Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն համատեղ հուշագիր են ստորագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն համատեղ հուշագիր են ստորագրել

10:50 23.04.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի Վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի գլխավորությամբ քառակողմ փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է «Էրմենիհաբերը»:

Այն վերաբերել է «Զարգացման ճանապարհ նախագծին» և ստորագրվել է Իրաքի, Թուրքիայի, Կատարի և «Արաբական Միացյալ Էմիրությունների» (ԱՄԷ) ներկայացուցիչների կողմից:

«Մենք մեր վճռականությունն ամրագրեցինք մեր ստորագրած հուշագրով»,-ստորագրումից հետո ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև Թուրքիա-Իրաք առևտրաշրջանառության ծավալների 20 մլն դոլարին հասնելու մասին և ընգծել, որ մտադիր են այն ավելի մեծացնել, ինչի համար էլ կենսական է «Զարգացման ճանապարհի» նախագիծը:

Հիշեցնենք, որ Էրդողանը պաշտոնական այցով Իրաք էր մեկնել ապրիլի 22-ին: Այցը առաջինն էր 13 տարի դադարից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:27 07.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...

BACK_TO_TOP