TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

21:46 28.09.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը […]

̰
Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

21:29 28.09.2024

Մի շարք պետություններ փորձում են Իրանին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ այնտեղ մեծ պատերազմ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մեծ ուշադրություն է դարձվել (նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումներում), իհարկե, մերձավորարևելյան խնդիրներին, հակամարտության վերջին բռնկումներին ուղղակիորեն պաղեստինյան տարածքներում,  Լիբանանում, […]

̰
Թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից․ Իվանիշվիլի

21:10 28.09.2024

Վրաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ընդդիմադիր կուսակցությունների ու լրատվամիջոցների օգնությամբ ցանկանում են Վրաստանը ջնջել քարտեզից։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ «Մեր երկրի դեմ թշնամական ուժերը տեղական գործակալների միջոցով ցանկանում են ջնջել Վրաստանը քարտեզից, նրանք պատրաստվում են այն բանին, ինչ դարեր շարունակ չի հաջողվել անել ոչ մի նվաճողի»,- ասել է Իվանիշվիլին՝ […]

̰
Վրաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

13:00 28.09.2024

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Ամիլախվարիին՝ որպես Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի, արգասաբեր աշխատանքի համար, նախարարությունում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։ Գիորգի Ամիլախվարիի հրաժարականը մեծ կորուստ է Վրաստանի և ողջ իշխող թիմի համար»,- մեջբերում է […]

̰
Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

12:17 28.09.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից: Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։ Բայրամովը Բերբոքին ներկայացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

̰
Իրանը քայլեր կձեռնարկի Բեյրութի վրա Իսրայելի հարվածից հետո․ Փեզեշքիան

10:48 28.09.2024

Իրանի կառավարությունն իր ցավակցությունն է հայտնում Լիբանանի ժողովրդին և համապատասխան քայլեր կձեռնարկի Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» ստորգետնյա կենտրոնակայանի վրա Իսրայելի օդային հարվածից հետո: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը քայլեր կձեռնարկի սիոնիստների վերջին ոճրագործության կապակցությամբ (Իսրայել) և միշտ կլինի Լիբանանի ժողովրդի և դիմադրության առանցքի կողքին», – մեջբերում է նախագահի […]

̰
Իրանը Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն»

21:51 27.09.2024

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ԱՄՆ-ից Իսրայելին տրամադրվող 8,7 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության հաջորդ փաթեթն անվանել է «մարդասպանների վարձատրություն պատվիրատուից»։ «Իսրայելի ռեժիմը հայտարարեց, որ ԱՄՆ-ից ստացել է 8,7 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ՝ տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար: Այս գումարները ոչ այլ ինչ են, քան պատվիրատուի կողմից մարդասպանների և հանցագործների […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

15:36 27.09.2024

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում […]

̰
Կոբախիձեն հայտարարել է հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների գործընթացին արտաքին «աննախադեպ» միջամտության մասին

14:35 27.09.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների գործընթացին արտաքին «աննախադեպ» միջամտության մասին։ «Նման միջամտություններ եղել են նախկինում, բայց արտաքին միջամտությունը հատկապես բուռն է ներկա ընտրություններին, բայց ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա որևէ մեկը չի կարող ձևավորել վրաց ժողովրդի կամքը իր ձևով։ Ուստի արտաքին ազդեցությունը ոչ մի նշանակություն չի ունենա»,- ուրբաթ օրը […]

̰
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում․ Թուրքիայի նախագահ

10:17 27.09.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ […]

̰
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ

21:05 26.09.2024

Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

19:50 26.09.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

̰
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը

18:33 26.09.2024

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

̰
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ

18:18 26.09.2024

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետու­թյան և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժո­ղովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հա­մատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավո­րությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: «Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ […]

̰
Իրանը ցանկանում է փոխգործակցություն ամբողջ աշխարհի հետ. Փեզեշքիան

14:44 26.09.2024

Իրանը ձգտում է քաղաքական և տնտեսական փոխգործակցության ամբողջ աշխարհի հետ՝ արևմուտքից արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մինչ ես և արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպում ենք համաշխարհային տերությունների ներկայացուցիչների հետ, էկոնոմիկայի նախարարն Ուզբեկստանում բանակցություններ է վարում ասիական երկրների հետ։ Առաջիկայում նախագահի առաջին տեղակալը կմեկնի Հայաստան և Պակիստան։ Կառավարությունը […]

̰
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

14:36 26.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համապատասխան կայքէջում՝ https://rs.ge/TirPark-en?cat հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին: «Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու […]

̰
Քաղաքացիները մեծ սիրով, համոզմունքով և ակտիվությամբ են մասնակցում ստորագրահավաքին. Անահիտ Ադամյանը՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին

21:30 25.09.2024

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի եվրոպամետ քաղաքական ուժերը Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք են սկսել։ Նախաձեռնությունը 3 քաղաքական ուժերինն է՝ Հայաստանի «Եվրոպական» կուսակցությանը, «Հանուն Հանրապետության» կուսակցությանը և «Հանրապետություն» կուսակցությանը։ «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին: Անդրադարձ է եղել ստորագրահավաքի ընթացքին, դրա հետ կապված կազմակերպչական և մարզերում իրականացվելիք աշխատանքներին, ակնկալվող արդյունքներին: «Մեծ գոհունակությամբ […]

̰
Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր

19:16 25.09.2024

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր: Տեղի է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

17:26 25.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, սիրելի ընկեր, Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Հավատացած եմ, որ այս կարևոր շրջափուլում Ձեր հմուտ ղեկավարումն ու առաջնորդությունը կնպաստեն Վրաստանի առավել հզորացմանը և զարգացմանը: Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

23:40 24.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է տեղադրել։

̰
Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […]

̰
Աշխարհն Ալիևից պահանջում է խաղաղություն.  Լևոն Շիրինյան

20:48 24.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Քաղաքագետն անդրադարձել է Նյու-Յորքում Ապագայի գագաթնաժողովում վարչապետի ելույթին, մեկնաբանել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի և Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ-ում հնչեցրած խոսքերը: Իսկ ի՞նչ սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումից, որի մասին հայտնել է թուրքական «Սաբահ» թերթը: «Աշխարհը Ալիևից պահանջում է խաղաղություն և տարածքային ամբողջականության հաստատում: Հիմա ավելի լավ միջնորդ, քան […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային տոնավաճառին

20:32 24.09.2024

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Ադրբեջանում։ Գյուլերը Բաքվում մասնակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառին (ADEX 2024)։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»։ Գյուլերի հետ Բաքու են մեկնել նաև Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և օդուժի հրամանատար, […]

̰
Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել․ Ջո  Բայդեն

20:24 24.09.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանին պետք չէ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն տալ։ Այս կարծիքը նա հայտնել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակում: «Չպետք է թթվածին տանք ահաբեկիչների միջնորդներին և պետք է հասնենք այն բանին, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա»,-ասել է Բայդենը: Ավելի […]

̰
«Գազպրոմն» ու Իրանը քննարկել են համագործակցության ուղիները

19:46 24.09.2024

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը քննարկել են գազի ոլորտում համագործակցությունը, ասվում է ռուսական հոլդինգի հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 24-ին կայացել է «Գազպրոմ»-ի պատվիրակության աշխատանքային այցը Իրան։ «Այցի շրջանակում Թեհրանում կայացել է Ալեքսեյ Միլլերի և Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի աշխատանքային հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հունիսի վերջին «Գազպրոմը» և Իրանի ազգային […]

̰
Ռուսաստանը կշարունակի բացատրել իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ Իրանի հետ շփումներում․ Պեսկով

19:27 24.09.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի հստակեցնել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում Իրանի հետ շփումներում։ Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունները, թե նա պատրաստ է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ «Սա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է: Մենք կշարունակենք մեր իրանցի ընկերներին բացատրել […]

̰
Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. Փեզեշքիան

13:28 24.09.2024

Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։ «Մենք պատերազմ չենք ուզում:  Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ: Մենք բոլորից ավելի լավ գիտենք, որ եթե Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ սկսվի, դա ոչ ոքի օգուտ չի բերի: Իսրայելն է, որ ձգտում է ավելի մեծ […]

̰
Իրանի նախագահը հայտարարել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հակամարտությունը քննարկելու պատրաստակամության մասին

13:04 24.09.2024

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հայտարարել է, որ պատրաստ է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ քննարկել Ուկրաինայում իրավիճակը։ «Մենք պատրաստ ենք եվրոպացիների և ամերիկացիների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա՝ լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամը։ Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ «Մենք երբեք հավանություն […]

̰
Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր․ Միրզոյանը՝ Իտալիայի գործընկերոջը

10:16 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ […]

̰
Ալիևը մեղադրել է Արևմուտքին «Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրելու փորձի մեջ»

15:53 23.09.2024

Արևմտյան որոշ երկրներ փորձում են Հայաստանին Ադրբեջանի դեմ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի Մեջլիսի (խորհրդարան) նիստում։ «Արևմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը լիովին ակնհայտ են», – Ալիևի խոսքերն է մեջբերում ադրբեջանական պետական ​​«ԱզերԹաջ» գործակալությունը։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Արևմուտքը «հետաքրքրված չէ» հայ ժողովրդով։ «Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք […]

̰
BACK_TO_TOP