումը): […]