TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա

12:31 17.10.2024

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Աբբաս Արաղչին մեկնելու է Թուրքիա: Նշվում է, որ Թուրքիա և Եգիպտոս այցի նպատակն է քննարկել Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածությունը։ Հոկտեմբերի 12-ին Արաղչին հանդիպումներ է ունենալու Կահիրեում, իսկ հոկտեմբերի 13-ին արդեն սպասվում է նրա այցը Թուրքիա: Սպասվում է նաև նրա մասնակցությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակի՝ «3+3» ֆորմատով 3-րդ […]

̰
Իրավիճակը, կարծես թե, տանում է դեպի խաղաղության՝ թեկուզ փխրուն. Գագիկ Սաֆարյան

21:15 16.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի սպառնալիքներին: Գագիկ Սաֆարյանի կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականությունը աստիճանաբար դիվերսիֆիկացվում է: «Աստիճանական դիվերսիֆիկացիայի շնորհիվ, սկսած այս տարվա մարտից առ այսօր, իրավիճակը, կարծես թե, տանում է դեպի խաղաղության՝ թեկուզ փխրուն, […]

̰
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին

16:35 16.10.2024

Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններում։ Այս մասին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ «Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի գործում նշված ձևաչափով», – ՏԱՍՍ-ին ասել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը […]

̰
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն․ Politico

13:52 16.10.2024

Բրիտանական կառավարությունը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն, քանի որ դա կխաթարի Թեհրանի հետ Լոնդոնի դիվանագիտական ​​հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով բրիտանական նախարարների կաբինետի աղբյուրները։ Ըստ Politico-ի՝ Լոնդոնը մտավախություն ունի, որ իրանական ստորաբաժանման ավելացումը արգելված կազմակերպությունների ցանկում «կհանգեցնի դիվանագիտական ​​խզման» և դիվանագետների արտաքսմանը Թեհրանից և Լոնդոնից։ Մեծ Բրիտանիայի արտաքին […]

̰
Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները․ Գնել Սանոսյան

10:27 16.10.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին, որտեղ հանդես է եկել ելույթով․ «Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքների առկայությունն և տարածքային համաչափ […]

̰
Անվտանգային միջավայրը կպահպանվի դեռ որոշ ժամանակ. Հայկ Քոչարյան

21:10 15.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է արաբագետ Հայկ Քոչարյանին: Զրույցը հիմնականում ծավալվել է Մերձավոր արևելքում ծավալվող իրադարձությունների շուրջ: Մինչև ու՞ր կարող է հասնել էսկալացիան, ո՞րն է Հայաստանի համար սպառնալիքը, իսկ հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որից Հայաստանը առնվազն չտուժի և առավելագույնը ինչ-որ շահեկան վիճակ ունենա: Այս հարցերին է պատասխանել արաբագետը, նաև այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում նոր էսկալացիայի […]

̰
Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

17:22 15.10.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝  նշելով, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում: Հարթակի հերթական հանդիպմանն իր մասնակցությունն ավելի վաղ հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ […]

̰
Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է

18:46 14.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։ Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։

̰
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը.  ԱԳՆ մամուլի խոսնակ

14:06 14.10.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, […]

̰
Մակրոնը Իրանի նախագահին կոչ է արել նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը

11:26 14.10.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրան օգնել նվազեցնելու Մերձավոր Արևելքում էսկալացիան՝ օգտագործելով Իրանի ազդեցությունը հակամարտության ներկա կողմերի վրա։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված՝ նախագահն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը՝ աջակցելու համընդհանուր դեէսկալացիային և օգտագործելու ազդեցությունը իր աջակցությունը վայելող այն […]

̰
Իրանը բացարձակապես պատրաստ է պատերազմի. ԱԳ նախարար

17:40 13.10.2024

Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Իրանի կառավարության Telegram-յան ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության, […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:05 13.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

17:00 12.10.2024

Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը: «Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում […]

̰
Իրանն արգելել է ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը

16:53 12.10.2024

Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց կրելը, բացառությամբ բջջային հեռախոսների, արգելվել է, ասել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Յազերլուի հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին՝ հոկտեմբերի սկզբին Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից և սեպտեմբերի կեսերին Լիբանանում պեյջերների զանգվածային պայթյուններից հետո: «Ինքնաթիռում կապի ցանկացած էլեկտրոնային միջոց […]

̰
Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը քայլեր կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ

14:35 12.10.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։ «Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար: Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից ամբողջ տարածաշրջանում […]

̰
Փաշինյանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում

13:36 12.10.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում որևէ մեկի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն մի կետը վերցնելն ու դրա վրա շեշտադրում անելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է այն համատեքստում, որ Ադրբեջանը պարբերաբար շեշտադրում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Հայաստանին  անհիմն մեղադրելով այդ կետի […]

̰
Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ. վարչապետ

13:27 12.10.2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: «Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն […]

̰
Խաղաղության խաչմերուկը ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

13:07 12.10.2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն: Փաշինյանը խոսել է նաև այն մասին, թե ինչու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը գնալով մեծանում: «Մենք, որպես կանոն, […]

̰
Իրանի նախագահը Իսրայելին կոչ է արել դադարեցնել մարտերը

14:39 11.10.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։ «Կցանկանայի Իսրայելին ասել՝ դադարեք, վերջ տվեք անմեղ մարդկանց սպանելը, դադարեցրեք ռմբակոծել բնակելի շենքերը։ Իսրայելը խախտել է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային պայմանավորվածությունները։ Նա դա անում է, քանի որ գիտի, որ իր […]

̰
Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը

19:45 10.10.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդգրկված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագծի […]

̰
Պուտինը Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում

18:40 10.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ հարաբերությունների հարցերը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առաջին հերթին՝ երկկողմ ռուս-իրանական հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի նախագահի հետ Պուտինի առաջիկա բանակցությունների թեմաներին վերաբերող հարցին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը շատ […]

̰
Իրանը մեկնաբանել է միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածի հնարավորությունը

14:51 10.10.2024

Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին կազդի Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի գաղափարաքաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Ռասուլ Սանայ Ռադը։ «Այսօր խոսվում է սիոնիստների արձագանքի մասին (Իսրայել), նույնիսկ նրանց տերերը, ներառյալ ԱՄՆ-ը, խորհուրդ են տալիս խուսափել միջուկային կենտրոնների և նավթագազային օբյեկտների վրա հարձակումներից»,- Իրանի ռազմական հրամանատարի խոսքերն է մեջբերում […]

̰
ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Ալիևի վրա՝ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքմանը հասնելու համար

22:27 09.10.2024

Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […]

̰
Իրանում մի խումբ պատգամավորներ դիմել են Անվտանգության խորհրդին՝ միջուկային զենքի ստեղծումը թույլ տալու խնդրանքով

14:28 09.10.2024

Իրանցի 39 պատգամավորներից բաղկացած խումբը պաշտոնական նամակ է ուղարկել Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով Իսրայելի սպառնալիքների ֆոնին վերանայել ազգային պաշտպանության դոկտրինը և թույլ տալ միջուկային զենք ստեղծել: Այս մասին հայտարարել է բողոքի նախաձեռնող, պատգամավոր Հասանալի Էխլաքի Ամիրին։ «Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին նամակ է ուղարկվել, որն այժմ ստորագրել է 39 պատգամավոր, նամակի թեման միջուկային […]

̰
Իրանը հայտարարել է, որ Իսրայելը փորձում է պատերազմ հրահրել՝ ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու համար

11:22 09.10.2024

Իսրայելը փորձում է Մերձավոր Արևելքը ներքաշել մեծ զինված հակամարտության մեջ՝ ամերիկյան նախագահական արշավի վրա ազդելու համար։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Օկուպացիոն ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) չարամտորեն շտապում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել շարունակվող պատերազմի մեջ՝ ԱՄՆ-ի գալիք ընտրությունների վրա ազդելու համար», – գրել է Բաղային X-ում: Միևնույն ժամանակ, ամերիկյան իրավապահ […]

̰
Ինչո՞ւ է Ադրբեջանը չեղարկում ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը, ի՞նչ կապ ունի դրա հետ ՀՀ-ն

21:06 08.10.2024

Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […]

̰
Իրանցի գեներալը հայտարարել է, որ հարվածից առաջ ԱՄՆ-ն Իսրայելին արբանյակային պատկերներ է տվել

19:53 08.10.2024

Իրանի հարձակումից առաջ Իսրայելը ԱՄՆ-ից տվյալներ էր ստացել իրանական հրթիռային ստորաբաժանումների տեղաշարժերի մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) մաս կազմող «Բասիջ» ջոկատների հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանին։ «Իրանի հրթիռային հարձակումների ժամանակ ամերիկացիները հայտնել են, որ տեղյակ չեն հարձակումների մասին, բայց իրականում ամերիկացիները սիոնիստներին (նկատի ունի Իսրայելի ղեկավարությանը) […]

̰
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ միջև համաձայնություն է ձեռքբերվել Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանության վերաբերյալ․ վարչապետի մամուլի խոսնակ

18:30 08.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

̰
Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում մասնակցել է դեղագործական միջազգային ցուցահանդեսի

17:50 08.10.2024

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Սեյեդ Հեյդար Մոհամմադիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս առողջապահության բնագավառի տարաբնույթ հարցերի, քննարկել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում: Առաջիկայում ՀՀ առողջապահության […]

̰
Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել․ Ուշակով

13:30 08.10.2024

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին։ Նման գաղափար կար, բայց մեկի կողմից չաջակցվեց»,-ասել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի […]

̰
BACK_TO_TOP