TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժություններն ավարտվել են

23:34 12.06.2024

Ադրբեջանում ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։ «Բոլոր երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավիացիոն տեխնիկայի աջակցությամբ հաջողությամբ ավարտել են բոլոր առաջադրանքները։ Զինվորական անձնակազմը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունների ժամանակ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ եռակողմ զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 4-ին։

̰
Ռուս վերջին խաղաղապահները հեռացան․ Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու հեռանկարը դառնում է էլ ավելի անիրատեսական

21:49 12.06.2024

Այսօր ավարտվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքը լքել է վերջին ռուս զինվորականը: Դեռ մեկ ամիս առաջ էին անցկացնում խաղաղապահներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Պարզվում է իրականում ո՞չ բոլորն էին դուրսբերվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո այսօր պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ ավարտվել է անձնակազմի, […]

̰
Զիջումների սահմանը Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն է․ վարչապետ

18:22 12.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե որն է Հայաստանի զիջումների սահմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նա հիշեցրել է, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանը կամ պետք է գնար զիջումների, կամ պատերազմի ճանապարհով։ «2018 թվականից ամենամեծ խնդիրը, որի հետ ես և […]

̰
Ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից ավարտված է․ Ադրբեջանի ՊՆ

15:50 12.06.2024

Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ամբողջությամբ ավարտված է, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Հունիսի 12-ին ավարտվել է հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ ​​Ադրբեջանի տարածքից դուրսբերման գործընթացը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Փաշինյան

15:08 12.06.2024

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի»,-ասել է նա։  

̰
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը

13:05 12.06.2024

Թուրքիան, որի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, շարունակում է աջակցել ալիևյան ցեղասպան ռեժիմին՝ իր շինծու և հայատյաց թեզերի մշակման և տարածման գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ազգային հանձնաժողովի նախագահ Մահմուդ Օզերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն. Բերբոք

23:28 11.06.2024

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո X-ի իր մրիկրոբլոկում այս մասին գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ Բայրամովի հետ զրույցում Բերբոքն ընդգծել է գործընթացին աջակցելու Գերմանիայի շարունակական հանձնառության մասին։

̰
Վրաստանի վարչապետը վիրավորական է անվանել հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները

18:09 11.06.2024

Վրաստանի ղեկավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների գործընկերության ոգուն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ պատժամիջոցները առաջին հերթին վիրավորական են մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Ըստ այդմ, ես հուսով եմ, որ ի վերջո ամեն ինչ կվերանայվի»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին՝ Բեռլինում […]

̰
Կիևի սխալ քայլերը չեն խանգարի ուկրաինացիներին օգնություն ցուցաբերելու հարցում․ Կոբախիձե

13:54 11.06.2024

Վրաստանի նկատմամբ Ուկրաինայի ղեկավարության կողմից ձեռնարկված որոշ սխալ քայլերը չեն կարող խանգարել այն օգնությանը, որը երկիրը տրամադրում է ուկրաինացի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Դժվարություններ կան Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների միջև, ինչը պայմանավորված է հիմնականում կոնկրետ որոշումներով, այդ թվում, ինչպես հիշում եք, Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել, Վրաստանի դեսպանը իրականում վտարվել […]

̰
Կոբախիձեն Ուկրաինայի վերականգնումն անվանել է Վրաստանի պարտքը

13:07 11.06.2024

Վրաց ժողովուրդը համերաշխ է ուկրաինացի ժողովրդի հետ, ուստի Վրաստանի պարտքն է վերականգնել Ուկրաինան իր գործընկերների հետ միասին։ Այդ մասին վրացի լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բեռլինում, որտեղ մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։ «Վրաց ժողովուրդն առանձնանում է ուկրաինացի ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ համերաշխությամբ, մեզ կապում են ժողովուրդների միջև հատուկ պատմական հարաբերությունները, դրա հիման վրա […]

̰
Տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիա, համագործակցություն պաշտպանության ոլորտում․ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի օրակարգը

12:12 11.06.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկվելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի մեկնարկին ունեցած ելույթում Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱՄՆ գործընկերների հետ քննարկելու են կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից, մինչև պաշտպանական ոլորտի համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ։ «Մենք արդյունավետ համագործակցել […]

̰
Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացնելու և ստորագրելու իրական հնարավորություն է տեսնում

11:35 11.06.2024

Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պետական սահմանի սահմանազատման գործընթացին՝ […]

̰
Հաքան Ֆիդանը և Սերգեյ Նարիշկինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցեր

11:27 11.06.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Sabah-ը՝ դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով: Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում […]

̰
Սերգեյ Լավրովն ու Ալի Բաղերի Քանին քննարկել են համագործակցության հարցեր

23:53 10.06.2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է համապարփակ համագործակցության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը, ասվում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հայտարարության մեջ Նիժնի Նովգորոդում նախարարների հանդիպման արդյունքներով։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ բանակցություններում ընդգծվել է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության ձևավորման ջանքերի կարևորությունը՝ երկու երկրների ղեկավարների կողմից […]

̰
Չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները․ Ալի Բաղերի Քանի

21:14 10.06.2024

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին վերահաստատել է իրանական կողմի բազմիցս հնչեցրած դիրքորոշումն առ այն, որ Թեհրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։ Այս մասին Բաղերին խոսել է CNN Türk-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։ «Մենք (Իրանը՝ խմբ.) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, […]

̰
Էրդողանն Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է, որ այցելելու է Շուշի

20:08 10.06.2024

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի կայքը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, պաշտպանության ոլորտում և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Էրդողանը հայտնել […]

̰
Շոյգուն և Ֆիդանը հաստատել են գործընկերության զարգացման իրենց հանձնառությունը

18:14 10.06.2024

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել են իրենց հանձնառությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար ռազմավարական գործընկերության զարգացման գործում, հայտնում է ՌԴ  Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անվտանգության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։ Հաստատվել է ռազմավարական իրավահավասար երկկողմանի գործընկերություն զարգացնելու մտադրությունը, այդ թվում՝ […]

̰
Շոյգուն բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

17:33 10.06.2024

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն: «Նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ»,- հայտնել են գերատեսչությունից։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին

16:14 10.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: «Այս առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ […]

̰
Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Անկարա

15:33 10.06.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Անկարա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ավելի վաղ Anadolu լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժինը, հայտնել էր, որ Անկարայում Ալիևի և Էրդողանի բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը, կքննարկեն […]

̰
Իլհամ Ալիևն այսօր կմեկնի Թուրքիա

11:03 10.06.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով կմեկնի Անկարա։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման ուղիները, ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդի տարածաշրջանային և գլոբալ թեմաները։

̰
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

18:56 09.06.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 10-ից 11-ը կլինի Ռուսաստանում, նա Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS-ի արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական արտաքին դիվանագիտական ​​գործակալությանը։ «Նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա Մոսկվայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ադրբեջանի հարավում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել

10:57 09.06.2024

Ադրբեջանի հարավում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ երկրի Պետական ​​սահմանային ծառայությանը հղումով։ Միջադեպը տեղի է ունեցել Պետական ​​սահմանապահ զորքերի Լենքորանի սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում։ «Մայոր Բախըշ Բախըշլին և զինվոր Ալի Նագիևը սահմանը պաշտպանելու պարտականությունները կատարելիս մահացել են կայծակի հարվածի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կատարվածի առնչությամբ հետաքննություն է տարվում։

̰
Իրանը հայտարարել է, որ միջուկային ծրագիր է իրականացնում ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան

23:34 08.06.2024

Իրանը իր միջուկային ծրագիրն իրականացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պահանջների հիման վրա։ Այս մասին CNN Türk-ի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին։ «Իրանն իր միջուկային ծրագիրն իրականացնում է ՄԱԳԱՏԷ-ի, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և իր ազգային ծրագրերի պահանջներին համապատասխան: Իրանի միջուկային ծրագիրն ու գործունեությունը լիովին օրինական են […]

̰
Իրանը հայտարարել է, որ կզսպի Իսրայելին, եթե տարածաշրջանում ապակայունացում լինի

23:23 08.06.2024

Իրանը տարածաշրջանում ապակայունացման դեպքում արդյունավետորեն կօգտագործի իր հզորությունը՝ Իսրայելին զսպելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին։ «Սիոնիստների հալածանքն ու հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա ստիպեցին Իրանին արդյունավետ և խելամտորեն օգտագործել իր ուժային բաղադրիչները տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար: Կարծում եմ՝ սիոնիստները լավ գիտեն, որ երբ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը վտանգված է, […]

̰
Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները

21:10 08.06.2024

Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները, ինչու՞ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

17:00 08.06.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Երևանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական ​​սահմանների սահմանազատման հարցում՝ գործնականում համաձայնեցնելով 12,7 կմ երկարությամբ պետական ​​սահման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի խոսքերը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ համատեղ ճեպազրույցից։ Ալիևը նաև հավելել է, որ դրական արդյունք է […]

̰
Ինչի՞ մասին են խոսում Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզները

15:36 08.06.2024

Ինչի՞ մասին են խոսում Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզները, ինչո՞ւ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են Ստամբուլում էներգետիկայի բորսա ստեղծելու մտադրության մասին

13:57 08.06.2024

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլում ֆինանսական կենտրոնի շրջանակներում էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա ստեղծել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցություններից հետո։ «Մենք բանակցություններ վարեցինք Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ և հանքարդյունաբերական բորսայի ստեղծման հետ կապված […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը համարում է մարտահրավեր համաշխարհային ժողովրդավարությանը

12:51 08.06.2024

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մարտահրավեր է համաշխարհային ժողովրդավարությանը: Թուրքիան կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին վաղաժամ ճանաչել Պաղեստինի անկախությունը, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք հայտարարում ենք մեր լիակատար աջակցությունը Պաղեստինին: Գազայի պատերազմը պատերազմ չէ Իսրայելի և Պաղեստինի միջև, դա մարտահրավեր է համաշխարհային ժողովրդավարությանը: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին […]

̰
BACK_TO_TOP