TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

11:39 28.06.2024

Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննադատություններին, բացասական արձագանքին ու սպառնալիքներին։ Պատգամավորներն իրենց հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի […]

̰
Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

11:14 28.06.2024

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լերիկի շրջանում (Հարավային Ադրբեջան-խմբ.), հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ «Հունիսի 28-ին՝ ժամը 07:43-ին, Լերիկի շրջանում գրանցվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախի խորությունը 18 կմ է եղել։

̰
Ադրբեջանցի «պանթյուրքիստը» կարող է դառնալ Իրանի նախագահ

22:22 27.06.2024

Վաղն Իրանում կկայանան արտահերթ նախագահական ընտրությունները: Այսօր հարևան երկրում լռության օր է: Ամենավերջին պահին իրենց թեկնածությունները հանելու մասին հայտարարեցին վեց թեկնածուներից երկուսը: Ովքե՞ր են ու ինչո՞ւ են հանել իրենց թեկնածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Ի սկզբանե, 80 թեկնածու է գրանցվելու հայտ ներկայացրել, սակայն «Սահմանադրության պահապանների խորհուրդը» թույլ տվեց գրանցվելու նրանցից ընդամենը 6-ին, […]

̰
Արևմուտքն ասում է, որ մենք ձեզ համար անվտանգային համակարգ չենք կարող երաշխավորել. Թաթուլ Մանասերյան

21:22 27.06.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին: Անդրադարձ է եղել օրերս «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքական, թե տնտեսական ընտրություն» թեմայով քննարկումներին, որոնց մասնակցել է նաև Թաթուլ Մանասերյանը: Մեզ համար կարո՞ղ են ԵԱՏՄ-ում լավ գործընկերներ լինեն, իսկ ՀԱՊԿ-ում հակառակորդ. արդյո՞ք այսօրվա վիճակը մոտ է դրան: Իսկ կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից բայց մնալ ԵԱՏՄ-ում: Պատասխանելով այս […]

̰
Թուրքիան կխստացնի կեղծ ամուսնությունների դեմ պայքարը

20:51 27.06.2024

Թուրքիայի ՆԳՆ-ն խստացնում է պայքարը կեղծ ամուսնությունների դեմ՝ երկրի քաղաքացիություն ստանալու համար՝ շրջաբերականներ ուղարկելով, որով պահանջվում է չկնքել ամուսնությունը, եթե ամուսինները երկրում բնակվելու օրինական իրավունք չունեն։ Այս մասին գրում է DHA գործակալությունը։ Ըստ DHA-ի, 2000-ականների սկզբից նկատվել է կացության թույլտվություն և քաղաքացիություն ստանալու նպատակով կեղծ ամուսնությունների թվի զգալի աճ: Այդ թվում՝ ամուսնությունները կնքվում են այն […]

̰
Բաքուն և Թեհրանն ամրապնդում են հարևանության քաղաքականությունը

17:58 27.06.2024

Իրանի դիվանագիտության ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին խոսել է Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նա նշել է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացումը հարեւանության քաղաքականության ամրապնդման փոխադարձ պահանջներից է։ Բացի այդ, գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ վերջերս հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Քանին բանակցություններն անվանել է կառուցողական և օգտակար։

̰
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը․ Միրզոյան

17:25 27.06.2024

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք ձեռք ենք բերել բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծել ենք կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։ Քննարկվել […]

̰
Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու հնարավորություն․ Միրզոյան

17:18 27.06.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Մենք բանակցություններ ենք վարել նաև այդ ուղղությամբ, և պետք է նշեմ, որ գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ցավոք, պետք է նշեմ, […]

̰
Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

16:40 27.06.2024

Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ «Մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և կրկին ուզում եմ նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից: Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ […]

̰
Բայրամովը Դարչիաշվիլիի հետ քննարկել է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափը

16:27 27.06.2024

Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ Այս մասին Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ «Մենք քննարկել ենք փոխգործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Ադրբեջանի Հանրապետությունը մեզ համար ոչ միայն լավ բարեկամ է, այլև ռազմավարական գործընկեր։ Միասին մենք իրականացրել ենք մի շարք ռազմավարական […]

̰
Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանի տարածքով թռիչքների համար

23:36 26.06.2024

2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար Armaeronavigation-ին վճարել են 49.459 եվրո։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Վճարումը կատարվել է Eurocontrol կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։ Eurocontrol-ն օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է:

̰
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնում  է Բաքու

22:32 26.06.2024

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 27-ին կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Բաքվում պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը և ԱՄՆ-ի աջակցությունը […]

̰
ԵԽԽՎ-ն ողջունում է  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը

22:20 26.06.2024

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․ Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և […]

̰
Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Բաքվում վստահ են, որ Իսրայելն իրենց նոր զինատեսակներ կմատակարարի

20:06 26.06.2024

Իսրայելը պատրաստվում է Ադրբեջանին նոր զինտեխնիկա վաճառել: Տեղեկացնելով այդ մասին, Բաքվի լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այսինքն, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանին նոր զենք մատակարարելու պլանները Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հետևա՞նք են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են այդ զուգահեռն անցկացնել և ակնարկել, որ այժմ  այն […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:44 26.06.2024

Հունիսի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ։ Ինչպես հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններին և այս համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարությունների կողմից ձեռնարկվող քայլերին։

̰
ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

15:20 26.06.2024

Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները ՀՀ-ն դիտարկում է որպես միմյանցից առանձին ու տարբեր ուղղություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետին, թե Թուրքիան չի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել: «Մենք երկու գործընթացները տեսնում ենք […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարն Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ՀՀ Սահմանադրության հարցն է բարձրացրել կրկին

21:30 25.06.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը  Բաքվում քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ

18:26 25.06.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:

̰
Ադրբեջանում կրկին երկարացնում են COVID-19-ի կարանտինային ռեժիմը՝ արտահերթ ընտրությունների շրջանում սահմանափակումների համար

00:14 25.06.2024

Ադրբեջանում կրկին երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը, որը մտցվել էր Քովիդ-19-ի համավարակի պատճատռով: Սա այն դեպքում, երբ համավարակը վաղուց մարած է:  Ի՞նչ սահմանափակումներ է ենթադրում ռեժիմը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այդ կարանտինային ռեժիմը երկարացնելու մասին որոշումն այսօր ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: Այն երկարացվելու է մինչև հոկտեմբերի 1-ը: Մինչ այդ մինչև հուլիսի […]

̰
ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին զրկել ֆինանսավորումից. Ժոզեպ Բորել

21:30 24.06.2024

Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին զրկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորումից և մատակարարումներից, եթե երկրում ուժի մեջ մնա օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բորելը բացատրել է, որ «դա կարելի է անել անմիջապես», քանի որ ընթացակարգը չի պահանջում համայնքի անդամների ձայների մեծամասնությունը, […]

̰
ԵՄ-ն կարող է դադարեցնել շենգենյան այցագրերի տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին

16:55 24.06.2024

Եվրամիությունը կարող է դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին և վերանայել այդ երկրում եվրոպական հիմնադրամների աշխատանքը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով: Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան։ «Քննարկում է լինելու Վրաստանի համար նախատեսված տարբեր հիմնադրամներին աջակցելու շուրջ, լինելու է բարձրաստիճան պաշտոնյաներին շենգենյան այցագրերի տրամադրման արգելքի քննարկում», -ասել է նա: Էստոնիայի ԱԳ […]

̰
Բաքվում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարների՝ շինծու մեղադրանքներով քրեական գործերը կփոխանցվեն դատարան

16:21 24.06.2024

Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ադրբեջանական լրատվամիջոցներից: Տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ գործերի քննությունն ավարտվել է։ «Այս պահին մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթացել են քրեական գործի նյութերին: Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը […]

̰
Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել

11:16 24.06.2024

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը հայտնում են, որ մի քանի անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող Ալլահվերդիև Ռովշան Օգթայ օղլուն (ծնված 1986թ.), ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվելու ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ներ մանրամասնում են, որ Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, որսորդական հրացանից կրակ է բացել՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական […]

̰
Տոյվո Կլաարը ողջունել է սահմանին hրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու ՀՀ-ի առաջարկը

18:23 23.06.2024

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։ «Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։ ԵՄ-ն Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է կիսել իր փորձը»,- […]

̰
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

18:00 23.06.2024

«Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը հունիսի 22-ին խորհրդանշական վայրում՝ Դիլիջանում, իր շուրջ էր համախմբել հարյուրավոր մարդկանց, որոնք հնարավորություն ունեին քաղաքի կենտրոնում համտեսել համեղ ուտեստներ և ծանոթանալ պատրաստման եղանակներին: Փառատոնի ավելի քան քառասուն տաղավարում, խոհանոցներից բացի, ներկայացված էին գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկներ, զարդեր, աքսեսուարներ: Տոնական մթնոլորտն ամբողջացնելու համար ցուցահանդես-վաճառքին զուգահեռ նաև համերգային ծրագիր […]

̰
Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է

10:59 23.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

12:31 22.06.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Ինչի՞ համար է Իլհամ Ալիևը կրկին արտահերթ ընտրություններ նշանակում

21:35 21.06.2024

Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել, որով խնդրել է նախագահ Իլհամ Ալիևին լուծարել Մեջլիսը ու նշանակել նոր ընտրություններ: Ո՞րն է պատճառը: Թեմային  «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է կայանային նոյեմբերին, բայց մոտ 1.5 ամիս առաջ ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովն իր պարտքը համարեց հիշեցնել, որ նոյեմբերին Ադրբեջանում՝ մայրաքաղաք Բաքվում, անցկացվելու է […]

̰
Վրաստանը հայտարարել է ԵՄ-ին միանալու ակնկալվող ժամկետների մասին

20:34 21.06.2024

Վրաստանն իր առջև հավակնոտ նպատակ է դնում՝ մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ մինչև 2030 թվականը Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ։ Այսօր մեր երեխաները անսովոր կերպով կատարեցին ԵՄ օրհներգը, և ես համոզված […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելի հայտարարությունը «կեղծ և սադրիչ» է որակել

18:28 21.06.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն. «ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել […]

̰
BACK_TO_TOP