13:47 21.10.2021
Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատար մեքենաների երկու վարորդների, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Արցախ մտնելու փորձի ժամանակ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից և բարի կամք ցուցաբերելով, համապատասխան պայմանագրի համաձայն, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին է վերադարձրել այդ երկրի երկու քաղաքացիներին»,- ասվում է պետական մաքսային կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշել է, որ իրանցի վարորդները բերման են ենթարկվել «Ադրբեջանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաև երկրի պահպանվող պետական սահմանն առանց փաստաթղթերի անօրինական հատելու համար և անցակետերը շրջանցելու համար»:
Երկու իրանցի վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում, որն անցնում է Բաքվի վերահսկողությանն անցած Կուբաթլուի շրջանի տարածքով: Վարորդներն Իրանից ապրանքներ էին տեղափոխում Ստեփանակերտ:
Ադրբեջանի տարածքով իրանական ապրանքների տարանցման հարցը դարձել է Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածության հիմնական պատճառներից մեկը: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել իրանական բեռնատարների մուտքը Ղարաբաղ կանխելու համար, քանի որ այդ գործողությունները խախտում են հանրապետության օրենսդրությունը:
Գործակալությունը հավելում է, որ Իրանից դեպի Հայաստան և այլ երկրներ բեռնափոխադրումները նույնպես բարդացել են. իրանական բեռնատարների հիմնական երթուղին Գորիս-Կապան մայրուղին է, որի մի փոքր հատվածը անցնում է Կուբաթլուի տարածքով: Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են մաքսային հսկողություն և ճանապարհի այս հատվածը հատող իրանցի վարորդներից գանձում մաքսային և ճանապարհային վճարներ:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...
14:22 22.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
14:10 22.08.2025
«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...
13:58 22.08.2025
Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՕգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասինՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...