17:11 21.09.2024
Իրանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,-նշված է Իրանի ԱԳՆ-ի՝ «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
15:25 21.09.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել սիրիացի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ և սպասում է սիրիական կողմից համապատասխան առաջարկի պատասխանին։ «Մենք արդեն հայտարարել ենք Բաշար ալ Ասադի հետ հանդիպելու մեր ցանկության մասին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք սպասում ենք սիրիական կողմից պատասխանին: Մենք պատրաստ ենք դրան: Հավատում […]
16:38 20.09.2024
«Վանատուրի պեղումների խումբ»-ը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը Հազարագյուղի պեղավայրում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերել է կացարանի մնացորդներ, որոնք թվագրվում են ուշ բրոնզի դարով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գտածոներից ամենաուշագրավը մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի դիմանկարով քարացած (ածխացած) խնձորն է։ Խնձորի վրա փորագրված Անահիտի դիմանկարը, լինելով այդ ժամանակաշրջանի խորհրդանշական ցուցիչներից մեկը, կարող է նոր լույս սփռել հայկական դիցաբանության ուսումնասիրության […]
21:28 19.09.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Անդրադարձ է եղել Երևանում այս օրերին տեղի ունեցող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, դրա կարևորությանը մեր անվտանգային, քաղաքական, տնտեսական խնդիրների լուծման գործում: Ստեփան Գրիգորյանը անդրադարձել է նաև վարչապետի երեկվա ելույթի կարևոր շեշտադրումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին: «Մեր անվտանգային միակ ճանապահը, […]
20:38 19.09.2024
Բրիտանական «Բրիթիշ փետրոլիում» նավթային ընկերությունը սկսել է վաճառել Ադրբեջանում ունեցած իր ակտիվները: Ընկերության մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ բաժնետոմսերի մեծ փաթեթի վաճառքի գործարքը ավարտին է հասցվել: Ի՞նչ գործարքի մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բրիտանական այդ «էներգո գիգանտ»-ի դուստր ընկերությունը՝ «Բրիթիշ փետրոլիում Ադրբեջան» ընկերությունը, վաճառել է «Տրանս […]
19:28 19.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Փեզեշքիանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր […]
12:30 19.09.2024
Դիվանագիտական նոր լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Նիդերլանդների միջև: Պատճառը պաշտոնական Ամստերդամի հստակ դիրքորոշումն է Արցախի դեմ Բաքվի իրականացրած ագրեսիայի հարցում: Ադրբեջանի արտգործնախարարությունը հոլանդացիներին հայամետության մեջ մեղադրող հերթական հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչն է նոր լարվածության պատճառ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Անցյալ շաբաթ Նիդերլանդների կառավարությունը հրապարակել է ՝ 138 էջի վրա […]
20:12 18.09.2024
Երևանում տեղի է ունեցել Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև վարչապետ Փաշինյանը: Գագաթնաժողովում քննարկվել են Հայաստանի և սփյուռքի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները: Համաշխարհային հայկական գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նշեց, որ անվտանգային այն ճարտարապետությունը, որը որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը: Հարցը դիտարկելիս, ըստ վարչապետի, կա ընկալման […]
16:56 18.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: […]
16:40 18.09.2024
Վաշինգտոնը միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում Նյու Յորքում: Դրանից բացի, Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Վերջին շրջանի գրեթե բոլոր հանդիպումներում գերակայողը Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն են: […]
15:07 18.09.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը՝ ժամը 05:00-08:00-ն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
14:29 18.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։ Այս մասին վարչապետն ասել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։ «Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ […]
13:54 18.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ ստորագրված կանոնակարգի համատեքստում հնարավորություն է տեսնում բանակցային եղանակով վերադարձնելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից շահարկումներին, ըստ որի՝ […]
12:42 18.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչքան ՀԱՊԿ-ում չեն հնչում Հայաստանի հարցերի պատասխանները, այդքան ամեն վայրկյան ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից, մեծ է հավանականությունը, որ կանցնի անդառնալիության կետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետության փոփոխությանը։ «Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն […]
20:42 17.09.2024
Հոկտեմբերի 1-ից Ադրբեջանում, հավանաբար, կբացվեն ցամաքային բոլոր սահմանները, որոնք փակ են արդեն գրեթե 4,5 տարի: Հարևանների հետ սահմանները փակ պահելու ֆորմալ պատճառը կարանտինային ռեժիմն է, որը գործում է կորոնավիրուսային վարակի վտանգի հետ կապված: Մասնագետները կարծում են, որ իրական պատճառները ոչ թե առողջապահական են, այլ՝ զուտ քաղաքական: Փակ սահմանները Իլհամ Ալիևին իսկապե՞ս թույլ են տալիս պաշտպանել […]
17:03 17.09.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Թբիլիսիի դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ կզրուցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա լրագրողներին ասել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Կոբախիձեն հավելել է, որ անձամբ է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ բանակցություններ վարելու Վրաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցի շուրջ։ Սեպտեմբերի 16-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է […]
15:55 17.09.2024
Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանի Յազդ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտարարել է նահանգային արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարը։ «Մոտավորապես ժամը 02:30-ին Բուշեհր քաղաքից Մաշհադ մեկնող մարդատար ավտոբուսը Յազդ-Տեբես մայրուղու 140-րդ կմ-ին շրջվել է», – հայտնում է Tasnim գործակալությունը: Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ, մոտ 41-ը ստացել է տարբեր աստիճանի […]
15:18 17.09.2024
Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%-ը։ Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և […]
17:46 16.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները: Իրակլի Կոբախիձե – Հարգելի պարոն վարչապետ, Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ: Հիշեցնեմ մարտին իմ […]
16:51 16.09.2024
Թբիլիսիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: Վարչապետ […]
14:12 16.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:
16:39 15.09.2024
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնեղենի արտադրամասում պայթյուն է որոտացել, կան տուժածներ, հաղորդում է NTV հեռուստաալիքը։ «Մակարոնեղենի արտադրամասում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ահազանգը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել է հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ պայթյունի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 20 մարդ։ Հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհաշիջման […]
12:50 15.09.2024
Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման վրա, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Երեքշաբթի օրը Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իրանին նոր պատժամիջոցներով, […]
11:17 15.09.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
19:00 14.09.2024
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է շրջանառվող լուրերը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառում Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Իրանի Tasnimnews լրատվական գործակալությունը։ «Մեկ անգամ ևս հստակ հիշեցնում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Ցանկացած պնդում, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է վաճառում, սուտ է»,- հայտարարել է Քանանին: Նա ԵՄ-ին խորհուրդ է […]
17:40 14.09.2024
Իրանը ուղեծիր է դուրս բերել «Չամրան-1» հետազոտական արբանյակը, որի հիմնական գործառույթը ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի փորձարկումն է, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: «Այսօր առավոտյան «Չամրան-1» հետազոտական արբանյակը տիեզերք է արձակվել «Каэм-100» հրթիռի միջոցով և հաջողությամբ դուրս բերվել ուղեծիր 550 կիլոմետր բարձրության վրա»,- ասվում է հրապարակված զեկույցում։ Արբանյակի հիմնական առաքելությունը, ինչպես նշվում է զեկույցում, […]
15:58 14.09.2024
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին և օգնել այդ հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից։ Օվերչուկը նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում։ «Ես ուզում եմ ասել, որ […]
12:48 14.09.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […]
20:48 13.09.2024
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
17:54 13.09.2024
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օկամպոն նման կարծիք է հայտնել մամուլի ասուլիսի ընթացքում՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։ Նա չափազանց կարևոր է […]