TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահմանազատման արդյունքում վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, զիջում անվանելն առնվազն անտրամաբանական է․ վարչապետ

17:44 22.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում այն խոսակցությունները, թե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով հայկական կողմը զիջումների է գնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի։ Ինչո՞ւ, որովհետև եթե վերարտադրվում է Հայաստանի Հանրապետության դե-յուրե գոյություն ունեցող պետական սահմանը […]

̰
Իրանի նախագահի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ

14:10 22.05.2024

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին: Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Սեյեդ Ալի Խամենեին համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

13:52 22.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Վարչապետը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և նշել, որ Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

13:48 22.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ ու իր զորակցությունները փոխանցել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

̰
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Լյուքսեմբուրգի խորհրդարանի խոսնակ

13:43 22.05.2024

Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հյուրընկալության համար՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում գտնվելն իր համար մեծ պատիվ է, իր պաշտոնական այցը Հայաստան […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ

13:38 22.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ եւ փոխանցել իր ցավակցությունները ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան

11:58 22.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Մեհրաբադ օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը: Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

̰
Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը

10:58 22.05.2024

Սգո թափորը վաղ առավոտից հավաքվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի ներկա գտնվի ուղղաթիռի վթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության 7 անդամների հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը։ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ննջեցյալներին նվիրված ծիսական աղոթք է կարդացել հուղարկավորության արարողության ժամանակ։ Թեհրանի համալսարանից սգո թափորը կգնա […]

̰
Ռայիսին վստահելի գործընկեր էր․ Պուտին

23:59 21.05.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի հուսալի գործընկերն էր, միշտ կարելի էր վստահ լինել, որ պայմանավորվածությունները կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իսկապես, նախագահ Ռայիսիի մահը մեծ կորուստ է, առաջին հերթին, իհարկե, Իրանի, Իրանի ժողովրդի համար, և ես խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցական խոսքեր փոխանցել այս ողբերգության կապակցությամբ։ Նա շատ հուսալի գործընկեր էր, շիտակ, ինքնավստահ […]

̰
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի արտգործնախարարին կհուղարկավորեն մայիսի 23-ին Թեհրանում

23:08 21.05.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, ով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով, կհուղարկավորեն հինգշաբթի օրը Թեհրանում՝ Շահ Աբդուլ Ազիմ մզկիթում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհված արտգործնախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ին Թեհրանի ԱԳՆ-ի դիմացի հրապարակում՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ին, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա նույն […]

̰
Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

22:55 21.05.2024

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ:

̰
Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

22:45 21.05.2024

Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ապագա համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի ծառայության՝ նախագահները նշել են, որ […]

̰
Իրանի ԱԳՆ-ն խոստացել է շարունակել Ռայիսիի քաղաքական կուրսը

21:25 21.05.2024

Ավիավթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի քաղաքական գիծը շարունակվելու է։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարության մեջ։ «Նրանց (Ռաիսի և Աբդոլլահիան) գիծը կշարունակվի, և կիրականացվեն նաև արտաքին քաղաքական ասպարեզում մեր երկրի առաջխաղացման նրանց կարևոր ծրագրերը, այդ թվում՝ օգտագործելով արտաքին գործերի նախարարության ողջ […]

̰
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

17:45 21.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […]

̰
Շոլցը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

16:33 21.05.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի օրը ցավակցություն է հայտնել Իրանին՝ ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ, փոխանում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք ստացել ենք ուղղաթիռի կործանման և նախագահ Ռայիսիի մահվան լուրը, մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին», – ասված է ցավակցական հեռագրում: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը […]

̰
Իրանը հաստատել է հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունները

16:05 21.05.2024

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն է տվել նախագահական ընտրությունների անցկացմանը հունիսի 28-ին՝ ավիավթարի հետևանքով Էբրահիմ Ռայիսիի մահից հետո, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդի ներկայացուցչին։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին: Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և […]

̰
Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

12:37 21.05.2024

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը, դրանից հետո միայն պատճառների մասին եզրակացություններ կարվեն, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Բնականաբար, մենք գործն ու հետաքննությունը ավարտին կհասցնենք։ Առանց կասկածի, Իրանի Իսլամական Հանրապետությունը և համապատասխան նախարարություններն ու մարմիններն արդեն սկսել են հետաքննությունը։ Եվ իհարկե, նրանք կունենան հստակ հաշվետվություն, և այդ զեկույցը կհանձնվի Գերագույն առաջնորդին, ինչպես նաև […]

̰
Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին

11:46 21.05.2024

Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչները մասնակցում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկիցների հրաժեշտի արարողությանը: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Fars գործակալության պաշտոնական Telegram ալիքում։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն […]

̰
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

23:55 20.05.2024

ԱՄՆ-ն ստացել է նախագահական ուղղաթիռի կործանման հետ կապված Իրանի օգնության խնդրանքը, սակայն չի կարողացել այն տրամադրել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Իրանի կառավարությունից օգնություն են խնդրել: Մենք նրանց հասկացրել ենք, որ օգնություն կառաջարկենք, ինչպես կպատասխանեինք նման իրավիճակում ցանկացած օտարերկրյա կառավարության խնդրանքին: Ի վերջո, մենք չկարողացանք տրամադրել այդ օգնությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ […]

̰
ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

23:49 20.05.2024

Միացյալ Նահանգները կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից օգտագործվող ինքնաթիռների ավիատեխնիկային վերաբերող պատժամիջոցները և ներողություն չի խնդրի դրա համար՝ չնայած ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Առաջին հերթին, մենք ընդհանրապես չենք պատրաստվում ներողություն խնդրել մեր պատժամիջոցների ռեժիմի համար։ Մենք կշարունակենք ամբողջությամբ կիրառել մեր պատժամիջոցների ռեժիմը, ներառյալ  իրանական […]

̰
Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […]

̰
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

22:55 20.05.2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:  

̰
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

22:45 20.05.2024

Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ:

̰
Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

22:24 20.05.2024

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել […]

̰
Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

19:41 20.05.2024

Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո հանրահավաքի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են ավիավթարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին […]

̰
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

19:35 20.05.2024

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։

̰
Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […]

̰
Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

18:43 20.05.2024

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հանձնարարությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրաստիճան հանձնաժողով ստեղծել՝ հետաքննելու նախագահի ուղղաթիռի կործանման մասշտաբն ու պատճառները»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ժամանել է […]

̰
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը

17:51 20.05.2024

Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են` ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, […]

̰
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն. Գնել Սանոսյան

16:36 20.05.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Ցավակցական հեռագրեր եմ հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին ուղղաթիռի վթարի հետևանքով ուղևորների և անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ. […]

̰
BACK_TO_TOP