12:25 06.05.2021
Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Նշվում է, որ ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ տրանսպորտային միջոցի դիմապակին վնասվել էր քարաթափման հետևանքով, ուստի հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հանցադեպի բացակայություն) նախատեսված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Ստուգմամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս ճանապարհի 8,5-րդ կիլոմետրը: Դեպքի վայր հանդիսացող տեղանքի զննությամբ պարզվել է, որ դրա աջակողմյան հատվածում առկա է 5-6 մետր բարձրությամբ թեքվածք, որի գագաթային մասից ձգվում է մոտ 100 մետր երկարությամբ ժայռանման տեղանք` քարաթափման պարբերական դեպքերի հետքերով, որը ուղիղ թափվում է ճանապարհի երթևեկելի մասը: Տրանսպորտային միջոցի վարորդը գրավոր բացատրությամբ պարզաբանել էր, որ դեպքի պահին ճանապարհի երթևեկելի մասում այլ մեքենա չի եղել, մարդ չի նկատել, և քանի որ մեքենայի դիմապակին վնասվել էր հենց աջ հատվածում, ինքը ևս ենթադրել է, որ դա քարաթափման հետևանք էր: Երբ Բերձոր քաղաքի մոտակայքում կանգնեցրել էր մեքենան և ստուգել դիմապակու վնասվածքի աստիճանը, հայտնաբերել է ավազի հատիկներ ու հողի մնացորդներ:
16:30 13.08.2025
Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանաՕգոստոսի 11-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 29-ամյա բնակիչը իր հողամասում ցանում, աճեցնում, մշակում է կանեփի բույսեր և դրանցից թմրամիջոց պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, և տարբեր տարաներում ու փաթեթներում լցված ընդհանուր 104 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ […] ...
16:21 13.08.2025
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա․ ՏԿԵ նախարարԳյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ […] ...
16:13 13.08.2025
Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ խորհրդակցությունների համարՎլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նա և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ օնլայն ձևաչափով կմասնակցեն Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ քննարկումներին: Այս մասին հաղորդում է «Օբշչեստվեննոյե. Նովոստի» հեռուստաալիքը: Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը նախատեսում է նախ կապ հաստատել Ուկրաինայի ամենամոտ եվրոպական դաշնակիցների հետ՝ […] ...
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:54 13.08.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն ԵրևանումՕգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում: ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...