21:48 15.03.2024
Վերջին օրերին Վրաստանը ակտիվ է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցերում: Նախ հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետը Հայաստան ու Ադրբեջան կայցելի, ապա նաև Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարարն է հույս հայտնել, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել: Անկախ դրանից, Վրաստանի ԱԳ նախարարը […]
19:23 15.03.2024
Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Թուրքիան լիովին աջակցում է բանակցությունների խաղաղ առաջընթացին։ «Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որը հիմնված է միջազգային կանոնների […]
18:47 15.03.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին կայցելի Ադրբեջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կունենա երկրի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցերը: Ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել Վրաստան:
13:28 15.03.2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը: Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ: «Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն […]
13:12 15.03.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար Թուրքիայի հետ սահմանը բացելու պայմանավորվածությունը վերահաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին […]
12:52 15.03.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար», – ասել է ԱԳ նախարարը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում։ Բայրամովն ընդգծել […]
11:49 15.03.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ 9-րդ հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բայրամովը նշել է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային եռակողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ։ Նա հավելել […]
11:07 15.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է այցելել հարևան երկրներ։ Վարչապետի խոսքով, շաբաթ օրը կայցելի Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ «Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը հիմնական առաջնահերթություններից է, հետևաբար՝ պատահական չէ, որ Բրյուսել այցից հետո այցելություններ կլինեն հարևան երկրներ, շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ Մենք […]
10:06 15.03.2024
Թուրքիան և Իրաքը Բաղդադում կայացած անվտանգության նիստից հետո որոշել են ստեղծել մի քանի համատեղ կոմիտեներ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած ամփոփիչ կոմյունիկեում։ «Որոշում է կայացվել ստեղծել մշտական համատեղ հանձնաժողովներ, որոնք կաշխատեն բացառապես հակաահաբեկչության, առևտրի, գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրամատակարարման, առողջապահության և տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում որոշվել է ակտիվացնել աշխատանքը […]
22:30 14.03.2024
Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է երրորդ անգամ առաջադրել: Այդ մասին երեկ հայտարարել են Թուրքիայում իշխող կուցակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ նույն անձը երրորդ անգամ առաջադրվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես, սահմանադրության մեջ հստակ է ասվում այն մասին, որ նույն անձը ավելի քան երկու անգամ առաջադրվելու […]
21:38 14.03.2024
Միավորված ազգերի կազմակերպությունը գործում է երկակի ստանդարտներով, երբ խոսքը վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիե Խազալին՝ համեմատելով իրավիճակը Իրանում և Իսրայելում կանանց իրավունքների պաշտպանության հետ։ Իրանի ներկայացուցիչը ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Թեհրանը հարգում և պաշտպանում է կանանց իրավունքները։ Նա, […]
16:17 14.03.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում, հույս է հայտնել, որ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ «Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա […]
13:49 14.03.2024
Հայաստանի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձեւը Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների վառ օրինակ է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ կապված մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի հետ, որում խորհրդարանականները խորհուրդ են տվել գործադիր կառույցներին ամրապնդել հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի միջև։ «Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևը, լինելով […]
12:59 14.03.2024
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։ «Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին […]
12:48 14.03.2024
Ֆրանսիայի դիրքորոշումը ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ հակասում է համաշխարհային հանրության կարծիքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Ցավոք, պետք է նշեմ մի երկրի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ, որը բացարձակ հակասության մեջ է համաշխարհային հանրության հետ, խոսքը Ֆրանսիայի մասին է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացմանը:
12:24 14.03.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն այժմ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղությանը, քան երբևէ։ «Այժմ մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ելույթ ունենալով «Վերականգնել կոտրված աշխարհը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ, […]
11:49 14.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 5.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 35-ամյա Սայիդ Հ.-ն: Նա 2019 թ. օգոստոսի 25-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և […]
11:15 14.03.2024
Ամերիկյան «Washington Examiner» շաբաթաթերթը հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության քայլերը քննադատող «Թուրքիան Արևմուտքի ընկերը չէ» վերնագրով վերլուծությունը։ Աղբյուրի նշմամբ՝ վերլուծության մեջ տեղ են գտել նաև սկանդալային ձևակերպումներ, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Նշվում է, որ Իսրայելին քննադատող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը ՀԱՄԱՍ խմբավորմանը անհանգստացնող է։ Եվ Թուրքիան այն երկիրն է, որը ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ բացեիբաց […]
10:48 14.03.2024
Թբիլիսիի Սամտրեդսկայա փողոցի բազմաբնակարան շենքում հզոր պայթյուն է որոտացել. այս մասին հայտնում են քաղաքապետարանից։ «Սամտրեդսկայա փողոցի թիվ 2 Դիդուբի թաղամասում լուսադեմին հզոր պայթյուն է որոտացել բնակելի շենքում, նշված հասցեում բնակվում է 93 ընտանիք, նախնական տեղեկություններով տուժածներ չկան, բնակիչներին դուրս են բերում շենքից»,- ասվում է հայտարարության մեջ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող էր լինել կենցաղային […]
22:09 13.03.2024
Բաքվում մեկնաբանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների հեղինակները կարծիք են հայտնել, թե Վրաստանը պատրաստվում է միջնորդական նոր ջանքեր գործադրել: Ինչ է հայտնի հանդիպումների մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե գիտենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունեց սկզբից Ադրբեջանի դեսպան Ֆայի […]
19:48 13.03.2024
Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ: Կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար: Շնորհակալություն հայտնելով […]
17:36 13.03.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հելսինկիում Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆինլանդիայի աջակցության կարևորությունը Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը։ Դարչիաշվիլին ընդգծել է հանրապետությանը թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և դա անվանել […]
11:25 13.03.2024
Իրանում ամանորյա տոնակատարությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 26-ի, վիրավորվել է 4360 մարդ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Վիրավորներից 463-ը շտապօգնության խմբերով տեղափոխվել են բուժհաստատություններ, 189-ը կորցրել են վերջույթները, 1070-ը վիրավորվել են աչքերից, 981-ը ստացել են այրվածքներ։ Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի խոսքով՝ տոնական օրերին մոտ 1,4 հազար շտապօգնության կայան է բերվել բարձր […]
23:11 12.03.2024
Վրաստանի ղեկավարությունը ցանկանում է շարունակել պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Երկուշաբթի օրը Կոբախիձեն հայտարարել է, որ նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նոր խորհրդական Գեորգի Կաջայային։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Զուրաբ Աբաշիձեն, ով այժմ վարչապետի խորհրդականն է։ «Խնդիրները մնում են նույնը, բոլորը գիտեն մեր […]
22:44 12.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ափսոսանք է հայտնել Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի հայտարարության վերաբերյալ, որով նա Թբիլիսիից մի շարք պահանջներ է ներկայացրել Կիևի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ «Սա Ուկրաինայի կառավարության ներկայացուցչի սուբյեկտիվ վերաբերմունքն է, ինչը շատ ցավալի է։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին, համերաշխություն ենք հայտնում ուկրաինական պետությանը, որն արտահայտվում է ոչ […]
22:15 12.03.2024
Իրանում պատրաստվում եմ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը: Առաջին փուլին ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանում ապրող հայերը: Ե՞րբ է լինելու երկրորդ փուլը, ու կարո՞ղ է այն փոխել առաջին փուլում արձանագրած պատկերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվել են փորձագետների խորհրդի ընտրությունները, և երկու դեպքում էլ առաջին փուլով […]
14:48 12.03.2024
Վրաստանի իշխանությունները չեն արգելի Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը և չեն միանա միջազգային հակառուսական պատժամիջոցներին, քանի որ գործում են՝ ելնելով իրենց երկրի շահերից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Թբիլիսիին մի շարք պահանջներ էր ներկայացրել Կիևի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ […]
14:19 12.03.2024
Այսօրվա ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին: Այսպիսով նա անդրադարձել էր լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ հայկական կողմից պահանջելով իրենց տալ Տավուշի մարզի 4 գյուղ։ «Նախ արձանագրենք, թե […]
13:48 12.03.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ Ռուսաստանի Դաշնություն ենթադրյալ բալիստիկ հրթիռների մատակարարման դեպքում։ Մոսկվան և Թեհրանը նախկինում բազմիցս հերքել էին Արևմուտքի մեղադրանքները՝ անվանելով դրանք չհիմնավորված։ «Ես կավելացնեմ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներով պատասխանել, եթե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրի»,- ասել է ԵՀ ղեկավարը երեքշաբթի օրը […]
13:26 12.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, պահվող այլ անձանց վերադարձն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչների տեղափոխումը Հայաստան կամ երրորդ երկիր իրականացնելու […]