18:20 02.10.2024
Հայաստանն ինքը պետք է երաշխավորի իր անվտանգությունը, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլ նաև վարած քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: Վարչապետը վստահեցրել է՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ոչ թե կոմպլեմենտար, այլ հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Անդրադառնալով տարածաշրջանին՝ Փաշինյանը ընդգծել է. «Երբ 3+3 ձևաչափով մեր մասնակցության […]
16:25 02.10.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակման համատեքստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը թեմային անդրադարձել է Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։ «Եթե տեղյակ եք Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի, թրենդների և քաղաքականությունների մասին, գիտեք, որ մենք Հայաստանում ամեն ինչ անում ենք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ […]
15:45 02.10.2024
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այս ընտրությունները կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին, ինչը տխուր երեւույթ է։ Ի վերջո, բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրության նկատմամբ», – ասել է Կոբախիձեն։ Վրաստանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ արտերկրից ֆինանսավորվող վրացական […]
14:02 02.10.2024
Տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝ Հայաստան Հորդանան Իրան Իրաք Լիբանան Ղասախստան «Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության, կամ պաշտոնական ներկայացուցչությունների հետ»,-նշված է Հայկական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։
13:11 02.10.2024
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները հեռանան տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Եթե նրանք (ԱՄՆ-ը և Եվրոպան) հեռանան տարածաշրջանից, ապա, անկասկած, հակամարտությունները, պատերազմներն ու բախումները լիովին կդադարեն։ Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենք կարող են կարգուկանոն հաստատել իրենց տարածքներում և տարածաշրջանում, ապրել միասին խաղաղության, առողջության և բարեկեցության […]
10:46 02.10.2024
Անվտանգության նկատառումներով մինչև հոկտեմբերի 3-ի առավոտ չեղարկվել են թռիչքներն Իրանի ողջ տարածքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն։ «Անվտանգության ապահովման և տարածաշրջանում ներկայիս պայմանների պատճառով երկրի ողջ տարածքում բոլոր չվերթները չեղարկվել են մինչև վաղը առավոտյան ժամը 05:00-ն»,- մեջբերում է Tasnim գործակալությունը նրա խոսքերը:
10:33 02.10.2024
Իրանը Շվեյցարիայի միջոցով նախազգուշացում է ուղարկել Վաշինգտոնին, որպեսզի ԱՄՆ-ը չմիջամտի Իսրայելի վրա հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Շվեյցարիա ուղարկվել է նախազգուշացում՝ այն ամերիկացիներին փոխանցելու խնդրանքով, որ դա մեր օրինական ինքնապաշտպանության իրավունքն է, և մենք մտադիր չենք շարունակել: Նրանք նաև զգուշացրել են Միացյալ Նահանգներին հեռու մնալ […]
22:04 01.10.2024
Իսրայելի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրահանգով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իրանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ օդային հարվածների ազդանշանները գործարկվել են ողջ երկրում։
21:37 01.10.2024
Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Լիբանանում լարվածության ֆոնին։ Ամբողջ երկրում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում։ Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հորդանանի տարածքի երկնքում մի քանի հրթիռ է խփվել։ Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները տեղեկություններ են ստացել […]
21:21 01.10.2024
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին, հայտնում է Tasnim-ը։ Կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանության համար։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է […]
18:26 01.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային […]
17:33 01.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Գազայից և Լիբանանից հետո Իսրայելի հարձակումների հաջորդ թիրախը կարող են լինել «թուրքական հողերը»: «Ես բացահայտ ասում եմ՝ Պաղեստինից և Լիբանանից հետո մեր հայրենիքի հողերը կլինեն այն վայրը, որտեղ Իսրայելի վարչակազմը կշրջի իր հայացքը»,- ասել է Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: Նրա խոսքով, մինչ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում […]
17:18 01.10.2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, խորհրդարանում ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը, նշել է. «Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»: Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով […]
17:03 01.10.2024
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի […]
15:50 01.10.2024
Հայաստանը միջազգային հանրությանն առաջարկում է Ադրբեջանի գործընկերների հետ խոսել արդեն իսկ համաձայնեցված կետերով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա պայմանագիրը հենց այսօր համաձայնեցված կետերով կնքելու առումով»,-ասաց Սիմոնյանը:ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ադրբեջանի իր գործընկերն է իրեն ասել, […]
14:56 01.10.2024
Իրանական Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա։ Ահաբեկչությունն իրականացվել է Իրանի Բենթ քաղաքում (Սիստան և Բելուջիստան նահանգ), կան զոհեր և վիրավորներ, հայտնում է IRNA գործակալությունը։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ Բենթ քաղաքի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Փարվիզ Քադհոդայը և Բենտի քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ […]
21:15 30.09.2024
Վաշինգոտնում օրերս կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այդ հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրությունը բովանդակային առումով գրեթե ոչինչ չասեց: Նշվեց միայն, որ կողմերը համաձայնել են ամենասեղմ ժամանակահատվածում ներդնել լրացուցիչ ջանքեր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
18:31 30.09.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկմանը։ Մասնակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացմանն ուղղված մի շարք օրակարգային հարցերի, ներառյալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության խորացումը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը, կայուն ենթակառուցվածքների ստեղծումը և «Հյուսիս-Հարավ» միջանցքին առնչվող հարցերը։ «Հայաստանի վիճակագրական […]
18:25 30.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Այս համատեքստում […]
17:02 30.09.2024
Իրանը մտադիր է լրջորեն ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ և լուծել վիճելի հարցերը միմյանց հետ համագործակցելով, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Ես շատ գոհ եմ այն լավ տեմպերից, որով զարգանում են մեր հարաբերությունները բոլոր մակարդակներում, ես կցանկանայի ընդգծել, որ Իրանի նոր կառավարությունը լրջորեն մտադիր է ամրապնդել մեր հարաբերությունները», – ասել է փոխնախագահը Ռուսաստանի […]
15:40 30.09.2024
Շուտով կարող է ստորագրվել Իրան ռուսական գազատարով գազի մատակարարման պայմանագիր։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Հղում անելով Իրանի նավթի նախարարությանը՝ Ալիաբադին պարզաբանել է, որ այս թեմայի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Հրատարակությունը նշում է, որ Իրանը ֆորմալ առումով երկնագույն վառելիքի պակաս չի զգում՝ գազի պաշարներով աշխարհում զբաղեցնելով […]
13:42 30.09.2024
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում։ Նա կոչ է արել կողմերին հաշտվել։ «Մենք պետք է վերականգնենք վստահությունը միմյանց նկատմամբ և միասին ապրենք: Մենք պետք է ամեն ինչ ճիշտ վերլուծենք: Մենք նաև սխալներ ենք թույլ տվել Աբխազիայի և […]
13:13 30.09.2024
Իրանը մտադիր չէ շիական «Հըզբոլլահ» շարժմանը օգնելու համար իր զորքերը ուղարկել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կառավարությունները, երկրները և բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ Լիբանանը և Պաղեստինը, ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ պաշտպանվելու սիոնիստական ռեժիմի ագրեսիայից: Այս օկուպացիոն ռեժիմը ջախջախելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը կամավորներ կամ օժանդակ ուժեր ուղարկելու […]
12:28 30.09.2024
Վրաստանի իշխանություններն առաջարկում են Ռուսաստանին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից հետո անցնել կոնկրետ միջոցների։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Ես կասեի, որ Լավրովի նման հայտարարություններից հետո լավ կլինի անցնել արդյունավետ քայլերի»,- ասել է նա։ Մասնավորապես, […]
12:03 30.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Իսրայելը կսկսի հարձակվել Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա։ Այս դիրքորոշումը նա հայտնել է կառավարության նիստում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ լիբանանցի մարտիկները մնան մենակ, և արյունարբու ռեժիմը (Իսրայել) հերթով հարվածներ հասցնի Դիմադրության առանցքի մյուս երկրներին»,- մեջբերում է Փեզեշքիանի խոսքը Tasnim […]
23:45 29.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ «Իսրայելի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունները» անպատասխան չեն մնա։ Նրա խոսքերը մեջբերում է Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքը։ «Իսրայելի հանցագործություններն անպատասխան չեն մնա լիբանանյան «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի սպանությունից հետո, Իսրայելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի համապատասխանում որևէ միջազգային նորմի», – ընդգծել է Իրանի նախագահը։ Սեպտեմբերի […]
18:34 29.09.2024
Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) կհամաձայնեցնի լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի սպանության համար Իսրայելից «պատասխանի և վրեժխնդրության» տարբերակները և դրանք կառաջարկի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, որը կորոշի, թե ինչպես վարվել: Այդ մասին Mehr լրատվական գործակալությանը հայտնել է օրենսդիր Ահմադ Նադերին: Գործակալությունը նշում է, որ կիրակի օրը Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել։ Հանդիպմանը քննարկվել են […]
15:51 29.09.2024
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությունը չի նշանակում դիմադրության ավարտ։ Այդ մասին Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Հասան Նասրուլլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ, ավելի շուտ դա նշանավորում է նոր փուլի սկիզբ, որը բնութագրվում է ավելի մեծ […]
21:46 28.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը […]
21:29 28.09.2024
Մի շարք պետություններ փորձում են Իրանին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ այնտեղ մեծ պատերազմ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մեծ ուշադրություն է դարձվել (նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումներում), իհարկե, մերձավորարևելյան խնդիրներին, հակամարտության վերջին բռնկումներին ուղղակիորեն պաղեստինյան տարածքներում, Լիբանանում, […]