13:20 08.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար […]
12:49 08.10.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Կրեմլ, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
12:31 08.10.2024
Ռուսաստանի հետ հակամարտության լուծումը Վրաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է առաջիկա տարիների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։ «Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևոր առաջնահերթություններից են»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
10:09 08.10.2024
Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարձակվել ռազմական բազաների, հետախուզական օբյեկտների կամ հրամանատարական կետերի վրա, բայց ոչ միջուկային օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրները նշում են, սակայն, որ Իրանի առանցքային միջուկային օբյեկտները ապագայում կարող են թիրախ դառնալ Թեհրանի կողմից հնարավոր հետագա էսկալացիայի դեպքում, եթե […]
21:47 07.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում սկսել է մի շարք ընդդիադիր ուժերի առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցությունները՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի նախագահի նախաձեռնության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ […]
18:28 07.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները կկայանան երեքշաբթի օրը Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցում […]
13:39 07.10.2024
Եվրամիությունը կվերսկսի աշխատանքները Վրաստանի՝ համայնք մտնելու ուղղությամբ, խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հանրապետությունում կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ մշտական ներկայացուցիչ Պավել Գերչինսկին։ «Կարծում եմ և հուսով եմ, որ ընտրություններից հետո մենք կվերսկսենք աշխատանքը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ուղղությամբ և կփոխհատուցենք կորցրած ժամանակը, սակայն, եթե Վրաստանը խախտի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են՝ ազատությունը, […]
11:53 07.10.2024
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը՝ կառավարության հետ չհամաձայնեցված նրա արտասահմանյան այցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մեր սահմանադրությունը այն հիմնարար ակտն է, որում հատկապես արտացոլված է վրաց ժողովրդի կամքը, հետևաբար, դրա կանխամտածված, բացահայտ խախտումը չի կարող անարձագանք մնալ։ Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը […]
10:17 07.10.2024
ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ – Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին: […]
22:23 06.10.2024
Իրանական հրամանատարությունը մի քանի գործողությունների ծրագիր է մշակել այն դեպքում, երբ Թեհրանը բախվի Իսրայելի հետ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրիբը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նա բացատրել է, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրակի հետ է խաղում», և այդ կապակցությամբ իրանցի զինվորականները մի շարք վարժանքներ են անցկացրել։ […]
18:50 06.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Պաղեստինում և Լիբանանում իրականացված ռազմական գործողություններն իրենց տեսքով հիշեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումները (Իսրայել), օգտագործելով Պաղեստինում և Լիբանանում գտնվող սուրբ վայրերը, դպրոցները, մզկիթները և բժշկական համալիրները, աշխարհին հիշեցնում են ԻՊ-ի հանցագործությունները։ Քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների […]
17:14 06.10.2024
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […]
10:49 06.10.2024
Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […]
21:07 05.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հանրային գործիչ Սուրեն Սահակյանին: Անդրադարձ է եղել հիմնականում ներքաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ է շարժումը ղեկավարել Բագրատ Գալստանյանը, ինչո՞ւ հենց նա վարչապետի թեկնածու հայտարարվեց, որովհետև այլ թեկնածու չկա՞ր, թե՞ կար, բայց պետք չէր նրա անունը տալ, որովհետև ժողովուրդը չէր գնա նրա հետևից: Արդյոք քաղաքական հաշվարկը հենց եկեղեցականի վրա էր, և արդյոք ուղղորդվում է […]
10:36 05.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին, X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ «Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար պարոն Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և […]
20:28 04.10.2024
Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում: Այս անգամ՝ Ուզբեկստանի ԶՈՒ հետ: Հիշեցնենք՝ նախորդ զորավարժությունները ավարտվել էին ընդամենը 6 օր առաջ: Դրանք անցկացվել էին Նախիջևանում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ երկու զորավարժությունների մասին: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Ուզբեկստանի ԶՈՒ հետ անցկացվող զորավարժությունն ավելի լոկալ բնույթի միջոցառում է․ այն հրամանատարաշտաբային զորավարժություն է, կավարտվի […]
18:20 04.10.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցմանը: Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։ Պատասխան. Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս […]
14:52 04.10.2024
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։ Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության […]
11:50 04.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական Հանրապետության պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։ «Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, կհանդիպի Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,-գրել է Բաղայը X-ում (նախկինում՝ Twitter): […]
21:55 03.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև […]
19:48 03.10.2024
ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ է անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։ «Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան […]
17:12 03.10.2024
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար միակ նախապայմանը քաղաքական կամքն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի […]
16:42 03.10.2024
Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ վարել երկրի Պետական անվտանգության ծառայության հետ։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։ «2024 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Եվգենիևիչ Նարիշկինը պաշտոնական այցով մեկնել […]
16:36 03.10.2024
Ռուսաստանն ու Իրանը համատեղ նախագծեր կմշակեն բոլոր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի և տրանսպորտի, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` մեկնաբանելով Թեհրանում Իրանի ղեկավարության հետ իր բանակցությունները։ Միշուստինը երկուշաբթի այցելել է Իրան և երկրի մայրաքաղաքում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ «Մենք պայմանավորվեցինք խորացնել ռուս-իրանական համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ հատուկ […]
11:14 03.10.2024
Իրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա զանգվածային հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն։ «Անվտանգ թռիչքների համար բոլոր պայմաններն ապահովելուց հետո, բոլոր սահմանափակումները հանվել են, և ավիաընկերություններին թույլատրվել է թռիչքներ իրականացնել առավոտյան ժամը 5:00-ից»,- Յազերլոուի խոսքերն է մեջբերում IRNA […]
22:50 02.10.2024
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը հարյուրավոր բալիստիկ և թևավոր հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ: Գիշերային հրթիռակոծությանը պատասխան է խոստանում Իսրայելը, թեև Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում: Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
22:45 02.10.2024
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատում է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում իր վճռականությունը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ հարցի լուծումը վճռական փուլին է մոտենում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսային դեպարտամենտի պետ Ալեքսեյ Կլիմովը, պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր ղեկավարած վարչությունը միացել […]
19:20 02.10.2024
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է: «44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել, ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել և, այդ թվում, ցավոք սրտի՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական […]
19:12 02.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը պատասխանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը: Անջա Վեհլեռ-Շոկ: «Այս զարգացումներն ազդու՞մ են Ռուսաստանի նկատմամբ բնակչության դիրքորոշման վրա։ Ռուսաստանն այս հակամարտության միջոցով իր ազդեցությունն էր փորձում պահել Հայաստանի վրա, սակայն, երբ անցյալ տարի տեղի ունեցան ադրբեջանական հարձակումները, որևէ քայլ չձեռնարկվեց: Արդյո՞ք սա հայերին Ռուսաստանից հեռացրել […]
18:30 02.10.2024
Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ Այն «փոխզիջումների» և «զիջումների» փաթեթները, որոնք դրված են եղել 2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին, […]