TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի արտգործնախարարը Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը համարում է մարտահրավեր համաշխարհային ժողովրդավարությանը

12:51 08.06.2024

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մարտահրավեր է համաշխարհային ժողովրդավարությանը: Թուրքիան կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին վաղաժամ ճանաչել Պաղեստինի անկախությունը, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք հայտարարում ենք մեր լիակատար աջակցությունը Պաղեստինին: Գազայի պատերազմը պատերազմ չէ Իսրայելի և Պաղեստինի միջև, դա մարտահրավեր է համաշխարհային ժողովրդավարությանը: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին […]

̰
Ինչ են ուրվագծում քարտեզները. Հեռանկար բանավեճ

10:57 08.06.2024

Ի՞նչի մասին են խոսում քարտեզները: Որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը: Որտեղո՞վ է անցնում նոր բաժանարարը: Հեռանկար-բանավեճը՝ ակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ: Shant TV / Շանթ ՀԸ – ն նախագիծն իրականացնում է BBC Media Action -ի հետ համագործակցությամբ

̰
Անվերջ կարելի է խոսել հայ-վրացական եղբայրության, մշակութային համատեղ հարուստ ժառանգության մասին. Ալեն Սիմոնյան

22:41 07.06.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով: «Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ հարգելի՛ պարոն Դարսալիա, Հարգելի՛ պարոն Շարվաշիձե, Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության հարգելի՛ անդամներ, Հարգելի՛ դեսպաններ, հյուրեր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության […]

̰
Իլհամ Ալիևը խաղաղ համաձայնության կնքումը տապալելու համար նոր պատրվակ է հորինում

21:06 07.06.2024

Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանին չի թելադրում ինչ օրենքներ ընդունել․ Պետդեպ

00:00 07.06.2024

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը Վրաստանին չի թելադրում, թե ինչ օրենքներ ընդունի, սակայն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել երկրի պաշտոնյաների դեմ։ «Մենք Վրաստանի կառավարությանը չենք թելադրում, թե ինչ օրենքներ ընդունի, բայց նայեք, թե որտեղից է ոգեշնչվել այս նորմը․ մեկ այլ երկրից, որն ընդունել է այս օրենքի իր տարբերակը, ակնհայտորեն մոդելը եղել է Ռուսաստանը», […]

̰
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև

21:43 06.06.2024

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ վերացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջնորդական առաքելություն է իրականացրել ղարաբաղյան խնդրի լուծման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Մենք արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը վերացնելու առաջարկով, մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի դե […]

̰
Վրաստանի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին

21:34 06.06.2024

Վրաստանին և ԱՄՆ-ին հարաբերությունների վերականգնում է անհրաժեշտ, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր շահագրգռվածությունն ու ցանկությունն է բարելավել վրաց-ամերիկյան հարաբերությունները, մենք պատրաստ ենք դրան և սպասում ենք ամերիկյան կողմից փոխադարձ քայլերի»,- ասել է նա։ Նա նաեւ ասել է, որ Վրաստանի համար կարեւոր է ԱՄՆ ռազմական օգնությունը։ «ԱՄՆ ռազմական օգնությունը մեզ համար կարևոր է, […]

̰
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության․ Ալիև

21:08 06.06.2024

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիր կնքելը, հաշվի առնելով, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ, ուղղակի անհնար է»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով, […]

̰
Ինչո՞ւ են Ադրբեջանում ինքնասպան լինում 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցները

20:46 06.06.2024

44-օրյա պատերազմին մասնակից ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությանը վերաբերող հոդված է հրապարակել Բի-Բի-Սի-ն (BBC)՝ նկատելով, որ 2020 թ․-ի պատերազմին հաջորդող երկու տարիների ընթացքում միայն մամուլը հայտնել է ինքնասպանության առնվազն 26 դեպքի մասին: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Պատերազմից հետո Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից՝ պահանջելով հաշմանդամության կարգ ու […]

̰
Ադրբեջանցի զինծառայողը զորավարժությունների ժամանակ մահացել է

22:55 05.06.2024

Ադրբեջանական բանակի զինծառայողը զորավարժությունների ժամանակ պարաշյուտով ցատկելիս մահացել է։ Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

̰
Պուտինը հնարավոր է համարում Իրանի հետ ավելի սերտ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

22:39 05.06.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հնարավոր է ավելի սերտ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ չնայած պատժամիջոցների պատճառով բոլոր տեսակի սահմանափակումներին: «Մենք ունենք համատեղ աշխատանքի մի ամբողջ ծրագիր, մենք զարգացնում ենք առևտրատնտեսական կապերը, իհարկե, շատ կցանկանայինք, որ լրացուցիչ ջանքեր գործադրեինք բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հաշվի առնելով բոլոր սահմանափակումները այնքան էլ հեշտ չէ […]

̰
Հունգարիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ Բուդապեշտն արգելափակում է ԵՄ օգնության տրամադրումը ՀՀ-ին

21:44 05.06.2024

Հունգարիայի արտգործնախարարն այսօր խոստովանել է, որ պաշտոնական Բուդապեշտը իսկապես արգելափակում է Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին: Մինչ վերջերս Հունգարիայի իշանությունները դա թաքցնում էին: Ի՞նչ է նա պատճառաբանել: Թեմնային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ապրիլին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Հայաստանին 10մլն եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին: Օգնությունը ենթադրվում է՝ պետք է […]

̰
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ բաց հարցերը գնալով նվազում են

15:08 05.06.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ չլուծված հարցերի թիվը նվազել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մի քանի օր առաջ մենք Հայաստանից ստացանք նոր նախագիծ, պետք է ասեմ, որ համաձայնագրի […]

̰
Ադրբեջանը, Հունգարիան, Վրաստանը և Ռումինիան կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ ԵՄ կանաչ էներգիա արտահանելու համար

12:28 05.06.2024

Ադրբեջանը, Հունգարիան, Վրաստանը և Ռումինիան մտադիր են ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ եվրոպական շուկա կանաչ էներգիա արտահանելու համար։ Այս մասին Բաքվի էներգետիկ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ «Մենք մշակում ենք Կասպից-Սև ծով-Եվրոպա միջանցքի նախագիծը, որով կարտահանվի կանաչ էներգիա։ Այս ծրագրի շրջանակներում մենք 7 նախարարական հանդիպում ենք անցկացրել գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ։ […]

̰
Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պատրաստ է ապացույցներ ներկայացնել, որ եվրահանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն

12:09 05.06.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պատրաստ է ապացույցներ ներկայացնել, որ եվրահանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն՝ որպես օրինակ բերելով Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոյի դեմ վերջերս կատարված մահափորձը։ «Երբ խոսքը վերաբերում է այն սպառնալիքին, որում նշվում էր Սլովակիայի վարչապետի անունը, եթե հետաքրքրություն լինի որևէ երկրի կողմից, ես պատրաստ եմ հետաքննությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն և […]

̰
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունը 90%-ով ավարտելու մասին

21:07 04.06.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունն ավարտվել է 90%-ով։ «Ակկույու ատոմակայանի կառուցման համար մեծ ջանքեր են գործադրվում: Այս պահին առաջին էներգաբլոկի կառուցումն ավարտվել է 90%-ով», – ասել է նա կառավարության նիստին, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։

̰
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ԱԳՆ

20:27 04.06.2024

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասաց Անի Բադալյանը։

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելու Ուրուգվայի որոշումը

19:55 04.06.2024

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները հայ բնակչության դեմ «ցեղասպանություն» ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։ «Մենք մերժում և դատապարտում ենք Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված և գործող նախագահի կողմից ստորագրված՝ 1915 թվականի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելու օրենքը։ Այս օրենքը հակասում է միջազգային իրավունքին»,- […]

̰
Ռուբեն Ռուբինյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

17:00 04.06.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

̰
Վրաստանի վարչապետը ԱՄՆ պատժամիջոցների մասին խոսակցություններն անլուրջ է համարում

14:55 04.06.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասին խոսակցությունները, որոնք կարող են հետևել Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը։ Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անմիջապես վիզային սահմանափակումներ կմտցնի Վրաստանի նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները չափազանց անհանգստացած է, որ  Թբիլիսին […]

̰
Իրանը խոստացել է պատասխան տալ, եթե ՄԱԳԱՏԷ-ն հակաիրանական բանաձև ընդունի

14:15 04.06.2024

Թեհրանը համապատասխան պատասխան կտա, եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդն ընդունի հակաիրանական բանաձեւ։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Եթե ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձեւ ընդունվի, ինչպես նաև այլ պետությունների կողմից քաղաքական ճնշում գործադրվի, Իրանը կպատասխանի իր նախկինում արած հայտարարության համաձայն», – մեջբերում է իրանական Fars […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը երկարաձգել են գազային համաձայնագիրը մինչև 2030թ

14:07 04.06.2024

Թուրքիան և Ադրբեջանը համաձայնագրեր են ստորագրել ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարման, ինչպես նաև հանրապետություն ներմուծման ժամկետը մինչև 2030 թվականի վերջ երկարացնելու մասին։ Այս մասին Բաքու կատարած այցից հետո հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։ «Բաքու մեր այցի ընթացքում մենք նոր քայլեր ձեռնարկեցինք բնական գազի համագործակցության համաձայնագրի հիմքերը դնելու համար, որը ստորագրել ենք անցյալ ամիս […]

̰
Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել

13:14 04.06.2024

Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում SF-26OD ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Ինքնաթիռը, որը օդ է բարձրացել Կայսերիի 12-րդ ավիաբազայից՝ ուսումնամարզական թռիչք իրականացնելու նպատակով, կործանվել է անհայտ պատճառներով», – ասվում է հաղորդագրությունում։

̰
Լեհաստանը՝ ադրբեջանական կեղծ քարոզչության հերթական «հանգրվան»

20:12 03.06.2024

Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ […]

̰
Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

19:51 03.06.2024

Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այցելել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբ և փաստաթղթեր ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Ղալիբաֆը համարվում է Իրանում նախագահական ընտրությունների ամենահավանական ֆավորիտներից մեկը։ 2005-2017 թվականներին նա զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը։ Ղալիբաֆն արդեն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնի համար 2005 թվականին, սակայն […]

̰
Բայրամովն ու Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

18:17 03.06.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը քննարկել է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունների, […]

̰
Իրանը հայտարարել է Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ իսլամական պետությունների հանդիպման անհրաժեշտության մասին

15:47 03.06.2024

Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների շարունակությունը նվազեցնում է տարածաշրջանում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունները և մեծացնում պաղեստինցիների տառապանքը։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին եւ նրա լիբանանցի գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբը։ «Անհրաժեշտ է հրատապ համատեղ ջանքեր գործադրել ագրեսիան դադարեցնելու և Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու համար։ Ստեղծված իրավիճակում Իրանը […]

̰
Վրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը

11:34 03.06.2024

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը, այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է դա անել։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել։ «Ես ստորագրել եմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը»,- երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է բանախոսը։ Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը յոթ ժամ տեւած քննարկումից հետո հաղթահարեց […]

̰
Թուրքիայի արտգործնախարարի՝ Չինաստան այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ

21:15 01.06.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հանդիպումների ընթացքում նախատեսվում են երկկողմ հարաբերությունների քննարկումներ և մտքերի փոխանակում արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»,- հայտնում են նախարարությունից։ Ֆիդանը մտադիր է Չինաստանի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի հակամարտությունների և Կարմիր ծովում փոխադրումների անվտանգության հետ կապված […]

̰
Իրանի նախագահական ընտրություններում գրանցվել է առաջին կին թեկնածուն

20:40 01.06.2024

Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, որը, որպես թեկնած, գրանցվել է Իրանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների համար։ Դրանք նշանակվել են ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո, հայտնում է Mehr գործակալությունը։ Գրանցվելուց հետո Զոհրա Էլահիանը նշել է, որ իր կառավարության կարգախոսն է «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»։

̰
BACK_TO_TOP