TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի աշխարհազորի հրամանատարի և հակաահաբեկչական ուժերի դեմ

09:22 08.12.2021

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ժողովրդական «Բասիջ» աշխարհազորի հրամանատար Գոլյամռեզա Սուլեյմանիի դեմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ «Բասիջն» ակտիվորեն դիմում է ճնշման կոշտ միջոցների և անվտանգության այլ կառույցների հետ, ենթադրաբար, պատասխանատու է Իրանում հարյուրավոր մարդկանց սպանության համար։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի 8 քաղաքացիների, […]

̰
Ի նշան բողոքի՝ Սաակաշվիլին դադարեցրել է բուժումը

08:20 08.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Գորիի զինվորական հոսպիտալում բուժումը դադարեցնելու մասին, որտեղ նա տեղափոխվել էր բանտային հոսպիտալից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ինքը որոշել է բողոքել՝ հանդիպումների սահմանափակումների և հեռուստացույց դիտելու հնարավորությունից զրկվելու դեմ։ Նրա խոսքով՝ ինքը պատժվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել […]

̰

22:57 07.12.2021

Ադրբեջանի Լերիկի շրջանի տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրության մեջ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:09-ին, Լենքորան սեյսմակայանից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում […]

̰
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը

19:25 07.12.2021

Հայաստանը սեպտեմբերի 16-ին դիմել էր ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության մեջ։

̰
Վրաստանում բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է

19:08 07.12.2021

Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով այսպես կոչված խթանիչ՝ բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է 6-ից մինչև 5 ամիս: Հաղորդում է aliq.ge-ն։ Հրամանի համաձայն՝ Pfizer/BioNTech խթանող դոզան երկրում պետք է կիրառվի պատվաստման նախնական կուրսի ավարտից առնվազն 5 ամիս հետո, որը հաշվարկվում է երկրորդ դոզայի օրվանից: Գործակալությունը նշում է, որ որպես բուստեր դոզա կարելի է ընդունել նույն կամ այլ […]

̰
Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

18:47 07.12.2021

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Երկրների ղեկավարներից բացի, հանդիպում բանակցություններ են տեղի ունեցել նաև ընդլայնված պատվիրակությունների կազմով: Դրանց ավարտին Թուրքիայի ու Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել:  Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը ստորև. Համագործակցության համաձայնագիր Թուրքիայի պետական Anadolu գործակալության և […]

̰
Պատժամիջոցներն անկարևոր են, նավթի վաճառքն աճում է․ Ռաիսի

18:33 07.12.2021

Չնայած սպառնալիքներին ու պատժամիջոցներին, նավթի վաճառքը լավ մակարդակի վրա է, իսկ նավթի ու կոնդենսատի արտահանման ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախկինում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում Ուսանողության օրվա արարողության ժամանակ, հայտնում է IRNA-ն։ «Մենք ոչ մի պետական ​​ընկերության թույլ չենք տա ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնք արտադրվում […]

̰
Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին

18:07 07.12.2021

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյոյթեփե սահմանապահ ջոկատի սահմանապահ զորքերի ծառայողական տարածքում՝ Դաշքենդ գյուղի մոտակայքում, սահմանապահ ջոկատը հայտնաբերել է երկու անհայտ անձի, որոնք փորձում են խախտել պետական ​​սահմանը և ներթափանցել Ադրբեջանի տարածք։ Սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ։ Սակայն սահմանախախտները հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ ու փորձել […]

̰
Թուրքիայում սոցհարցման նոր արդյունքներ են հրապարակվել. իշխանական ուժերը զիջում են ընդդիմադիրներին

16:35 07.12.2021

Թուրքիայում գործող «AREA Araştırma» կազմակերպության կողմից նոյեմբեր ամսին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակում է անկում ապրել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek-ը: Սոցհարցման համաձայն՝ հարցին, թե եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրություններ, որ ուժին կընտրեք, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

16:23 07.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

16:09 07.12.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Մոհամմադկարիմ Ի.-ն, որը 2018 թ. սեպտեմբերի 27-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում

14:25 07.12.2021

Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչը ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվող Հողի միջազգային օրվա կապակցությամբ։ «Աշխարհում ամեն տարի մոտ 75 միլիարդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, […]

̰
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներն Անիում կկարողանան շրջել էլեկտրական կառքով

12:16 07.12.2021

Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, հայտնում է Ermenihaber-ը։ Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով շուրջ 100հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները։ Նշվում […]

̰
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Կատարում

12:10 07.12.2021

Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատար։ Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և պաշտոնատար այլ այրեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանը հանդիպում է ունենալու Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են Թուրքիա-Կատար հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 509 նոր դեպք

11:27 07.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 509 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 47 328 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 9,53%, վերջին 14 օրը՝ 8,52%, վերջին 7 օրը՝ 8,13%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 871 580 դեպք: Ապաքինվել է ևս 4 042 պացիենտ, և նրանց […]

̰
Իրանական նավահանգստում նավը կողաշրջվել է․ կա զոհ

10:42 07.12.2021

Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստում կողաշրջվել է ռազմածովային ուժերի՝ դեռևս կառուցման փուլում գտնվող Talayieh նավը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Իրանցի պաշտոնյաները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։ Թե ինչն է հանդիսացել կողաշրջման պատճառ, չի նշվում։ Iranian Navy ship named Talayieh which was still under construction was […]

̰
Իվանիշվիլին՝ Վրաստանի պատմության դասագրքում

09:38 07.12.2021

Վրաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին բաժնում գրված է, որ «Բիձինա Իվանիշվիլին գիտության և արվեստի հայտնի հովանավոր և գործարար է»։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Այդ փաստը վրացական հանրության շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ծաղրանքով են վերաբերվում նշվածին: «Ժամանակն է» […]

̰
Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

08:34 07.12.2021

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման հարցում առկա իրավիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Դոնֆրիդը վերջերս Հայաստանի […]

̰
Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները մեջլիսում են

19:57 06.12.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական hurriyet.com.tr -ն: Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։ Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող […]

̰
Վրաստանից ամենաշատ մանդարինն արտահանվել է Ռուսաստան

19:30 06.12.2021

Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 15 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 7,4 մլն ԱՄՆ դոլար։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։ Ըստ նախարարության՝ մանդարինի արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 73%-ով, իսկ արտահանման արժեքը, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել […]

̰
Պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ Վրաստանում

18:52 06.12.2021

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով ձերբակալել են 4-րդ բժշկական կենտրոնի տնօրենին և նույն կենտրոնի բժշկին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ հետաքննության՝ վերոնշյալ անձինք գումարի դիմաց պատրաստել են «Pfizer» պատվաստանյութով պատվաստումը հաստատող կեղծ փաստաթուղթ և ապօրինի գրանցել Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ […]

̰
Թուրք ուժայինները Մուշում քուրդ զինյալներին պատկանող թաքստոց են հայտնաբերել

18:15 06.12.2021

Թուրք ուժայինները դեկտեմբերի 2-4-ը օդուժի աջակցությամբ լայնածավալ ռազմական օպերացիա են իրականացրել երկրի հարավարևելյան Մուշ նահանգի Շենյայլա շրջանում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի […]

̰
ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

16:57 06.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Աշխատանքային խմբի անդամներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն […]

̰
Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

16:45 06.12.2021

Դիարբեքիրի Սուր գավառի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը: 17-րդ դարի վերջին կառուցված Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին լուրջ վնասներ էր կրել Դիարբեքիրում 2015 թվականին ծավալված թուրք-քրդական բախումների հետևանքով: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացրել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը: Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ […]

̰
Վրաստանում կենսաթոշակները հունվարից բարձրացվում են

16:00 06.12.2021

2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կկազմի 260 լարի, 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի, իսկ վետերանների օգնությունը կավելանա մինչև 100 լարի։ 1tv․ge–ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Եկող տարի կենսաթոշակների ծավալը կավելանա։ 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը սահմանվում է 260 […]

̰
Մոտ ապագայում պայքարը կսրվի և չի դադարի մինչև ձեր պարտությունը. Սաակաշվիլի

15:50 06.12.2021

Պայքարը կսրվի և չի դադարի մինչև ձեր պարտությունը, եթե ուշքի գաք և գաք ազգային հաշտեցման, սա լավագույն լուծումն է բոլորի համար,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նամակում, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ «Այս օրերին ՊԱԾ-ն ակտիվորեն լուրեր է տարածում, որ ինձ Գորիից հետ են ուղարկելու բանտ, չնայած նրան, […]

̰
Թուրքիայի քրդաբնակ նահանգում արգելվել է քրդերեն թատերական ներկայացումը

13:54 06.12.2021

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի համանուն քաղաքում իշխանություններն արգելել են բեմադրել քրդերեն լեզվով թատերական ներկայացում: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ դեկտեմբերի 5-ին քաղաքի հյուրանոցներից մեկի սրահում նախատեսված ներկայացման բեմադրությունն արգելելու համար նահանգապետարանը որպես հիմք է ներկայացրել զանգվածային միջոցառումների արգելանքի մասին որոշումը: Հաղորդվում է, որ մերժում ստանալուց հետո ներկայացման կազմակերպիչները կրկին դիմել են նահանգապետարան՝ ապագայում ավելի հարմար ամսաթվով […]

̰
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ. զեկույց

13:33 06.12.2021

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։ Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Նշվել է, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր […]

̰
Երկրաշարժ Վանա լճում

12:55 06.12.2021

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։46-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը։ 4․9 մագնիուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարակից Աղրըում և Բիթլիս նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7․62կմ խորության վրա՝ Վանա լճի տարածքում։ Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5 […]

̰
COVID-19. Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է 63 մահ

12:04 06.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 778 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 234 մարդ, ևս 63-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 867 071 դեպք, որից 809 830 հիվանդ ապաքինվել է, 12 407-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ […]

̰
BACK_TO_TOP