19:53 18.06.2021
Վրաստանի հանրային պաշտպանն անհիմն է համարում «պարետային ժամն» ուժի մեջ թողնելու իշխանությունների որոշումը: Այս մասին օմբուդսմեն Նինո Լոմջարիան ասել է Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նիստում: Օմբուդսմենը կարծում է, որ միջգերատեսչական համակարգող խորհուրդը պետք է հանրությանը տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է «պարետային ժամն» ազդում կորոնավիրուսի տարածումը զսպելու վրա. «Չնայած, 2021 թ. մարտի դրությամբ համաճարակի […]
17:00 18.06.2021
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսական S7 և Aeroflot ավիաընկերություններն ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր Forbes ամսագրին մոտ կանգնած երկու աղբյուր հայտնում է, որ Ռուսաստանը հնարավոր է հուլիսի 1-ից վերսկսի Թուրքիայի հետ չվերթները: Այդ աղբյուրներից մեկը հայտնում […]
16:32 18.06.2021
«Տաշիր» ընկերությունների խումբն Ադրբեջանի կողմից ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն աբսուրդային է անվանել։ Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնում են «Տաշիր»-ից: «Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ, զայրույթ առաջացնող է և անընդունելի»,- ասել են ընկերության մամուլի ծառայությունից: «Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ […]
16:22 18.06.2021
Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է գրասենյակի աշխատակիցներից մեկը, հաղորդում է Ermenihaber-ը։ Իզմիրի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը գործել է նախկին բուժաշխատող Օնուր Գենջերը։ Նա այժմ հայտնաբերված և ձերբակալված է։ Հայտարարություն է տարածել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ նշելով, […]
14:00 18.06.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես ասեկոսեներ: Այդ մասին գրում է ТАСС-ը։ «Մենք այդ հարցը չենք քննարկել», – ասել է ՌԴ նախարարը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի […]
13:44 18.06.2021
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հունիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային […]
12:27 18.06.2021
Թուրքիայում երկրի կառավարությանը քննադատող հերթական քաղաքացուն առաջադրվել է «նախագահին վիրավորելու» մեղադրանք: Մ.Ա. Սանջաքթութան անունով քաղաքացին ձերբակալվել, ապա ստորագրությամբ բաց է թողնվել այն բանից հետո, երբ թուրքական լրատվական նախագծերից մեկի՝ Ռիզեում պատրաստած փողոցային ռեպորտաժի շրջանակներում խստորեն քննադատել է կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Սոցցանցում տեսանյութի հրապարակումից հետո դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն է […]
12:05 18.06.2021
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է շինծու մեղադրանքներ է առաջադրել հայերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ» -ի սեփականատեր Դավիթ Գալստյանին, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով: […]
12:01 18.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 28 593 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,35%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,5%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 357 591 դեպք: Ապաքինվել է ևս 657 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
09:45 18.06.2021
Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու իրավունք ունի 59 310 307 իրանցի։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ավելի քան 1․3 միլիոնն առաջին անգամ է քվեարկելու։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07։00-ին։ Քվեարկությունը կավարտվի կեսգիշերին։ Երկրում գործում է 72 հազար ընտրատեղամաս։ Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել ևս 133 երկրում։ Իրանում նախագահական 13-րդ ընտրություններն ընթանում են ՏԻՄ 6-րդ ընտրություններին զուգահեռ։ […]
20:34 17.06.2021
Ըստ Զախարովայի՝ տարածաշրջանում երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ռազամական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։
19:51 17.06.2021
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 75-րդ նիստի շրջանակներում «Աբխազիայից Վրաստան ու Ցխինվալի շրջանից/ Հարավային Օսիա Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» Վրաստանի ու աշխարհի տարբեր շրջանների կողմից առաջարկած բանաձևն է ընդունել: Հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանը նշված բանաձևը ՄԱԿ-ի ասամբլեայում է ներկայացնում 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում բռնի ճանապարհով […]
19:44 17.06.2021
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլը: Գրում է Ermenihaber.am-ը։ Բուլդանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցի, հանդիպել, զրույց ունեցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել: HDP-ական գործիչներն այնուհետև հանդիպել են Վաքըֆլը գյուղի կոոպերատիվի կին ներկայացուցիչների հետ: Փերվին Բուլդանն այդ հանդիպմանը […]
19:35 17.06.2021
Կքննարկվի նաև կազմակերպության դերը տարածաշրջանային հակամարտությունների լուծմանն աջակցելու հարցում։
19:10 17.06.2021
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ռազմավարությունն է ներկայացրել: Հաղորդում է Aliq.ge-ն։ Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի ընդդիմանալ Ռուսաստանի կառավարության փորձերին՝ ներկայանալ որպես մեդիատոր և ոչ կողմ Ուկրաինայում, Վրաստանում ու Մոլդովայում տարածքային կոնֆլիկտների մեջ: «Եվրամիությունը շարունակում է իր չճանաչման քաղաքականությունը Ղրիմի թերակղզու ապօրինի անեքսիայի և Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես […]
18:53 17.06.2021
ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված […]
18:47 17.06.2021
Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) հայտարարել է տեղական GÖKBEY (T-625) բազմանպատակ ուղղաթիռի նախագծում գրանցած հերթական առաջընթացի մասին: TAI-ի սոցցանցի էջում արված գրառման մեջ տեղեկացվել է, որ Թուրքիայի քաղավիացիան հավանություն է տվել GÖKBEY (Գյոքբեյ) ուղղաթիռների նախագծի կազմակերպման գործընթացին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Սրանից հետո ուղղաթիռի նախագիծը քաղավիացիայի կողմից պետք է ստանա TİP հավաստագիր (դրանով հաստատվում է արտադրանքի համապատասխանությունը […]
16:40 17.06.2021
Շուշիում երկու նախագահները ստորագրել են հայտարարություն դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ։
16:16 17.06.2021
Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ 1. Վարդան Կոստանյանին 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասվում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ստորագրած որոշման մեջ:
13:41 17.06.2021
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական […]
11:54 17.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 31 350 թեստ, այստեղից 17 359-ը՝ հակագենի արագ թեստով և 13 991-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. oրական 2,36%, վերջին 14 օրը –2,49%, վերջին 7 օրը –2,4%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 356 […]
17:55 16.06.2021
Հունիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է «Bahman Group» ավտոմեքենաշինական ընկերություն և հանդիպել գլխավոր տնօրեն Բյույուք Ալիմորադլուի հետ: ՀՀ դեսպանը ծանոթացել է տարբեր մակնիշի ավտոմեքենաների արտադրությանը և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել հայկական կողմի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ համագործակցության հնարավորությունները: Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ՀՀ համապատասխան պետական […]
16:07 16.06.2021
Իրանի նախկին փոխնախագահ Մոհեն Մեհրալիզադեն հրաժարվել է հունիսի 18-ին կայանալիք նախագահի ընտրությանը մասնակցելուց, գրում է IRNA գործակալությունը: Նախագահի պաշտոնի համար պայքարողների թվում են Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռայիսին, Կայացված որոշումների նպատակահարմարության հարցով խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմատին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն […]
15:41 16.06.2021
Ամերիկյան Fitch Ratings վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման գնահատականը, տեղեկացնում է Ermenihаber-ը: Ըստ այդմ՝ ավելի վաղ Թուրքիայի համար 2021թ. կանխատեսված 6․7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինվել է 6․3 տոկոս կանխատեսմամբ։ Գործակալության հունիսին հրապարակած զեկույցի տվյալներով, 2021թ. վերջին ակնկալվում է, որ Թուրքիայում գնաճը կկազմի 15.5 տոկոս (մարտի տվյալներով՝ 11.5 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարի […]
14:23 16.06.2021
Այսօր Բաքվում սկսվում է այնտեղ պահվող հայ գերիներից 14-ի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը։ Ադրբեջանական լրատվամիջոցում նշված է, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է Ադրբեջանի տարածքում «դիվերսիայի», «ահաբեկչության» և այլ «հանցավոր գործողությունների» համար: Դատարանի առջև են կանգնելու Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի […]
14:15 16.06.2021
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, ինչպես նաև կշարունակեն զինված ուժերի համաձայնեցված արդիականացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Շուշիի հռչակագրի տեքստում, որը ստորագրվել է երեքշաբթի՝ հունիսի 15-ին, երկու երկրների նախագահների կողմից։ «Երրորդ պետության կամ պետությունների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների […]
14:00 16.06.2021
Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։ Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր […]
12:56 16.06.2021
Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև […]
12:36 16.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 811 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 672 մարդ, մահացել՝ 13 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 34 668 թեստ, այստեղից 19 809-ը՝ հակագենի արագ և 14 859-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի […]