19:40 21.06.2021
«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները նախատեսում են թույլ չտալ, որ հէկը կառուցող ընկերության տրանսպորտային միջոցները շարժվեն կիրճի ուղղությամբ: Ըստ «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցի կազմակերպիչներից մեկի՝ Վառլամ Գոլեթիանիի, ծանր տեխնիկան այսօր առավոտյան փորձել է շարժվել Նամախվան գյուղի ուղղությամբ, սակայն ակտիվիստները բեռնատարներին թույլ չեն տվել դա անել: «Որպեսզի սկսվի միջնորդության գործընթացը, մեր պայմանները պետք է բավարարվեն: Պայմաններից մեկը կիրճում […]
18:40 21.06.2021
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը փախստականների մասին նոր համաձայնագիր կնքելու կոչով դիմել է Թուրքիային։ Այդ մասին նա հայտնել է «Welt» թերթին տված հարցազրույցի ընթացքում։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Գերմանիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է. «Մենք պետք է նոր թափ հաղորդենք Թուրքիայի հետ համագործակցությունը միգրացիայի հարցում։ Չնայած Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ մենք պետք է ընդգծենք, […]
18:30 21.06.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի տեղեկությամբ, այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է հնդկական շտամի 20 դեպք: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ամիրան Գամկրելիձեն ենթադրում է, որ հնդկական շտամի տարածումը երկրով 10-15 տոկոս է: «Այսօր մենք երկրում պաշտոնապես արձանագրել ենք հնդկական շտամի 20 դեպք, կար 18-ը և ևս երկուսը հաստատվեցին շաբաթ օրը: Մենք գտնում ենք, որ 10-15 […]
18:15 21.06.2021
Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցումը պահանջող մեղադրական եզրակացությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գործով առաջին քննությունը կայացել է հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։ Առաջին նիստում քննարկվել և դատարանի կողմից մերժվել են մեղադրող կողմի՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչների համար քաղաքականությամբ զբաղվելու արգելք կիրառելու և կուսակցության պետական ֆինանսավորման բանկային հաշիվներին կալանք դնելու պահանջները։ Որպես հաջորդ […]
17:35 21.06.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես նշելով. «Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող ընտրություններ անցկացնելու և նախնական արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Հետագա հաջողություններ եմ մաղթում: Ակնկալում եմ սերտ համագործակցություն նոր կառավարության հետ»:
15:58 21.06.2021
Թուրքիայի Բիթլիս նահանգի ու Հիզան շրջանի 19 բնակավայրում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Սահմանափակման պատճառը հնարավոր ռազմական գործողություններն են։ Փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ է մտել 2021թ․ հունիսի 21-ին՝ ժամը 02։00-ին, և կշարունակվի մինչև պատկան մարմինների կողմից համապատասխան որոշման հրապարակումը։
15:27 21.06.2021
Ռաիսին հավելել է, որ իրանցիները նախագահական ընտրություններին իրենց զանգվածային մասնակցությամբ կարևոր ուղերձ են հղել աշխարհին:
14:28 21.06.2021
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթելու և որպես մեծամասնություն կառավարության ձևավորելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փայլանը:
14:10 21.06.2021
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պաշտոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։ Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել […]
12:46 21.06.2021
Վրաստանում կորոնավիրուսային վարակի նոր բռնկումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի Բաթումում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առողջապահության հարցերով խորհրդական, պրոֆեսոր Գիորգի Պխակաձեն: Նա ակնկալում է, որ դեպքերի հետ կապված իրավիճակը երկրում կզարգանա մոտավորապես նույն սցենարով, ինչ մեկ տարի առաջ, բայց այժմ կորոնավիրուսի նոր մուտացիաները կարող են խորացնել իրավիճակը: Միևնույն ժամանակ, հիշեցրել է, որ անցյալ տարի Վրաստանի սևծովյան […]
11:28 21.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 260 նոր դեպք, ապաքինվել է 834 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 834 մարդ, մահացել` 15 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 359 141 դեպք: Այստեղից ապաքինվել է 345 582 մարդ, մահացել` 5 175 պացիենտ: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է […]
10:32 21.06.2021
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, այս ամիս, ամենայն հավանականությամբ, պարետային ժամը կվերացվի, փոխանցում է Aliq.ge-ն։ «Պարետային ժամի չեղարկումը մասամբ կախված է ներկա կայուն վիճակի դինամիկայից: Սահմանափակման վերացումը սպասվում է այս ամիս, եթե համաճարակաբանական դինամիկան թույլ տա մեզ»,-ասել է Ցերցվաձեն: Ինչպես նաև, ըստ վարակաբանի, քննարկվում է բաց տարածքներում դիմակ կրելու կարգի վերացման հնարավորությունը։ «Քննարկվում […]
19:15 20.06.2021
Թուրքիայում՝ Իզմիր քաղաքի մերձակայքում, հնագետները հայտնաբերել են կնոջ 1800 տարեկան արձան: Հայտարարվել է, որ պեղումները կշարունակվեն այս տարի, հայտնում է Anadolu- ն: Աշխատանքները կատարվում են հնագույն Մետրոպոլիս քաղաքի տեղում՝ Իզմիրից 40 կիլոմետր հեռավորության վրա և հնագույն Եփեսոս քաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա: Հնէաբանները հայտնաբերել են հելլենիստական, հռոմեական, բյուզանդական և օսմանյան շրջանների բազմաթիվ արտեֆակտներ: A 1,800-year-old […]
15:47 20.06.2021
Զալկալիանին նաև անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար համաձայնությանը:
14:10 20.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հնդկական շտամի երկու նոր դեպք: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղելիձեի խոսքով, երկուսն էլ հաստատվել են երեկ կեսօրին: «Դելտա» անունով հայտնի շտամը Վրաստանում հաստատվել է ընդհանուր առմամբ 20 մարդու մոտ: «18 դեպքից հետո հաստատվել է ևս 2 դեպք, այսինքն՝ մենք ունենք ընդհանուր առմամբ 20 դեպք: Ինչպես գիտեք, Բրիտանիայում տևեց մոտ […]
13:55 20.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 521 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 911 մարդ, մահացել՝ 12 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 18 737 թեստ, այստեղից 9 329-ը՝ հակագենի արագ և 9 408-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրական […]
08:47 20.06.2021
Ստամբուլում կանայք դուրս են եկել ակցիայի՝ բողոքելով հուլիսի 1-ից Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է France 24-ը։ 2011 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված կոնվենցիան ուղղված է կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության դեմ։ Թուրքիան կոնվենցիան ստորագրած առաջին երկիրն է։Դրանից հետո կոնվենցիային են միացել 45 երկրներ, ինչպես նաև […]
19:50 19.06.2021
Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին մեկնաբանել է սոցցանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիում վնասվել է մշակութային ժառանգության հուշարձանը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Թեա Ծուլուկիանին նշում է, որ աշխատանքներ են սկսվել Թբիլիսիում վնասված արաբական արձանագրության վերականգնման ուղղությամբ: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սոցիալական ցանցում տարածված գրառման հեղինակին: Առավոտյան մշակութային ժառանգության պահպանության գործակալության […]
18:42 19.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Ռայիսի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի […]
18:20 19.06.2021
Նախագահական ընտրություններից հետո Իրանին մեծ փոփոխություններ են սպասվում, հայտարարել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին ՝ հավաքելով ձայների 61,9% -ը։ Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 28,9 միլիոն ընտրողից 17,9 միլիոնը։ Ռաիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը: […]
16:50 19.06.2021
17,9 միլիոն ձայն ստացած Ռայիսին պաշտոնապես հայտարարվում է Իրանում կայացած նախագահական ընտրությունների հաղթող: Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարարը: Իրանում կայացած նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 48.8%:
14:48 19.06.2021
«Էբրահիմ Ռայիսին ընտրվել է Իրանի նախագահ, ապագայում բոլորը պետք է աշխատեն նրա հետ»,- ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Մենք պետք է հարգենք ընտրությունների անցկացման ընթացակարգերը, նրա օգտին քվեարկել է գրեթե 20 միլիոն մարդ: Այսուհետ մեզանից յուրաքանչյուրը ստիպված կլինի աշխատել այս եղանակով ՝ անկախ նրանից՝ համաձայն ենք նրա հետ, թե ոչ, մեզ դուր է […]
13:48 19.06.2021
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է նախագահի իր փաստացի հետնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի համար, հայտնել է պետության գործող ղեկավարի մամուլի քարտուղար Ալիռեզա Մոեսին: Հիշեցնենք, որ Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջատար է նախագահական ընտրություններում: Նա հավաքել է 17.8 մլն ձայն:
13:00 19.06.2021
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջատար է նախագահական ընտրություններում: Նա հավաքել է 17.8 մլն ձայն: Այս մասին հայտնել է Ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը, ում ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Ընտրություններին մասնակցել է 28.6 մլն ընտրող: Երկրորդ տեղում Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային է, ով ստացել է ավելի քան 3.3 մլն ընտրողի […]
09:46 19.06.2021
Ժամանակակից Իրանի պատմության մեջ նախագահական 13-րդ ընտրություններն ավարտվել են տեղի ժամանակով 02։00-ին։ Քվեարկությունը սկսվել էր 07։00-ին և պետք է շարունակվեր մինչև կեսգիշեր, սակայն ընտրատեղմասերի աշխատանքը երկարացվել է մասնակիցների հոսքի պատճառով։ Արդյունքները, ենթադրաբար, կհրապարակվեն այսօր։ Համաձայն հարցումների՝ ֆավորիտ է համարվում Գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, որին հաջորդում է Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Մյուս երկու հավակնորդներն […]
09:26 19.06.2021
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները, հաղորդում է Aliq.ge-ն: Երկու երկրները կապող կամուրջը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ «Բարեկամության կամուրջը կառուցվում է հին՝ այսօր գործող կամրջի հարևանությամբ: Կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ երթևեկելի գոտիներով, ջրահեռացման […]
20:58 18.06.2021
«Նամախվանի ՀԷԿ»-ի նախագծում եվրոպական միջնորդի ներգրավմամբ շատ դրական գործընթաց է իրականացվում, պետությունը կատարել է առաջին քայլը, այժմ մենք բողոքի շարժման առաջնորդներից դրական հակաքայլեր ենք ակնկալում,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման և բանակցությունների կենտրոնի ներգրավմամբ հանդիպումը կանցկացվի այսօր առցանց: «Եվրոպացի միջնորդի ներգրավմամբ շատ դրական […]