19:28 18.02.2021
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նա շեշտել է, որ Ղարիբաշվիլին իշխող կուսակցության «առաջնորդներից մեկն է», որը «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո նախ զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, ապա՝ վարչապետի պաշտոնը: Ըստ Կոբախիձեի, կառավարության տարբեր պաշտոններում Ղարիբաշվիլիի տարիների աշխատանքի ընթացքում «իրականացվել են խոշոր բարեփոխումներ, նա բացառիկ փորձ ունեցող մասնագետ է և կարող է հաջողությամբ իր վրա վերցնել կառավարությունում աշխատանքը»:
Կուսակցության ղեկավարը նշել է, որ կառավարության նոր կազմի հաստատումը տեղի կունենա մոտակա ժամանակներս:
Իր հերթին, Ղարիբաշվիլին ասել է, որ իշխող թիմը «շատ շուտով կվերականգնի այն կարգը և հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է երկրին Սահմանադրության շրջանակներում բնականոն գործունեության համար»:
Ղարիբաշվիլին կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը: 2019 թվականի մարտին նա դարձել էր «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքական քարտուղարը, իսկ նույն տարվա սեպտեմբերին նշանակվել էր պաշտպանության նախարար: 2020-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Ղարիբաշվիլին պահպանել էր պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել։ Գախարիան հայտնել է, որ իր որոշումը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի վերաբերյալ դատարանի որոշման հետ:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...