TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելի հայտարարությունը «կեղծ և սադրիչ» է որակել

18:28 21.06.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն. «ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել […]

̰
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է խաղաղ համաձայնագրի անհապաղ ձեռքբերման կարևորությունը

23:34 20.06.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնել, որ Բաքվի և Երևանի շփումներում առաջընթաց կա դեպի խաղաղություն։ Այս մասին Ալիևի և Բլիքենի զրույցից հետո հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղարը նշել է շարունակական առաջընթացը՝ Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղ համաձայնագիր տանելու հարցում, և ընդգծել խաղաղ համաձայնագրի անհապաղ […]

̰
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները. Բորել

22:30 20.06.2024

Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին ի պատասխան: «ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր […]

̰
Վրաստանի վարչապետն ընդլայնման առումով էական առաջընթաց չի ակնկալում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից

22:16 20.06.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդլայնման առումով էական առաջընթաց չի ակնկալում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որը կկայանա հուլիսի 9-11 Վաշինգտոնում։ «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, այս առումով ՆԱՏՕ-ի ղեկավարների կողմից հնչում են հրապարակային հայտարարություններ, որ այս փուլում ՆԱՏՕ-ի ընդլայնումն այն հարցը չէ, որը կարելի է ակտիվորեն դիտարկել, դրանից ելնելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից էական փոփոխություններ չենք ակնկալում»,-ասել […]

̰
Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ. ի՞նչ է հայտնի Ռայա Նազարյանի մասին

22:07 20.06.2024

Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ դառնալով Եվրամիության անդամ այդ պետության երկրորդ դեմքը: Ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բուլղարիայի երկրորդ դեմքը մեր հայրենակցուհի Ռայա Նազարյանն է: Նա երեք ազդեցիկ մրցակիցներ ուներ  խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրությունների ժամանակ: Բավական դժվար ընտրություններ են եղել՝ երկու օր […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի, արտահերթ ընտրություններ կանցկացվեն

21:19 20.06.2024

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը դիմել է երկրի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։ «Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ»,-ասել է կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովը։ Այս տարվա փետրվարին երկրում կայացան նախագահական ընտրություններ, կրկին՝ արտահերթ։ Իլհամ Ալիևը ավելի քան 92 տոկոս ձայն էր ստացել։

̰
Արդյո՞ք Հայաստանում իսկապես կարող է տեղաբաշխվել ֆրանսիական զինված կոնտինգենտը

21:25 19.06.2024

Ֆրանսիական Le Point պարբերականը հրապարակել է մի շարք ֆրանսիացի հայտնի գործիչների բաց նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նրանք նախագահին հորդորել են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան։ Նամակում գրված է զինատեսակներ մատակարարելու մասին, բայց նաև նշված է, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել՝ Ալիևի ռեժիմին ստիպելու՝ հրաժարվել իր զավթողական ​​և հանցավոր նախագծերից։ Արդյո՞ք այս նախաձեռնությունը […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանին են ներկայացվել Թբիլիսիի Խոջիվանք պանթեոնի և վիրահայ համայնքի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները

19:44 19.06.2024

Հունիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Թբիլիսիի ազատ համալսարանի Հասարակական և բնական գիտությունների դպրոցի դեկան, պրոֆեսոր Նուցա Բաթիաշվիլիին և համալսարանի մի խումբ ուսանողների։ Վերջիններս ՀՀ դեսպանին ներկայացրել են Թբիլիսիի Խոջիվանք պանթեոնի և վիրահայ համայնքի վերաբերյալ իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները։ Քննարկվել են Թբիլիսիի ազատ համալսարանի համապատասխան դպրոցի հետ համագործակցության հնարավորությունները։

̰
Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ. Լեբեդև

21:06 18.06.2024

Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Ես  արձանագրել եմ, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը […]

̰
Դիվերսանտներ Գուլիևն ու Ասգերովը՝ Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի վկաներ

18:51 18.06.2024

Ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը, որի անդամներն էին Դիլգամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը, 2014 թվականի ամռանը ներխուժել էր Արցախի Քարվաճառի շրջան, սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վիրավորել նրա կնոջը՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել էր: Դատավարության արդյունքում Ասգերովը դատապարտվել էր ցմահ, իսկ […]

̰
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների թիվն ավելացել է

18:38 18.06.2024

Խորասան-Ռեզավի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 120 մարդ, չորս անձ զոհվել է։ Այս մասին հայտարարել է Քաշմերի քաղաքապետ Խոջաթոլլա Շարիաթմադարին։ «120 մարդ վիրավորվել է։ Չորս անձ զոհվել է»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշմերից 3 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 96 հազար իրանցի։ Ավելի վաղ Շարիաթմադարին […]

̰
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, 50 վիրավոր

17:11 18.06.2024

Իրանի Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել, տուժել է առնվազն 50 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմար քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։ Ըստ տեղի իշխանությունների՝ Քաշմարում փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ, որի […]

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալի հետ

16:56 18.06.2024

Հունիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը և այս համատեքստում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

̰
Վրաստանում Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հույս են հայտնել

16:28 18.06.2024

Վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության նախագահ Միխայիլ Ժգենտին հույս է հայտնել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները կվերականգնվեն։ «Մենք հույս ունենք, որ այն, ինչ սկսել ենք մեկ տարի առաջ, կլինի ի շահ մեր ժողովրդի և մեր երկրների, մենք հույս ունենք, որ դիվանագիտական ​​հարաբերությունները և այն պատմական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որով մենք հպարտանում էինք, կվերականգնվեն»,- […]

̰
Իրանում երկրաշարժ է գրանցվել

16:01 18.06.2024

Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13։54-ին իրանական Քաշմար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Նախագահի բոլոր թեկնածուների մասնակցությամբ Իրանում անցկացվել են բանավեճեր

13:36 18.06.2024

Իրանի նախագահի վեց թեկնածուների առաջին դեմ առ դեմ բանավեճերը կայացել են IRIB պետական ​​հեռուստաալիքով։ Դրան մասնակցել են Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի բոլոր հավակնորդները՝ Իրանի խորհրդարանի (մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալալին, Ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամմադին, փոխնախագահ Ամիր Հոսեյն […]

̰
Եվրամիության բոլոր կառույցներում նոր ղեկավարներ են լինելու․ ինչ է հայտնի նրանց մասին

22:34 17.06.2024

Արևմտյան մամուլը գրում է, որ այսօր Եվրամիության անդամ պետությունների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու միավորված Եվրոպայի գործադիր իշխանության ղեկավարը: Ամենայն հավանականությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կվերընտրվի այդ պաշտոնում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հեղինակավոր  The Guardian և Financial Times պարբերականներն են գրում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

21:15 17.06.2024

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազանգով քննարկել են երկկողմ դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Թրենդ գործակալությունը: «Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման թեման», – ասված է հաղորդագրության մեջ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և […]

̰
Ալի Բաղերի Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է Իրանի և ՌԴ-ի ազգային շահերի և անվտանգության գոտի

00:00 17.06.2024

Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային շահերի և անվտանգության գոտի և ընդգծել այս տարածաշրջանում երկու երկրների […]

̰
Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել G7-ին չկապել Ուկրաինայի հակամարտությունը Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների հետ

23:40 16.06.2024

Ուկրաինայի հակամարտությունն ու իրանա-ռուսական համագործակցության հարցերը կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Ուկրաինայում պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հարցերի հետ կապելու ցանկացած փորձ հետապնդում է միայն կանխակալ քաղաքական նպատակներ», – ասվում է Իսլամական Հանրապետության […]

̰
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ․ Փաշինյան

21:02 15.06.2024

Ադրբեջանին առաջարկում եմ ձեւավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին պատասխանել եմ Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին»,-գրել է Փաշինյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ:

̰
Նոր սահմանադրության գաղափարը հրատապ անհրաժեշտություն, թե թշնամու պարտադրանք

14:14 15.06.2024

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բացելով խաղաքարտերը, հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը չվերանայի իր Սահմանադրությունը ու չհանի գլխավոր օրենքից Արցախին անուղղակիորեն առնչվող կետերը: Ի՞նչ պատասխան պետք է տա դրան Հայաստանը, ինչպե՞ս դա կազդի սահմանադրական բարեփոխման ընթացքի վրա: Բոլոր հարցերի պատասխանները՝ Հեռանկար-բանավեճի հերթական թողարկման շրջանակում:

̰
Մեկ շաբաթում՝ ԱՄՆ փոխպետքարտուղարների երկու այց․ ինչով է պայմանավորված ամերիկյան կողմի ակտիվացումը

22:02 14.06.2024

Երկուշաբթի Երևան կժամանի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը, որը, թերևս, ամենաներկայացուցչականն է Նենսի Փելոսիի այցից հետո: Այն ղեկավարելու է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում Երևան կայցելեն ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալներ. ընդամնեը 3 օր առաջ Երևանում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի […]

̰
ԵՄ դիտորդները հերքել են Բաքվի մեղադրանքները հայկական կողմից իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ

19:27 14.06.2024

ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին որևէ արտասովոր շարժում կամ միջադեպ չի նկատել։ ԵՄ դիտորդական առաքելությունն այսպիսով հերքել է վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող կեղծ մեղադրանքները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «ՀՀ-ում […]

̰
«ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով քաղաքական երկխոսությանը քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

13:29 14.06.2024

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով Բելգիայում մասնակցել է «ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով քաղաքական երկխոսությանը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել է Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հեռանկարը։ Քննարկման օրակարգում եղել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները միաձայն աջակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման […]

̰
Իրանը մտադիր է հասնել Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը

22:10 13.06.2024

Իրանը վճռական է հասնելու Ռուսաստանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը։ «Բոլոր գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացումը, ներառյալ առևտուրը, էներգետիկան և ապրանքների տարանցումը, կազմում են երկկողմ հարաբերությունների հիմնական օրակարգը, և Իրանը վճռական է այն կյանքի կոչելու հարցում», – ասել է […]

̰
Ստեփանակերտի հայերի բնակարանները վերանորոգում են ադրբեջանցի ուսանողներին տրամադրելու համար

21:57 13.06.2024

Ստեփանակերտում վերանորոգում են հայերին պատկանող բնակարանները՝ այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնելու նպատակով: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն ապացուցում է դա: Դրանք ի՞նչ շենքեր են ու ո՞ւմ են պատրաստվում այնտեղ բնակեցնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հաջողվել է պարզել, որ դա բազմաբնակարան շենք է, որը գտնվում է Արցախի պետական համալսարանից ոչ հեռու և պարզվել է, […]

̰
Վրաստանը հայտարարել է, որ շուտով կավարտի աշխատանքը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ

15:48 13.06.2024

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը մի քանի օրից կկատարի Եվրամիության կողմից սահմանված բոլոր ինը հանձնարարականները՝ սկսելու բանակցությունները կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ։ «Մեր երկիրն ունի ինը կետից բաղկացած գործողությունների ծրագիր, որն ամբողջությամբ կիրականացվի մի քանի օրից, իհարկե, իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի սկսվեն բանակցությունները (ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ), […]

̰
Էրդողանը դժգոհել է ԵՄ որոշ անդամ երկրներից

15:39 13.06.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրներ չեն կարողանում տեսնել Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և իր երկրի ներդրումը ԵՄ զարգացման գործում։ Այս մասին նա ասել է Մադրիդում կայացած բիզնես ֆորումի ժամանակ։ «Դեպի Եվրամիություն մեր անկեղծ քայլերը փոխադարձաբար չեն ընդունվում՝ ԵՄ որոշ անդամների կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով։ Նրանք չեն կարողանում տեսնել […]

̰
Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը սխալ է հասկացվել, ԼՂ կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել․ Փաշինյան

15:23 13.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի փոխնախագահներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Գործադիր և դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից […]

̰
BACK_TO_TOP