ԼՂ հակամարտությունն ավարտված չէ. ՄԻՊ-ն ԱԺ-ում ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

ԼՂ հակամարտությունն ավարտված չէ. ՄԻՊ-ն ԱԺ-ում ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները

11:31 06.05.2021

Այսօր ԱԺ-ում «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը մասնավորապես կանգ է առել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա: Կառույցն աշխատել է 24-ժամյա ռեժիմով:

«Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներն առաջացրին քաղաքացիական բնակավայրերի զանգվածային ավերածություններ, տասնյակ հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին, եղան խոշտանգումներ ու դաժանություններ, գլխատումներ ու անդամահատումներ: Զինված հարձակումներին մասնակցում էին վարձկան ահաբեկիչներ ու ջիհադիստներ, այդ ամենն ուղեկցվում էր ատելության քարոզով՝ հայկական տիրույթում բռնության տեսարանների տարածմամբ: Այս ամենին զուգահեռ տեղի ունեցան հարյուրավոր քաղաքացիական անձանց ու զինծառայողների գերեվարումներ, որոնց ադրբեջանական իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Այսկերպ, հոգեկան տառապանքներ են շարունակում պատճառել գերիների ու անհետ կորածների հարազատներին, խաղում Արցախում ու Հայաստանում բնակչության զգացմունքների հետ, մարդու իրավունքների հարցերն օգտագործում քաղաքական նպատակների համար»,-ասել է Թաթոյանը:

Խոսել է նաև այն մասին, որ ադրբեջանական կողմը միտումնավոր թաքցնում է գերիների իրական թիվը, այնուհետև նրանց ներկայացնում որպես հանցագործներ ու ահաբեկիչներ: Ընդգծել է, որ գործ ունենք նույն ընթացող զինված հակամարտության հետ:

Թաթոյանը խոսել է էթնիկ ու կրոնական ատելության առկայության ու նաև այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները պարբերաբար համեմատություններ են տարել Օսմանյան կայսրության քաղաքականության հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

16:30 13.08.2025

Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

Օգոստոսի 11-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 29-ամյա բնակիչը իր հողամասում ցանում, աճեցնում, մշակում է կանեփի բույսեր և դրանցից թմրամիջոց պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, և տարբեր տարաներում ու փաթեթներում լցված ընդհանուր 104 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ […] ...

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա․ ՏԿԵ նախարար

16:21 13.08.2025

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա․ ՏԿԵ նախարար

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ […] ...

Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ խորհրդակցությունների համար

16:13 13.08.2025

Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ խորհրդակցությունների համար

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նա և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ օնլայն ձևաչափով կմասնակցեն Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ քննարկումներին: Այս մասին հաղորդում է «Օբշչեստվեննոյե. Նովոստի» հեռուստաալիքը: Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը նախատեսում է նախ կապ հաստատել Ուկրաինայի ամենամոտ եվրոպական դաշնակիցների հետ՝ […] ...

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

16:01 13.08.2025

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

15:54 13.08.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում: ...

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

15:48 13.08.2025

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

Եվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...

BACK_TO_TOP