15:04 27.05.2024
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հաղթահարել է նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյին կից նկատողություններում նշել էր, որ օրինագիծը ենթակա չէ փոփոխությունների, և ավելացրել էր մեկ հոդված, որի համաձայն, օրենքը ուժը կորցնում է ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։ Իշխող […]
14:48 27.05.2024
Թուրքիան չի կարող առաջ շարժվել գործող Սահմանադրությամբ, նոր հիմնական օրենքը դարձել է անհրաժեշտություն, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կլինի «երկրի հետագա զարգացման բանալին»։ Շարունակվում է հիմնական օրենքի նոր տարբերակի նախապատրաստումը։ Նրա խոսքով՝ Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ որպես «փրկություն» գործող […]
23:22 26.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական ջերմ կապերը սերտ փոխգործակցության լավագույն հիմնասյունն են: Հավատացած եմ, որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու համար»։
17:58 26.05.2024
Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհը փակ է։ Մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են միջպետական և գյուղամիջյան ճանապարհները։ Այս մասին հայտնում է «Aliq Media»-ն: Չանախչի գյուղի բնակիչ Հրանտ Խուդինյանը «Ալիք Մեդիային» փոխանցել է, որ շրջկենտրոնից դեպի գյուղ տանող միակ ճանապարհին, որը նաև հայ-վրացական միջպետական ճանապարհ է հանդիսանում, ընթանում […]
13:28 26.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի […]
11:37 25.05.2024
Իրանի բնակիչները հերթ են կանգնել Թեհրանի արվարձանում գտնվող հայտնի Շահ Աբդ-օլ-Ազիմ մզկիթում՝ այցելելու երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գերեզման, ով մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռահիսիի հետ զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով: Ռայիսիին, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։
10:40 25.05.2024
Վրաստանն աջակցում է թուրքմենական գազի՝ իր տարածքով Թուրքիա փոխադրելու նոր նախագծերին։ Այս մասին Աշխաբադում Վրաստանի դեսպան Կոնստանտին Սաբիաշվիլին գրել է իր երկրի պետական անկախության վերականգնման 33-րդ տարեդարձին նվիրված հոդվածում։ «Թուրքմենստանը եղել և մնում է հուսալի և վստահելի գործընկեր էներգետիկայի ոլորտում, և մենք հուսով ենք, որ առկա հարաբերությունները կզարգանան նոր ուղղություններով: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնում […]
10:00 25.05.2024
Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։ «Թուրքիան և Ռուսաստանը համատեղ իրականացնում են «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագիծը, հուսով եմ, որ մենք ատոմակայանն ամբողջությամբ կգործարկենք 2028 թվականին»,- ասել է նախարարը:
23:38 24.05.2024
Վրաստանը չի սակարկելու իր ինքնիշխանությունը, և ոչ մի պատժամիջոց չի ստիպի իշխանություններին գնալ իրենց երկրի դեմ։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։ «Կցանկանայինք ևս մեկ անգամ հստակ նշել, որ մենք չենք պատրաստվում առևտուր անել մեր երկրի ինքնիշխանության և անվտանգության հարցում։ Ոչ մի սպառնալիք մեզ չի ստիպի քայլեր ձեռնարկել մեր երկրի […]
22:39 24.05.2024
Ի պատասխան Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ ու որոշակի պատժամիջոցներ է կիրառելու: Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես ասել է Բլինքենը, իր առաջարկած պատժամիջոցները պետք է տարածվեն այն անձանց վրա, ովքեր, մեջբերեմ, […]
22:19 24.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել ժողովրդին․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև […]
17:14 24.05.2024
Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ին կսկսի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկութան մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոյի հաղթահարման ընթացակարգը։ Ինչպես հայտնում է Վրաստանի խորհրդարանի կայքը, այդ օրը նախատեսված է իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովն առաջինը կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոյի հարցը: Եթե հանձնաժողովը հավանություն տա վետոյի հաղթահարմանը, ապա հարցը կներկայացվի մայիսի […]
16:23 24.05.2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու փորձ է։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը և վիզային սահմանափակումների շանտաժը ոչ այլ ինչ են, քան Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ, ինչը հատկապես ցինիկ է […]
14:14 24.05.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ պատժամիջոցների մասին հայտարարությունը վրացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը ընդունած պատգամավորների դեմ, զավեշտական է թվում։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։ «Սա աննախադեպ է և միևնույն ժամանակ զավեշտալի, երբ դուք պատժամիջոցներ եք սահմանում ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի նկատմամբ՝ […]
11:42 24.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո կործանվել է, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը։ «Վթարի ենթարկված ուղղաթիռի վրա չեն հայտնաբերվել փամփուշտների կամ նմանատիպ վնասների հետքեր, ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ կործանված ուղղաթիռի օդաչուն կապի մեջ է եղել […]
10:50 24.05.2024
Թուրքիայի իրավապահ մարմինների հետաքննությունը չի հայտնաբերել ապացույցներ, որոնք հաստատում են ուժային կառույցներում երկրի իշխանությունների դեմ դավադրությունը, գրում է Hurriyet թերթը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ՝ նախազգուշացնելով հնարավոր հեղաշրջման փորձի մասին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտարարել է իշխանությունների և ժողովրդի դեմ աշխատող […]
00:02 24.05.2024
Մոտ երեք միլիոն մարդ մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությանը, ասել է Մաշհադ քաղաքի պրեֆեկտ Մոհսեն Դավարին։ «Մոտ երեք միլիոն մարդ մասնակցել է զոհված նախագահի և նրա ուղեկիցների հրաժեշտի արարողությանը Մաշհադում։ Նրանց մի մասը այլ քաղաքներից Մաշհադ ժամանած ուխտավորներ են եղել», – մեջբերում է ISNA գործակալությունը Դավարիի խոսքերը։
21:54 23.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հուղարկավորվել է Մաշհադում՝ հայրենի քաղաքում: Հաղորդում է Tasnim-ը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ «Զոհված նախագահը վերջին անգամ ծիսական պտույտ է կատարել իմամ Ռեզայի դամբարանի շուրջ և հավերժ հանգչել խաղաղության մեջ», – ասվում է գործակալության […]
18:47 23.05.2024
Մայիսի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությանը և այն առավել խորացնելու հնարավոր ուղղություններին, ընդգծվել է հայ և վրացի երիտասարդների միջև պարբերական շփումների ապահովման […]
16:29 23.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը զորակցություն է հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին և […]
15:50 23.05.2024
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա […]
13:15 23.05.2024
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Իրան՝ հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այս մասին նա ասել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնատար Մոհամմադ Մոխբերի հետ։ «Ես շատ կուզենայի այս օրերին լինել Իրանի ժողովրդի կողքին, հանդիպել գերագույն առաջնորդին և անձամբ իմ ցավակցությունները հայտնել նրան։ Այդ կապակցությամբ առաջին իսկ հնարավորության դեպքում […]
12:35 23.05.2024
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած լծակները, երբ Ադրբեջանը խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ Հայաստանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջիմ Կոստան այս մասին ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ «Ես չեմ կարծում, որ մենք օգտագործել ենք մեր լծակներն Ադրբեջանի […]
09:44 23.05.2024
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակականության մասին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ «Իրանի Իսլամական Հանրապետության համար Պակիստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և մենք այս երկիրը համարում ենք եղբայր»,- ասել է Խամենեին՝ Թեհրանում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։ Վերջինս մասնակցել է […]
23:32 22.05.2024
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ծրագրում են գործողություններ ձեռնարկել Վրաստանի նկատմամբ՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք շատ մանրամասն դիտարկում ենք, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան դրան: Եվ ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ […]
23:04 22.05.2024
Ստեփանակերտում ադրբեջանցիները հողին են հավասարեցրել մի ամբողջ բնակելի թաղամաս: Համացանցում տեսանյութ է տարածված, որում երևում է, թե ինչպես են քանդում հայերին պատկանող բնակելի տները: Բաքվում այդ տեսանյութը ինչ-որ կերպ մեկնաբանո՞ւմ են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութից պարզ է դառնում, որ քանդել են Ստեփանակերտի ավտոկայանը և մի քանի բազմաբնակարան շենք Ազատամարտիկների և […]
19:17 22.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ և ի դեմս դեսպան Մեհդի Սոբհանիի զորակցություն է հայտնել Իրանի իշխանությանն ու ժողովրդին:
18:38 22.05.2024
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ է և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր չեն տալիս այն հարցի պատասխանը, թե որքան է Հայաստանի Հանրապետության ինքինշխան տարածքը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են։ «Եթե […]