12:38 18.10.2021
Հոկտեմբերի 17-ին Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Գրեթե բոլոր քաղաքներում ցուցարարները փակել են մայրուղիները և այրել անվադողեր: Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր մարդիկ։ Ցուցարարներին են միացել այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր համաձայն չեն երկրի ընտրական հանձնաժողովի հայտարարած ընտրությունների արդյունքներին։ Երեկոյան Իրաքի փողոցներում տեղակայվել են անվտանգության ուժեր, մի շարք վայրերում բախումներ են տեղի ունեցել: Տուժածների մասին չի հաղորդվում:
Հոկտեմբերի 10 -ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում ամփոփել է դրանց արդյունքները՝ ձեռքով վերահաշվարկելով ուշացած որոշ քվեներ, ճշգրտելով տվյալները և հայտարարելով նոր թվեր: Երկրում ոմանք կասկած չունեն, որ ընտրությունները կեղծվել են՝ հատկապես հաշվի առնելով ընտրողների թվի և ընտրողների ընդհանուր մասնակցության անընդհատ փոփոխվող տվյալները: Պարտվող շատ կողմեր հայտարարում են կեղծիքի մասին և հրաժարվում ճանաչել արդյունքները:
Իրաքում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին 2022 թ.-ին, սակայն 2019 թ.-ի վերջին կոռուպցիայի, աղքատության, պաշտոնյաների ամենաթողության դեմ հակակառավարական զանգվածային ցույցերից հետո դրանք անցկացվել են արտահերթ։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ14:22 22.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
14:10 22.08.2025
«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...
13:58 22.08.2025
Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՕգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասինՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...