23:02 31.05.2024
Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտություններին մասնակցելու հայտերի ընդունումը: Արդեն գրանցված թեկնածուներ կան: Ե՞րբ հայտնի կլինի թեկնածուների վերջնական ցանկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրանցումը երեկ է սկսվել: Օրենքի համաձայն 5 օր է տրամադրվում թեկնածուներին՝ հայտեր հանձնելու համար: Դրանից հետո 12 հոգուց բաղկացած «Սահմանադրության պահապանների խորհուրդը» պետք է որոշի՝ հայտ տվածներից ովքե՞ր են […]
21:54 31.05.2024
Վրաց-ամերիկյան հարաբերությունները պետք է վերանայվեն, այդ հարաբերություններում շատ բան է փչացել: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ես չգիտեմ, թե ինչու եղավ հեղափոխության երկու փորձ 2020-2021 թվականներին, իսկ հետո՝ 2022 թվականին: Չգիտեմ, թե ինչու եղան այդ փորձերը, բայց փաստն այն է, որ ԱՄՆ նախորդ դեսպանը շատ բան է փչացրել։ Շատ բան է […]
20:53 31.05.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրային, ով տեղեկացվել է Վիլնյուսի կողմից երկրի ներքին գործերին կոպիտ միջամտության մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Վրացական կողմը դեսպանին բացատրել է, որ վերջերս լիտվացի պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաև Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսի մասնակցությունը Թբիլիսիում բողոքի ակցիային կոպտագույն միջամտություն է երկրի […]
18:21 31.05.2024
Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և […]
14:47 31.05.2024
2024 թվականի մայիսի 30-ին ժամը՝ 18:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի հատվածում, որտեղ իրականացվել են անհնազանդության բողոքի ակցիաներ, ծառայություն իրականացնելու ընթացքում անհայտ անձը, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ոստիկանության ծառայության բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ, նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի […]
14:40 31.05.2024
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Բաքվում «Ականների ազդեցության նվազեցում շրջակա միջավայրի վրա. ռեսուրսների մոբիլիզացում հանուն անվտանգ և կանաչ ապագայի» թեմայով ականազերծման գործողությունների III միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը: Հուսով ենք, որ մնացած հարցերը շուտով կլուծվեն»,-ասել է […]
18:28 30.05.2024
Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, և այն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության հաստատման համար։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք սատարում ենք կարգավորմանն ուղղված բոլոր գործընթացներին՝ բացառապես դիվանագիտական մեթոդներով և ելնում ենք այն հանգամանքից, որ […]
14:50 30.05.2024
Կառավարության նիստը սկսվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների և իրականացվող միջոցառումների մասին քննարկումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ երկաթգծի հետ կապված քննարկումներ է ունեցել. «Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր է ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, ինչը, կարծում […]
14:22 30.05.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ասել է, որ երկրում «մայդան» տեղի չի ունենա։ «Ինչ վերաբերում է «մայդանի» և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռներին, ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ Վրաստանում ոչ ոք չի հասնի «մայդանի»։ Հիշեցնեմ, թե ինչ հետեւանքներ ունեցավ «մայդանը» Ուկրաինայի համար։ Այդ ժամանակ Ուկրաինայի ղեկավարությունը […]
10:49 30.05.2024
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվել է հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին, և կտևի մինչև հունիսի 3-ը: Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրվեն Պահապանների խորհրդի կողմից՝ դիմողի՝ նախագահի պաշտոնի իրավասություններին և չափանիշներին համապատասխանելու համար, իսկ հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Ցուցակի հրապարակումից հետո […]
22:49 29.05.2024
Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելուց հետո Բաքուն այժմ էլ փորձում է Փարիզի համար խնդիրներ ստեղծել Պոլինեզիայում: Ֆրանսիային պատկանող այդ նահանգում Ադրբեջանը աջակցում է անջատողական շարժումներին: Ալիևի վարչակազմի գաղափարախոսների հրավերով այսօր Բաքու են ժամանել Պոլինեզիայի անջատողականների առաջնորդները: Կանչել են ցուցումներ տալո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից Հայաստանին աջակցության, 2023թ.-ի հոկտեմբերին […]
20:49 29.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։ Ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը: Զրուցակիցները նշել են, […]
20:27 29.05.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Հասանովը Գյուլերի հրավերով աշխատանքային այցով […]
20:09 29.05.2024
Բացառվել է վարկածը, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով պայթյունի պատճառով։ Այս մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ աղետի հետաքննության երկրորդ զեկույցում։ «Ուղղաթիռի բեկորների և մասերի փորձաքննության արդյունքների հիման վրա, դատելով դրանց միջև եղած հեռավորությունից և ցրման ձևից, բացառվել է թռիչքի ժամանակ դիվերսիայի հետևանքով կամ լեռանն ինքնաթիռի բախումից մի […]
17:30 29.05.2024
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները դե-յուրե Հայաստանի տարածք չեն եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶՈՒ ԳՇ պետն այս մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա նշել է, որ ներկայում սահմանի այդ հատվածում սահմանապահներն իրականացնում են ծառայություն, բայց տվյալ […]
11:28 29.05.2024
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ուղարկել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածներին։ Ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել օգնության խմբեր ուղարկել՝ տուժածներին ծառայություններ մատուցելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հոսեյն Կոլիվանդն այս մասին նամակ է գրել Հայկական կարմիր խաչի ընկերության տնօրեն Աննա Եղիազարյանին։ Նամակում նա նշել է, […]
00:10 29.05.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձով դիմել է խորհրդարանի մոտ հավաքված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հակառակորդներին և կոչ արել նախապատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ «Այս երեկո ես ձեզ հետ եմ։ Սա է մեր ապագան։ Դուք պետք է ամեն ինչ անեք հոկտեմբերի 26-ին պատրաստվելու համար, սա է լինելու մեր այսօրվա պատասխանը»,- ասել է նախագահը։ Երկրի […]
22:16 28.05.2024
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում: Բաքվի իշխանությունները դրա համաձայնությունը դեռևս չեն տվել: Կարո՞ղ ենք տեղեկությունը պաշտոնական համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեղեկության մասին իմացանք այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հանդիպումը […]
22:06 28.05.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին: «Թող այս օրը ձեր ազգի համար լի լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությունը և բացառիկ կապերը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը։
18:32 28.05.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: «Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությանը և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- «X» սոցիալական ցանցում գրել է […]
15:49 28.05.2024
Թեհրանում երկու փողոց վերանվանվել է ի պատիվ ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, իսկ մեկ փողոց անվանակոչվել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի անունով, ով թռչում էր նրա հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի մշակութային հանձնաժողովի ղեկավար Նարգես Մադանիփուրը։ Մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ […]
13:55 28.05.2024
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հավաքվել են լիագումար նիստի, որտեղ կքննարկեն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից դրված վետոն հաղթահարելու հարցը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Պատգամավորները նախ հանդես կգան քաղաքական հայտարարություններով, որից հետո ամբիոն կբարձրանա նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն և վետոն կներկայացնի խորհրդարանականներին։ Դրան կհաջորդի քաղաքական բանավեճ, ապա հարցը կդրվի […]
10:45 28.05.2024
Մայիսի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ Խորհրդի նիստում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները և Հունաստանի հետ հարաբերությունները։
10:26 28.05.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվան և Բաքուն կշարունակեն զարգացնել արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում և կշարունակեն համակարգել ջանքերը տարածաշրջանային հարցերում։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով բարձրացնել արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում», – […]
10:20 28.05.2024
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեմկինի ինստիտուտն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար կալանավորված մնալ արցախցի քաղաքական բանտարկյալները։ Մենք կոչ ենք անում անհապաղ […]
22:33 27.05.2024
Թուրքիայի նախագահը հաստատել է երկրի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ շուտով խորհրդարանին կներկայացնի հիմնական օրենքի նախագիծը: Էրողանի թիմը ունի՞ բավական ռեսուրս սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սահմանադրական բարեփոխման մասին Էրդողանը հայտարարել է այսօր՝ Անկարայում գումարված մի գիտական սիմպոզիումին, որը նվիրված է եղել 1980թ.-ի […]
21:33 27.05.2024
Ռուսաստանն ակնկալում է 2024 թվականին գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում: ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուտով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
20:34 27.05.2024
Եվրամիության արտգործնախարարները հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետեւանքները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Նախարարները որոշել են, որ հունիսին Խորհրդում կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակի հետևանքները»,- ասել է Բորելը։ Նա հավելել է, որ նախարարները «պետք է […]
20:16 27.05.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի միջև երկխոսության հարցում առաջընթաց մեկ տարվա ընթացքում չի գրանցվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որը դիտարկել է գործակալության զեկույցը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2023 թվականի մարտի 4-ի Համատեղ հայտարարության իրականացման հարցում», – մեջբերում է Reuters-ը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը։
15:04 27.05.2024
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյին կից նկատողություններում նշել էր, որ օրինագիծը ենթակա չէ փոփոխությունների, և ավելացրել էր մեկ հոդված, որի համաձայն, օրենքը ուժը կորցնում է ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։ Իշխող […]