Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ

17:09 25.07.2021

Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին երկրի խորհրդարանին մեղադրել է միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացման հարցի լուծմանը խոչընդոտելու մեջ: Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի խորհրդարանի նախագահությունը քննարկում է օրինագիծ, որով նախատեսվում է սահմանափակել Իրանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները: Ըստ առաջարկվող օրինագծի՝ կառավարությունը պարտավոր կլինի համաձայնեցնել խորհրդարանի հետ բանակցությունների թեման և ստանալ դրանց անցկացման թույլտվություն:

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին եթե մենք ուզում էինք ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ պատժամիջոցները վերացնելու համար, ապա իշխանության ողջ համակարգը պետք է որոշում կայացներ այդ մասին: Միայն կառավարությունը չի կարող դա անել, և Իրանի խորհրդարանը խոչընդոտեց պատժամիջոցների վերացման գործընթացին», – հայտարարել է հեռացող նախագահը:

Այժմ Վիեննայում բանակցություններ են ընթանում Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման շուրջ: Վեցերորդ փուլն ավարտվել է հունիսի 20-ին:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահության խոսնակ Սեյեդ Նեզամ ալ-Դին Մուսավին հայտարարել էր, որ Իրանի ընտրված նախագահ Իբրահիմ Ռաիսի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին

19:30 20.06.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին

Հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային […] ...

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

19:20 20.06.2025

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

19:14 20.06.2025

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

19:10 20.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

19:07 20.06.2025

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

19:00 20.06.2025

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP