TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրացի գրողը՝ Խաղաղության միջազգային գրական մրցանակի դափնեկիր

10:13 19.12.2020

Վրաստանաբնակ հանրաճանաչ գրող Վալերիան Մարկարովը դարձել է Խաղաղության միջազգային գրական մրցանակի դափնեկիր (Internationaler Friedenspreis in der Literutur): Աշխարհահռչակ հեղինակն ապրում և ստեղծագործում է Թբիլիսիում: Նրա գրքերը   հրապարակվել են Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: Վալերիան Մարկարովը պատմաբան է և գրող: Նա «Ամեն ինչի համար ժամանակ կա», «Հանճարները նույնպես մարդիկ են … Լեոնարդո […]

̰
Նոր ընտրություններ պահանջող Վրաստանի ընդդիմությունը սպառնում է կանոնավոր բողոքի ակցիաներով

08:54 19.12.2020

«Գարնանը մենք իսկապես գործողություններ ենք նախատեսում, թեև մենք դա չենք ցանկանում: Եթե մինչ այդ  համաձայնության գանք արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որը ելք է ցանկացած ժողովրդավարական պետության քաղաքական ճգնաժամից, ապա, իհարկե, բողոքի  ակցիաներ չեն լինի: Եթե այդպիսի համաձայնություն չկայանա, այդ դեպքում, բնականաբար, բողոքի խաղաղ ակցիան ժողովրդավարական, սահմանադրական, պայմանական ճնշման ձևերից մեկն է, և այն կկիրառվի», – ասել […]

̰
Դավիթ Գարեջի վանական համալիրի Վրաստան-Ադրբեջան սահմանի վիճահարույց հատվածում հսկիչ անցակետ կկառուցվի

23:58 18.12.2020

«Մոտ ապագայում Դավիթ Գարեջի վանական համալիրի Վրաստան-Ադրբեջան սահմանի վիճահարույց հատվածում կավարտվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող հսկիչ անցակետի շինարարությունը: Սահմանային հատվածը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին»,- հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին գերատեսչության 2020 թվականի աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելիս։ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն վիճելի մի քանի սահմանային հատվածներ, որոնք դեռ համաձայնեցված չեն: Դրանցից մեկի վրա տեղակայված է VI […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

23:53 18.12.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովը. hատուկ անդրադարձ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային

23:32 18.12.2020

Հեռավար կարգով կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, հոր մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, դրա հետևանքներին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈՒ-ի 7 ավտոշարասյուների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով․ Կոնաշենկով

22:00 18.12.2020

Կոնաշենկովը խոսել է նաև ԼՂ բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու մասին։

̰
Բորտնիկովն ու Ալիևը  քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

20:20 18.12.2020

Երևան կատարած այցից հետո Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, ԼՂ հակամարտության կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած՝  պատերազմի դադարեցման մասին հայտարարության դրույթների կատարումը:

̰
Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

17:57 18.12.2020

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է: Վրաստանի կառավարության որոշմամբ. «Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում, եթե նրա […]

̰
Ռազմական գործողությունները սրեցին առանց այն էլ ոչ հանգիստ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչական վտանգի տարածման ռիսկը. Պուտին

17:15 18.12.2020

ԱՊՀ գագաթնաժողովի հեռավար նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ՌԴ նախագահն անդրադարձել է տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներին, խոսել կորոնավիրուսի դեմ պայքարի ու ղարաբաղյան պատերազմի դադարեցման ուղղությամբ տարած ջանքերի մասին: «Իհարկե, մենք բոլորս անհանգստացած էին ԼՂ-ում զինված հակամարտությունով, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այն […]

̰
Դեկտեմբերի 19-21-ը Իրանում ՀՀ դեսպանությունում սգո մատյան է բացվելու

16:39 18.12.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Արցախյան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է սուգ։ Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում բացվելու է սգո մատյան։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ դեսպանությունը նպատակահարմար է գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսպանության […]

̰
Չավուշօղլուն Ուկրաինայում հակառուսական հայտարարություն է արել

16:33 18.12.2020

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել են Ուկրաինա, որտեղ պետք է մասնակցեն դեկտեմբերի 18-19 տեղի ունենալիք Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստին։ Մինչ այդ թուրք պաշտոնյաները հանդիպել են Ղրիմի թաթարական համայնքի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր։ Հայտնի է նաև, որ Աքարի և Չավուշօղլուի հետ միասին Ուկրաինա […]

̰
ԱՊՀ նիստից հետո պետությունների ղեկավարների կողմից հաստատված փաստաթղթերը կուղարկվեն Երևան. ՀՀ վարչապետը չի մասնակցել գագաթնաժողովին

15:38 18.12.2020

Հեռավար կարգով մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նիստին, հոր՝ Վովա Փաշինյանի մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ ԱՊՀ հանձնաժողովը գրություն […]

̰
Իրանը վերսկսել է միջուկային զենքի մշակման աշխատանքները ԱՄՆ-ի հետ հակամարտության ֆոնին

15:27 18.12.2020

Իրանը վերսկսել է աշխատանքը գաղտնի միջուկային օբյեկտի վրա՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության ֆոնին, գրում է New York Post-ը՝ հղում կատարելով արբանյակների տվյալներին: Խոսքը ստորգետնյա միջուկային օբյեկտի մասին է Ֆորդոյում՝ իրանական ուրանի հարստացման գործարանում, որը գտնվում է Թեհրանից հարավ: Իսլամական Հանրապետության իշխանությունները չեն բարձրաձայնել աշխատանքի վերսկսման մասին, սակայն New York Post-ի կողմից հարցված փորձագետները վախենում են Թեհրանի […]

̰
Թբիլիսիի չափահաս բնակչության 9.1%-ը վարակվել է կորոնավիրուսով. Ցերցվաձե

14:13 18.12.2020

Վրաստանի ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գիտագործնական կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ՝ Թբիլիսիում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայրաքաղաքի չափահաս բնակչության 9,1%-ը հիվանդացել է կորոնավիրուսով: Վրաստանի հանրային հեռարձակողի (GPB) եթերից Ցերցվաձեն ասել է, որ Թբիլիսիում 1000 մարդ ընդգրկող հարցումը ավարտվել է օրեր առաջ: «Թբիլիսիի չափահաս բնակչության 9.1%-ը վարակվել է կորոնավիրուսով: Գարնանը մենք […]

̰
Թուրքիան ռազմանավեր և ԱԹՍ-ներ կվաճառի Ուկրաինային

13:44 18.12.2020

Ուկրաինան ցանկանում է Թուրքիայի հետ ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում որոշվել է խորացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա համագործակցությունը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Կիևում Թուրքիայի և Ուկրաինայի միջև համաձայնագրեր են ստորագրվել։ Ըստ այդմ՝ Թուրքիան կբավարարի Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2635-ով, գրանցվել է 49 մահ

11:55 18.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2635 նոր դեպք։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 204 003 դեպք: Ապաքինվել է ևս 2 244 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 171 526: Կորոնավիրուսից մահացել է ևս […]

̰
Բորելին չի հաջողվել ԵՄ-Հայաստան-Ադրբեջան հանդիպում անցկացնել

11:23 18.12.2020

Բորելը նշել է, որ Ռուսաստանի օգնությամբ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարը կանխել է հետագա մարդկային կորուստները։

̰
Վրաստանում լեյբորիստների առաջնորդն առաջարկում է ստեղծել այլընտրանքային՝ ժողովրդական խորհրդարան

09:25 18.12.2020

Վրաստանի «Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հանդես է գալիս ընդդիմադիր կուսակցություններից ժողովրդական խորհրդարան ստեղծելու գաղափարով: Նա անհրաժեշտ է համարել համակարգել ընդդիմադիր ուժերը և ղեկավարել քաղաքական գործընթացը: Նրա կարծիքով՝ ընդդիմությունն այսպես պետք է արձագանքի «Վրացական երազանք» նախաձեռնությանը, համաձայն որի ՝ կուսակցությունները, որոնք հրաժարվել են պատգամավորական մանդատներից, զրկված են բոլոր արտոնություններից, այդ թվում ՝ պետական ​​ֆինանսավորումից և […]

̰
Ռուսթավելի պողոտայում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

09:20 18.12.2020

Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը վառելու միջոցառմանը ներկա գտնվող Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ներողություն է խնդրել քաղաքացիներից, հատկապես՝ երեխաներից այն բանի համար, որ համաճարակի պատճառով նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել միջոցառմանը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ամանորի տոնակատարությունը շատ ավելի համեստ կլինի, քան նախորդ տարիներին: Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով հանրապետությունում նոյեմբերի […]

̰
Ադրբեջանցի զինվորականների հատուկ գրքույքներում քարտեզներ կան, որոնցում ՀՀ զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք. ՀՀ ՄԻՊ

00:03 18.12.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում: Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն […]

̰
Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

00:00 18.12.2020

Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Jerusalem Post-ը: «Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, թե Թուրքիան […]

̰
Պուտինը չի կարծում, որ Ղարաբաղյան պատերազմը արտաքին միջամտության հետևանք էր

20:00 17.12.2020

Այսօր տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է  Ղարաբաղյան հակամարտության մասին ՏԱՍՍ գործակալության հարցերին: Մասնավորապես խոսել է այն մասին, թե ինչու հենց հիմա սրվեց հակամարտությունն ու վերածվեց պատերազմի: Պատերազմը սկսվելու նախադրյալները օբյեկտի՞վ էին, թե՞ կարելի է մեղադրել կողմերից մեկին, կամ գուցե արտաքին միջամտությո՞ւնն է իր ազդեցությունն ունեցել հենց այս պահին ու […]

̰
Հակամարտության էթնիկական արմատները սկսվել են Սումգայիթից, հետո տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ. Պուտին

19:47 17.12.2020

Հակամարտությանը, որն ուներ երկու կողմ, անմիջական միջամտություն է ունենում Թուրքիան՝ պատերազմի թեժ պահին աջակցելով Ադրբեջանին. հարցին անդրադարձի ժամանակ Ռուսաստանի նախագահը խոսել է կողմերի առաջ քաշած պատճառներին․ շեշտեց՝ ինչպես Թուրքիան է հայտարարել, իրենք պաշտպանել են Ադրբեջանի իրավունքը, մասնավորապես 90-ականներին օկուպացված տարածքների վերադարձի համար, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից այդ տարածքները հանդիսանում էին Ադրբեջանի տարածքի մաս: Պուտինի կարծիքով՝ […]

̰
Եռակողմ հայտարարությունը տալիս է բոլոր հիմքերն ու հնարավորությունները. Պուտինն անդրադարձել է հայտարարության կետերին

19:42 17.12.2020

Այսօր տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, Պուտինն անդրադարձել է եռակողմ հայտարարության կետերին. կարևորել այն, որ ըստ դրա կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում: Սրա հետ կապված առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին,- նշել է Ռուսաստանի նախագահը: Բայց ամենակարևորն  արյունահեղության դադարեցումն էր, մնացածը՝ երկրորդական էր, շեշտել […]

̰
Խաղաղապահների թվի ավելացումը հնարավոր է միայն կողմերի հետ համաձայնությամբ. Պուտին

18:52 17.12.2020

«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն ու կսկսեն օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, առաջին հերթին Արցախ վերադարձող փախստականներին, և ոչ միայն Ռուսաստանը դա կանի` այնտեղ օգնություն ուղարկելով»,-այսօր տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ իրենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Կա՞ վտանգ, որ […]

̰
Վրաստանում Սաակաշվիլիի կուսակցությունը կարող է օրենքից դուրս հայտարարվել

17:42 17.12.2020

Վրաստանի խորհրդարանը կքննարկի ընտրություններում քաղաքական այն կուսակցության  գրանցման վերացման հարցը, որի նախընտրական քարոզարշավում ներգրավված է այն անձը, որը չի բավարարում ընտրական իրավունքի իրացման համար սահմանադրական որևէ պահանջի: Այս փոփոխությունը վերաբերում է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությանը՝ Միացյալ ազգային շարժմանը, որի հիմնադիր և ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ակտիվորեն մասնակցում էր կուսակցության նախընտրական արշավին սոցիալական ցանցերի և հեռուստատեսության միջոցով: Ներկայումս […]

̰
Վրաստանի խորհրդարանում «սաբոտաժ» անող կուսակցությունները կզրկվեն ֆինանսավորումից

16:43 17.12.2020

Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կհաստատի օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են քաղաքական կուսակցություններին պետական ​​ֆինանսավորումից զրկում կամ կասեցում: Օրինագծերի փաթեթը նախատեսում է կասեցնել կամ դադարեցնել պետական ​​ֆինանսավորումը այն քաղաքական կուսակցությունների համար, որոնք լիովին չեն իրացնում իրենց պատգամավորական մանդատը կամ անհարգելի պատճառով բացակայում են լիագումար նիստերից: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, այն կուսակցությունները, որոնց անդամները չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, […]

̰
«Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա». BBCturk

15:55 17.12.2020

Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրողականության վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունն այլևս չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ […]

̰
Միջերկրական ծովում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

15:52 17.12.2020

Դեկտեմբերի 17-ին Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 10։19-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12կմ խորության և Թուրքիայի  արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 404կմ հեռավորության վրա։ Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։

̰
ԱՄՆ-ի կոնգրեսականները Թուրքիայի կառավարությանը դատապարտող հայտարարություն են հրապարակել

15:49 17.12.2020

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խոր անհանգստությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, լայն իմաստով տարածաշրջանն ու երկրի […]

̰
BACK_TO_TOP