20:46 06.06.2024
44-օրյա պատերազմին մասնակից ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությանը վերաբերող հոդված է հրապարակել Բի-Բի-Սի-ն (BBC)՝ նկատելով, որ 2020 թ․-ի պատերազմին հաջորդող երկու տարիների ընթացքում միայն մամուլը հայտնել է ինքնասպանության առնվազն 26 դեպքի մասին: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Պատերազմից հետո Ադրբեջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից՝ պահանջելով հաշմանդամության կարգ ու համապատասխան թոշակ տրամադրել։ Պատերազմի մասնակիցները հիմնականում վրդովված են բյուրոկրատական քաշքշուկներից: Նրանք պնդում են, թե հաշմանդամության կարգի տրամադրումը ամիսներ է տևում, հաճախ էլ իրենց դիմումները առհասարակ մերժվում են:
Փաստորեն, մարտական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած մարդիկ մնում են առանց պետության աջակցության՝ ո՛չ կարողանում են հաշմանդամություն ու թոշակ ստանալ, ո՛չ էլ աշխատանք գտնել: BBC-ն եզրահանգում է՝ հետպատերազմական սոցիալ-հոգեբանական ծանր վիճակը, հատկապես շրջաններում վերականգնողական բուժման բացակայությունը երբեմն հանգեցնում են ինքնասպանության:
Ադրբեջանում վետերանի կարգավիճակ ունեցող պատերազմի մասնակիցները ամսական մոտ 50 դոլարին համարժեք նպաստ են ստանում, իսկ հաշմանդամության կարգ ստացած մարդիկ՝ նախագահական թոշակ` 175-235 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ կախված հաշմանդամության կարգից։ Դրանից բացի` նրանք նաև հաշմանդամության թոշակ են ստանում՝ ըստ իրենց կարգի: Պաշտպանության նախարարության տվյալներով` 44-օրյա պատերազմի 76 հազար մասնակից վետերանի կարգավիճակ է ստացել, ևս 13 հազարի կարգավիճակը դեռ ճշգրտվում է։ Շուրջ 3000 մարդ պատերազմի հաշմանդամ է ճանաչվել։
Հարկ է նշել, որ շրջանառվող այս թվերը չեն արտացոլում իրականությունը:
Ըստ Ադրբեջանի Պետական մանկավարժական համալսարանի Գուբայի մասնաճյուղի տնօրեն Յուսիֆ Ալիևի`«Հայրենական պատերազմում նահատակվել է 2907 ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել է ավելի քան հազար զինվոր և սպա, 7 մարդ անհետ կորել է»:
Եթե Ադրբեջանի ՊՆ ներկայացնում է 76 հազար մասնակցի` վետերանի կարգավիճակ ստանալու մասին, 13 հազար մասնակցի՝ կարգավիճակը դեռ ճշտելու և 3000 հաշմանդամի մասին, ապա ինքնասպանություն գործող վետերանների թիվը, առհասարակ, շատ ավելի բարձր է` հաշվի առնելով տիրող ռեժիմի վարած քաղաքականությունն ու երկրի սոցիալական վիճակը»,-նշված է հոդվածում:
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»19:54 27.06.2025
Կումանն ու Լապորտան հաշտվել ենԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...
19:46 27.06.2025
Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […] ...
19:40 27.06.2025
Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […] ...
19:30 27.06.2025
Խաչանովի առաջին մրցակիցը «Ուիմբլդոնում»Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […] ...
19:19 27.06.2025
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն էՀունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […] ...